Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 8
Յոահիմ Գաուկ - (գերմ.՝ Joachim Gauck, ծնվել է 1940 թվականի հունվարի 24-ին, Ռոստոկ, Մեքլենբուրգ, Գերմանիա) գերմանացի քաղաքական գործիչ: Գերմանիայի ֆեդերալ նախագահ 2012 թվականի մարտի 23-ից: Բողոքական պաստոր, ԳԴՀ-ի իրավապաշտպան շարժման արաջնորդներից մեկը, եղել է Նոր ընդդիմադիր ֆորումի ակտիվ անդամ և ռեգիոնալ ներկայացուցիչ, և 90-ականների ոչ կոմունիստական միության կողմից ԳԴՀ-ի ժողովրդական պալատի վերջին գումարման պատգամավոր[1]: Միասնական գերմանական պետության ստեղծվելուց հետո 1990-2000 թվականներին եղել է ԳԴՀ-ի պետական պաշտպանության նախարարության արխիվների առաջին կառավարիչ: Նա եղել է Պրահայի հռչակագիրը, ինչպես նաև կոմունիզմի հանցանքների հռչակագիրը ստորագրողների թվում:
Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն
խմբագրելՅոահիմ Գաուկը ծնվել է նավապետի ընտանիքում, այնուհետև նրա հայրը դարձավ ծովային աստիճանավոր: Յոահիմի մայրը եղել է գրասենյակային արժեքավոր աշխատող: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին բրիտանացիները գերի վերցրին նրա հորը, որտեղից վերջինս 1946 թվականի ամռանը վերադարձավ Ռոստոկ: Նա սկսեց աշխատել Ռոստոկի նավաշինարանում որպես աշխատանքի պաշտպանության տեսուչ: 1951 թվականին նրան ձերբակալել են արևմտյան երկրների համար լրտեսություն անելու, ինչպես նաև հակասովետական քարոզչության կատարելու մեղադրանքով: Սակայն բաց դատական պրոցեսի ժամանակ նա չի դատվել, այլ պարզապես «անհետացավ» ու ընտանիքը տեղեկություն չուներ նրա ճակաատագրի մասին մինչև 1955 թվականը, երբ նա ազատ արձակվեց՝ Կոնրադ Ադենաուերի ԽՍՀՄ այցից հետո: Հոր ձերբակալումն ու բանտարկությունը մեծ ազդեցություն ունեցան Յոահիմի քաղաքական հայացքների վրա: Արդեն դպրոցում նա չէր թաքցնում իր հակակոմունիստական հայացքները, հստակ հրաժարվելով, մասնավորապես, ընդունվել անկախ գերմանական երիտասարդների պրոկոմունիստական միության շարքերը: Նա ուզում էր դառնալ լրագրող, բայց հակակոմունիստական հայացքները փակեցին ժուռնալիստիկա սովորելու նրա հնարավորությունը: Դրա փոխարեն Գաուկը դարձավ Մեկլենբուրգի եկեղեցու բողոքական պաստոր: Պաստորի գործանեությունը ԳԴՀ-ում եղել է հույժ խոչընդոտ եկեղեցում թշնամություն տիրող ռեժիմի պատճառով, այդ իսկ պատճառով Գաուկը երկար ժամանակ ԳԴՀ-ի պետական պաշտպանության նախարարության կողմից ներկայանում էր որպես հսկողության օբյեկտ: Դոսյեում Գաուկը բնութագրվեց որպես «անուղղելի հակակոմունիստ»[2]: 1982-1990 թվականներին Գաուկը գլխավորեց Մեկլենբուրգի եկեղեցական խորհրդի աշխատանքը:Bundesarchiv Bild 183-1990-1218-302, Joachim Gauck.jpg
Քաղաքական գործունեություն
խմբագրել- 1989 թվականին Գաուկը դարձավ Նոր ֆորումի, դեմոկրատիկ ընդդիմադիր շարժման անդամ, և ընտրվեց ղեկավարության կազմ: Նա մասնակցում էր ամենանշանակալից միտինգների մեծամասնությանը և ցուցադրումներին տիրող ռեժիմի դեմ:
- 1990 թվականի մարտի 18-ին անկախ ընտրություններին, 90-ականների ընդդիմադիր ալյանսի կողմից առաջադրվեց ԳԴՀ-ի ժողովրդական պալտ և ընտրվեց պատգամավոր: 1992 թվականից նրա պաշտոնը սկսեց կոչվել՝ «Շտազիի արխիվների կառավարման ֆեդերալ լիազոր»: Այդ պաշտոնով նա աշխատեց մինչև 2000 թվականը:
- 1998 թվականին Գաուկը աջակցեց Գերմանիայում կոմունիզմի Սև գրքի թողարկմանը, գրելով լրացուցիչ գլուխ Գերմանիայի Դեմոկրատիկ Հանրապետության մասին: Գաուկը Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հետ եղել է եվրոպական խղճի և կոմունիզմի մասին Պրահայի հռչակագրի ստեղծման նախաձեռնորդ (2008) [3]: Նրա ստորագրությունը դրված է նաև կոմունիզմի հանցանքների հռչակագրի տակ (2010): Այս փաստաթղթերում զետված է կոմունիզմի դատապարտման, կոմունիստական ռեժիմի հանցանքների և այդ հանցանքների մասնակիցների պատժման մասին տեղեկությունների տարածման կոչը [4]:
- 2010 թվականին իր 70-ամյակի առթիվ Գաուկը արժանացավ հատուկ շնորհավորության ֆեդերալ վարչապետ Անգելա Մերկելից, որը անվանեց նրան «իսկական դեմոկրատիայի ուսուցիչ» և «դեմոկրատիայի և արդարադատության ազատության անդուլ պաշտպան» [5]:
