«Գոգոլ․ Սկիզբ», ռուսական ֆիլմ, նկարահանված ռեժիսոր Եգոր Բարանովի կողմից, Նիկոլայ Գոգոլի «Երեկոները Դիկանկային կից ագարակում» հավաքածուի ստեղծագործությունների հիման վրա։ Գլխավոր դերը մարմնավորել է՝ Ալեքսանդր Պետրովը։ Ֆիլմը լայնորեն թողարկվեց 2017 թվականի օգոստոսի 31-ին։

Ֆիլմի կարգախոսն է՝ «Ամենամութ գիշերը արևածագից առաջ»։

«Գոգոլ․ Սկիզբ», «Գոգոլ» նախագծի չորս ֆիլմերից առաջինը, և առաջին սերիալը Ռուսաստանում, որը որոշվել է թողարկել կինովարձույթ[1]։

2018 թվականի ապրիլի 5-ին կթողարկվի «Գոգոլ. Վիյ» ֆիլմը[2], 2018 թվականի օգոստոսի 31-ին «Գոգոլ. սարսափելի վրեժ» ֆիլմը։ Հետո 3 ֆիլմերը միասին կբաժանվեն 6 սերիաների, որոնք 2018 թվականին «Գոգոլ. Կախարդված վայր» ֆիլմի 2 սերիաների հետ մեկտեղ կցուցադրվեն ՏՎ 3 հեռուստաալիքով[3]։

Սյուժե խմբագրել

Գլուխ առաջին․ Սպանություն Դիկանկայում խմբագրել

1829 թվական, երիտասարդ Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլը ծառայում է դատական գրագիր՝ Նորին կայսերական մեծության սեփական դիվանատան երրորդ բաժանմունքում, Սանկտ Պետերբուրգում։ Ծառայության ժամանակ, ավելի հաճախ սպանությունների ժամանակ, Գոգոլին տանջում են նոպաներ, որոնց ժամանակ նրան հետապնդում են տեսիլքներ, և անգիտակից վիճակում գրի է առնում թվում է թե անիմաստ բառեր։

Անսպասելիորեն Գոգոլը ծանոթվում է հռչակավոր քննիչ՝ Յակոբ Պետրովիչ Գուրոյի հետ, ով անմիջապես նկատում է երիտասարդ գրագրի տարօրինակ պահվածքը, և պարզվում է, որ նրա բոլոր գրառումները թանկարժեք հուշումներ են հանդիսանում մարդասպանի հետաքննության համար և մարդասպանը կարճ ժամանակահատվածում բացահայտվում է։ Նույն օրվա երեկոյանը քննադատաությամբ և սեփական տաղանդի մասին կասկածամտությամբ կոտրված Գոգոլը, արցունքներով և անզոր զայրույթով այրում է իր առաջին ստեղծագործության՝ «Հանց Կյուխելգարթեն» կուտակված բոլոր օրինակները։ Հաջորդ օրն առավոտյանը Գոգոլին է այցելում Գուրոն, ջերմ խոսքերով քաջալերում է նրան և խորհուրդ տալիս չհուսահատվել և չհրաժարվել առաջին ստեղծագործական փորձից, ինչպես նաև հայտնում է իր երախտապարտությունը կարճատև համագործակցության համար։ Գուրոն պատրաստվում է քննել Պոլտավյան նահանգի մոտ գտնվող Դիկանկա գյուղի աղջիների խորհրդավոր սպանությունները։ Գոգոլը, գիշերը դրա մասին տեսիլք տեսնելով, խնդրում է Գուրոյին վերցնել իրեն իր հետ որպես օգնական և գրագիր, քանի որ այնտեղ նրա ծննդավայրն է։ Երիտասարդի տեսիլքներով համակրված ու հետաքրքրված Գուրոն, հեշտությամբ տալիս է իր համաձայնությունը և նրանք միասին ճանապարհվում են։

