Միլենա Կիրակոսյան Արթուրի/Ավազարկղ
Ծնվել էՆոյեմբերի 22, 1922
ԾննդավայրԴեյթրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էՍեպտեմբերի 11, 2000
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ
Այլ անուն(ներ)Ջենեթ Քոուլ
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1943-2000
Ամուսին(ներ)

Ուիլյամ Բոլդուին

Ռոբերտ Էմմետ

Քիմ Հանթեր խմբագրել

Քիմ Հանթեր (անգլ. Kim Hunter, նոյեմբերի 12, 1922- սեպտեմբերի 11, 2002), ամերիկյան դերասանուհի, «Օսկար»-ի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր՝ Տրամվայ «Ցանկություն» դրամայում Էլիա Կազանի դերի համար, հայտնի նաև «Կապիկների մոլորակ» ֆիլմի առաջին 3 մասերի կերպարներից մեկի՝ Զիռա շիմպանզեի դերով:

Կենսագրություն խմբագրել

Քիմ Հանթերը՝ ծնված որպես Ջենեթ Քոուլ ( անգլ.՝  Janet Cole), ծնվել է Դեթրոյթում (Միչիգան նահանգ)` Դոնալդ Քոուլի և Գրեյս Լինդի ընտանիքում: միջնակարգ կրթությունը ստացել է Ֆլորիդայում՝ Մայամի Բիչում[1][2]:

Դերասանուհու առաջին նշանավոր դերերից մեկը մեծ էկրանին դարձավ Ջունի կերպարը «Աստիճան դեպի երկինք» (1946) մելոդրամայում: 1947 թվականին կերտել է Ստելլա Կովալսկու կերպարը «Տրամվայ «Ցանկություն» բրոդվեյյան պիեսում, իսկ 1952-ին նույնանուն ֆիլմի հենց այդ դերի համար ստացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս», երկու դեպքում էլ՝ որպես երկրորդական պլանի լավագույն դերասանուհի: Շուտով Քիմ Հանթերի կարիերան անկում ապրեց այն բանից հետո, որ նա հայտնվեց Հոլիվուդի« Սև ցուցակում»՝ կոմմունիստական հայացքներին հավանություն տալու կասկածանքով:

Մեծ էկրանի դերերի բացակայության պատճառով դերասանուհին սկսեց նկարահանվել հեռուստատեսությունում, որտեղ տասնամյակներ շարունակ խաղացել է բազում դերեր մի շարք հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Գիշերվա շեմին»[3], «Կաշվե խարազան», «Բժիշկ Քիլդեր», «Առաքելությունն անիրագործելի է», «Սպանություն, որ նա գրեց»: Մակկարտիզմի դարաշրջանի մայրամուտին Քիմ Հանթերը վերադարձավ կինոէկրաններ, որտեղ իր ամենահայտնի դերերից մեկը դարձավ գիտնական շիմպանզե Զիռայի կերպարը «Կապիկների մոլորակ» գիտաֆանտաստիկ ֆիլմի առաջին երեք մասում:

Քիմ Հանթերն ամուսնացել է 2 անգամ: Առաջին ամուսնությունը Ուիլյամ Բոլդուինի հետ տևել է 2 տարի՝ 1944-1946 թվականներին, իսկ Ռոբերտ Էմետտի հետ՝ 1951-ից 2000 թվականը:

Քիմ Հանթերը մահացել է 79 տարեկան հասակում Նյու Յորքում՝ սրտի կաթվածից: Նրա ներդրումը ամերիկյան կինոարտադրությունում նշված է աստղով Հոլիվուդյան փառքի ծառուղում:

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարեթիվ Վերնագիր Դեր
1943 Յոթերորդ զոհ Մերի Գիբսոն
1944 Քենթերբերյան պատմություն Ջոնսոնի աղջիկ
1944 Երբ ամուսնանում են անծանոթները Միլլի Բաքսթեր
1946 Աստիճան դեպի երկինք Ջուն
1951 Տրամվայ «Ցանկություն» Ստելլա Կովալսկի
1952 Կրիմինալ գիծ ամերիկյան մամուլում Նորա Հաթչեսոն
1955 Օմնիբուս (սերիա «Saint Joan») Ժաննա դ’Արկ
1957 Երիտասարդ անծանոթը Հելեն Դիթմար
1957 Ռեքվիեմ ծանրաքաշի համար Գրեյս Քերնի
1964 Լիլիթ Բժիշկ Բի Բրայս
1968 Կապիկների մոլորակ (1968) Զիռա
1968 Լողորդը Բետտի Գրեհեմ
1970 Կապիկների մոլորակից ցած Զիռա
1971 Ամերիկայի որոնումներով Կորա Չենդլեր
1971 Փախուստ կապիկների մոլորակից Զիռա
1971 Կոլոմբո: Շրջանակին հարմար Էդնա Մետտյուս
1971 Մտածում եմ Ջեննիֆերի մասին Ուոլկերի մայր
1974 Վատ Ռոնալդը Էլեյն Ուիլբի
1987 Բարեկամ Ամանդա Հոլլինզ
1990 Երկու չար աչք Միսսիս Փիմ
1997 Կեսգիշերը բարության և չարության այգում Բետտի Հարթի
1998 Սուտակից էլ թանկ Ռեբբիտզեն
2000 Պահմտոցի Մյուրիել

Պարգևներ խմբագրել

  • 1952-« Օսկար» մրցանակ՝ որպես երկրորդական պլանի լավագույն դերասանուհի («Տրամվայ «Ցանկություն»)
  • 1952-« Ոսկե գլոբուս» մրցանակ՝ երկրորդական պլանի լավագույն դերասանուհի («Տրամվայ «Ցանկություն»)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kim Hunter». www.nndb.com. Վերցված է 2020-08-07-ին.
  2. «Kim Hunter». Hollywood Walk of Fame (ամերիկյան անգլերեն). 2019-10-25. Վերցված է 2020-08-07-ին.
  3. «Soap Opera Digest & Weekly Online: 1980 Emmy Winners & Nominees». web.archive.org. 2004-08-18. Վերցված է 2020-08-07-ին.