Ներկայումս Գաուկը գլխավորում է Gegen Vergessen կազմակերպությունը, որը պայքարում է ձախ և աջ ծայրահեղականության հետ, հանդես է գալիս ի պաշտպանություն դեմոկրատական արժեքներին և նպաստում է գերմանական պատմության մեջ պատմական ճշմարտության ըմբռմանը երկու տոտալիտար ռեժիմների հարաբերությունների մեջ [6]:
Մասնակցություն նախագահական ընտրություններին
խմբագրել2010 թվականին հունիսի 3-ին Յոահիմ Գաուկն առաջադրեց իր թեկանծությունը Գերմանիայի ֆեդերատիվ նախագահի պաշտոնի համար: Նրա հիմնական մրցակիցն էր Քրիստիան Վուլֆը, նաև տիրող ռեժիմի քաղաքական առաջնորդները հայտնել են, որ նրանք հարգում են Գաուկին իր կենսագործունեության համար [7]: Միակ կուսակցությունը, որը բացարձակապես չի ընդունել Գաուկի թեկնածությունը, եղել է Գերմանիայի «ձախերի» կուսակցությունը, որը մեկնաբանել է Գաուկի և կանաչների առաջադրումը, ինչպես համագործակցության մերժում, քանի որ ձախերը հանդիսանում են նախկին ՍՄԿԳ-ի ժառանգորդներ և ընդգրկում են ֆրակցիաներ, որոնք ֆեդերալ իշխանությունները համարում են ծայրահեղականություն [8]:
2010 թվականի հունիսի 30-ի ընրություններին Գաուկը զիջեց Քրիստիան Վուլֆին երրորդ ընտրարշավի փուլում, ստանալով 490 ձայն ի դեմ հակառակորդի 624 ձայներին: 2011 թվականի դեկտեմբերին, բորբոքված սկանդալից հետո, որը կապված էր Քրիստան Վուլֆի վարկ ստանալու և իր մասին տեղեկատվությունները չհրապարակելու նպատակով անկախ մամուլի վրա ճնշում գործադրելու հետ, Գաուկի անունը կրկին սկսեց արծարծվել որպես հնարավոր փոխզիջում ֆեդերալ նախագահի պաշտոնին, Քրիստիան Վուլֆի պաշտոնաթողության դեպքում:
2012 թվականին փետրվարի 20-ին ֆեդերալ վարչապետ Անգելա Մերկելը հայտնեց, որ պառլամենտական կուսակցությունները համաձայնեցրել են Գաուկի թեկնածությունը ֆեդերալ նախագահի պաշտոնին առաջադրելու համար [9]:
«Յոահիմ Գաուկի գործունեությունը համակված է ազատության և պատասխանատվության կատարելագործունեությամբ, և դա այն է, ինչը ինձ նրա հետ միացնում է, չնայած մեր միջև գոյություն ունեցող տարաձայնություններին», — ասել է Մերկելը:
2012 թվականին մարտի 18-ին Գաուկը ճանաչվեց Գերմանիայի ֆեդերալ նախագահ՝ 1232 ձայնից ստանալով 991-ը : 2012 թվականին մարտի 23-ին Յոահիմ Գաուկը պաշտոնապես ստանձնեց իր պաշտոնը [10]:
Պարգևատրումներ և պատվավոր կոչումներ
խմբագրելԳաուկը պարգևատրվեց «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության առջև վաստակների համար», ինչպես նաև Մեծ սպայական խաչ շքանշանով:
1999 թվականից — Ռոստոկի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի պատվարժան դոկտոր, 2001 թվականից — Ենայի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետի պատվարժան դոկտոր:
2010 թվականին Գաուկն արժանացավ Հանսի և Սոֆի Շոլլի գրականության մրցանակի դափնեկիր «Ձմեռը ամռան մեջ» հիշողությունների գրքի համար:
Ընտանիք և անձնական կյանք
խմբագրելԳաուկն ամուսնությունից ունի չորս երեխա, նրանցից երեքը տեղափոխվել են ԳՖՀ դեռևս 1980-ական թվականներին: 1991 թվականից Գաուկն ապրում էր իր կնոջից առանձին, այնուամենայնիվ պաշտոնական ամուսնալուծություն չի եղել: 2000 թվականից նրա ընկերուհին է հանդիսանում բավարական լրագրող Դանիելա Շադտը:
Գրականություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.mdr.de/fakt/gauck-portraet100_zc-a03b651e_zs-f147184e.html
- ↑ http://www.msn.com/de-de/nachrichten?cp-documentid=153650764
- ↑ http://www.taz.de/!5141605/
- ↑ http://www.sueddeutsche.de/politik/fdp-politiker-zastrow-joachim-gauck-ist-ein-liberaler-wie-wir-1.955188
- ↑ http://www.spiegel.de/international/germany/the-world-from-berlin-presidential-vote-could-turn-into-a-disaster-for-merkel-a-699175.html
- ↑ http://www.independent.co.uk/news/world/europe/anti-communist-pastor-who-could-turn-out-to-be-merkels-nemesis-2014041.html
- ↑ http://www.bild.de/politik/2010/fuer-die-cdu-wuerde-ich-auch-antreten-12786704.bild.html
- ↑ http://www.sz-online.de/nachrichten/rot-gruen-setzt-auf-joachim-gauck-194426.html
- ↑ http://www.welt.de/politik/deutschland/article7910610/Ich-bin-weder-rot-noch-gruen-sondern-Joachim-Gauck.html
- ↑ http://ria.ru/world/20120323/603762457.html