ԲԱՐԿԼԱՅ–ԴԸ–ՏՈԼԻ Միխայիլ Բոգղանովիչ (1761-1818 թվականներ), ռուս զորավար, գեներալ–ֆելդմարշալ (1814 թվական), իշխան (1815 թվական), 1812 թվականի Հայրենական պատերազմի հերոս։ Ծագումով շոտլանդացի։ Զինվորական ծառայությունը սկսել է 1776 թվականից։ Մասնակցել է 1787-1791 թվականների ռուս–թուրքական, 1788-1790 թվականների և 1808-1809 թվականների ռուս–շվեդական, ինչպես նաև նապոլեոնյան Ֆրանսիայի դեմկոալիցիոն պատերազմներին։ 1810 թվականին Միխայիլ Բարկլայ դը Տոլի 1812 թվականին եղել է ռազմ մինիստր, մեծ աշխատանք է տարել ռուս, բանակի հզորացման ուղղությամբ։ 1812 թվականի Հայրենական պատերազմի սկզբին, որպես ռուս, բանակի գլխավոր հրամանատար,կազմակերպել է զորքերի հաջող նահանջը, որը, սակայն, դժգոհություն է առաջացրել կառավարող շրջաններում ն 1812 թվականի օգոստոսի 17-ին Բայկալը հրամանատարությունը հանձնել է Մ․ Ի․ Կուտուզովին։ Բորոդինոյի ճակատամարտում, որպես ռուս, բանակի աջ թևի և կենտրոնի հրամանատար, ցուցաբերել է զորավարի իր տաղանդն ու խիզախությունը։ 1813–1814 թվկանին ռուս, զորքերի արտասահմանյան արշավանքի ժամանակ 3-րդ բանակի, իսկ Կուտուզովի մահից հետո նաև ռուս–պրուսական բանակի գլխավոր հրամանատարն էր։ Թաղված է Լիֆլյանդիայի Բեկլոր կալվածքում (այժմ՝ Ցիգեվեստե, Էստոնական ՍՍՀ)։