Ժամանելով Դիկանկա, Գոգոլն ու Գուրոն սկսում են հետաքննությունը։ Մարդասպանին նկարագրում են ինչպես՝ Մութ Հեծյալ, ընդ որում սնահավատ բնակչությունը խիստ դժկամորեն է օգնում Պետերբուրգի հետաքննությանը, հատկապես տեղի քննիչ Ալեքսանդր Քրիստոֆորովիչ Բինխը։ Այնտեղ Գոգոլը ծանոթանում է կալվածատիրոջ՝ Դանիշևսկու կնոջ՝ Ելիզավետայի հետ, ով նրա ստեղծագործությունների մեծ երկրպագու է, և ինքն իրեն պնդում է որ զգացմունքներ ունի նրա հանդեպ։ Տեսիլքներից մեկում Գոգոլի մոտ է ժամանում Օքսանան (ինչպես հետո պարզվեց ջրահարս)։ Նիկոլայի օգնության դիմաց (գտնել թե ջրահարսերից ով է իրականում այն վհուկը, ով գողանում է ջրահեղձների ուժերը) նա խոստանում է օգնել նրան հետաքննության մեջ։ Ի զարմանս զայրացած Գուրոյին, պարզվում է, որ այդպիսի սպանություններ են տեղի ունեցել նաև 30 տարի առաջ և ոչինչ չի ձեռնարկվել դրանք կանխելու և բացահայտելու համար։

Հերթական նոպայի ժամանակ Գոգոլին հաջողվում է ջրահասրսերի մեջ գտնել իսկական վհուկին, ով պարզվում է իջևանատան՝ Գաննան է։ Առավոտյանը Գոգոլն ու Գուրոն լքված ջրաղացի մոտ ձեռք են հայտնաբերում (ջրահարսերը, հարձակվելով վհուկի վրա, պոկել են նրա ձեռքը)։ Գոգոլն ու Գուրոն ենթադրում են, որ գտել են Հեծյալին և շտապում են իջևանատուն, որտեղ հայտնաբերում են Գաննային, և նրա մոտ բացակայում էր հենց այն ձեռքը, որը գտնվել է ջրաղացի մոտ։ Կատաղի վհուկը հեշտությամբ դիմադրում է Գուրոյին, ինչից հետո հարձակվում է Գոգոլի վրա, սակայն Բինխը փրկում է Գոգոլին և սպանում վհուկին։ Հետաքննությունն ավարտված է և կարելի է վերադարնալ Սանկտ Պետերբուրգ։ Սակայն գիշերը ճանապարհվելուց առաջ, Գոգոլի երազում գալիս է Օքսանան և հայտնում նրան, որ իսկական մարդասպանը դեռ ազատության մեջ է, իսկ Գաննան ընդամենը նրա հանցակիցն է եղել։ Այդ ժամանակ հարևանությամբ հրդեհված ցախանոցում Հեծյալը պայքարում է Յակոբ Պետրովիչ Գուրոյի հետ, ցաղանոցը փլվում է, և բոլորը ենթադրում են, որ Գուրոն և Մութ Հեծյալը մահացել են փլատակների տակ։ Այնուամենայնիվ Հեծյալի մնացորդներ չեն գտնվել։ Գոգոլը որոշում է մնալ և ինքնուրույն վերջացնել հետաքննությունը։

Գիշերը Հեծյալը գալիս է Գաննայի դագաղի մոտ և կենդանացնում է նրան։ Վհուկը ներողություն է խնդրում Հեծյալից, պատմելով Գոգոլի տարօրինակ ունակությունների մասին։ Հեծյալը խուլ է նրա պաղատանքների հանդեպ։ Ցախանոցից, որտեղ պահվում է Գաննայի մարմինը, լսվում է վհուկի սարսափելի ճիչը։

Գլուխ երկրոդ․ Կարմիր վերնազգեստ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Телеканал ТВ-3 покажет телесериал «Гоголь» сначала в кинотеатрах, а лишь потом на телеэкране». Ведомости. 2017-02-22.
  2. «Продолжения «Гоголя» в кино выйдут только в 2018 году». Бюллетень кинопрокатчика. 2017-09-06.
  3. «Сериал о Гоголе собрал за первые выходные в четыре раза больше своего бюджета». Ведомости. 2017-09-05.