Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ամեն ինչ չարի մասին
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Ժանր | Թրիլլեր սարսափ Սև հումոր |
Թվական | 2010 |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Ջոշուա Գրանել |
Պրոդյուսեր | Բրայան Բենսոն Դեբբի Բրուբեյկեր Ջոշուա Գրանել Դարեն Շտեյն |
Սցենարի հեղինակ | Ջոշուա Գրանել |
Դերակատարներ | Նատաշա Լիոն Թոմաս Դեկեր |
Օպերատոր | Թոմ Ռիչմոնդ |
Երաժշտություն | Vinsantos |
Կինոընկերություն | Backlash Films Fog City Pictures |
ԿինոՊոիսկ | ID 1307858 |
Պաշտոնական կայքէջ |
Ամեն ինչ չարի մասին (անգլ.՝ All About Evil), 2010 թվականի ամերիկյան կատակերգական սարսափ ֆիլմ։
Սյուժե խմբագրել
Համեստ և աղքատ գրադարանավարուհի Դեբորա Թենիսը ստանում է հոր կինո բիզնեսը որպես ժառանգություն։ Օգտագործելով սնանկությունից փրկվելու հնարավորությունը, նա սկսում է նկարահանել սարսափ ֆիլմ։ Գլխավոր դերում հանդես է գալիս իրական, իր կողմից կենդանացրած՝ մարդասպան։ Հանդիսատեսը հիանում է ֆիլմի էֆեկտներով, առանց որևէ ենթադրության, որ էկրանին ցուցադրվող սպանությունները իրական են։
Երբ Սթիվեն Թոմփսոնի լավագույն ընկերուհի՝ Ջուդին մեկնում է, վերջինս իմանում է ամբողջ ճշմարտությունը Դեբորայի գործերի մասին և փորձում է կանգնեցնել նրան, սակայն իր ֆիլմի պրեմիերայի ժամանակ Դեբորան փորձում է սպանել հանդիսատեսներին։ Սթիվենին հաջողվում է փրկել Ջուդիին, իսկ հանդիսատեսները փախչում են, սպանելով պարոն Տվիգսին և գողին, որոնք փորձում էին նրանց կանգնեցնել և բաց չթողնել դահլիճից։ Դեբորան առևանգում է Սթիվենի մորը, տանում նրան տանիք, որպեսզի սպանի, սակայն այնտեղ նրանց արդեն սպասում էր Սթիվենը։ Նա ասում է Դեբորային, որ այդ քայլով նա կհիասթափեցնի իր հորը: Դեբորան հուզվում է և զղջում իր արարքների համար, ինչից հետո ազատ է արձակում Սթիվենի մորը, իսկ Սթիվենն օգտվելով այդ պահից հրում է Դեբորային տանիքից։
Հանդիսատեսների մեծ մասը փրկվում է և փախչում, իսկ երբ հայտնվում են երկվորյակները (Դեբորայի հանցակիցները), ոստիկանությունը փորձում է ձերբակալել նրանց։ Հանձնվելու փոխարեն երկվորյակները սպանում են իրար։ Դա հիշեցնում է Սթիվենին Դեբորայի ֆիլմերի և նրա մասին, որ ներկայիս գործողությունները կարող են կրկնվել հերթական կինոնկարում։ Երբ նա հեռանում է, բանվորներից մեկը գտնում է Դեբորայի մարմինը, ինչից հետո վերջինս անհետանում է։
Դերերում խմբագրել
- Նատաշա Լիոն - Դեբորա Թենիս
- Թոմաս Դեկեր - Սթիվեն
- Կասանդրա Պետերսոն - Լինդա
- Մինկ Ստոլ - Էվելին
- Նոյ Սեգան - Էդրիան
- Ջեկ Դոներ - պարոն Տվիգս
- Ջեյդ Ռեմսի - Վեդա
- Էշլի Ֆինկ - Լոլիտա
- Պատրիկ Բրիստոու - Պիտեր Ժորժ
- Ջուլի Քեյթլին Բրաուն - Տեմի Թենիս
- Ջոշուա Գրանել - Կամեո
- Նիկիտա Ռեմսի - Վերա
- Արիել Հարթ - Ջուդի
- Էնտոնի Ֆիցջերալդ - Ջինա
- Լինդսի Քեյլ - Կլեր Կավանո
Ցուցադրում խմբագրել
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի մայիսի 1-ին Սան Ֆրանցիսկոյի Միջազգային կինոփառատոնին[1]։ Նույն թվականի հուլիսի 10-ից մինչև նոյեմբերի կես կինոնկարը ցուցադրվեց ԱՄՆ-ի մի քանի տասնյակ քաղաքներում[2][3]։ Ֆիլմը մասնակցել է «Toronto After Dark Film Festival» (Կանադա, 2010 թվական օգոստոսի 17) և Fantastique semaine du cinéma (Ֆրանսիա, 2010 թվական հոկտեմբերի 29) կինոփառատոններին[3]։
Արտադրություն խմբագրել
Ֆիլմի սցենարը գրվել և մշակվել է Ջոշուա Գրանելի կողմից։
Դիմահարդարումը ստեղծվել է հայտնի ֆրանսիացի նկարիչ Ավրորա Բերժերի կողմից։ Գրանելը ստեղծել է հատուկ պրոմո-հոլովակ WonderCon-ի համար, որտեղ պատմել է իր նախագծի մասին[4]։
Կինովարձույթ խմբագրել
Ֆիլմը կինովարձույթում հավաքել է 7.995 ԱՄՆ $ :
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ All About Evil World Premiere, на сайте 28dayslateranalysis.com, 1 апреля 2010
- ↑ Cities & dates for «ALL ABOUT EVIL», на сайте fangoria.com, 14 мая 2010
- ↑ 3,0 3,1 «Всё о зле» на IMDB — releaseinfo
- ↑ «Interview: Director Joshua Grannell on WonderCon 2010 | IMDb: All the Latest». web.archive.org. 2010-04-09. Վերցված է 2019-05-17-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք
- Ֆիլմի մասին crimson-land.ru կայքում
- Ֆիլմի մասին nightmares.ru
- [1] film.ru
- Ֆիլմի մասին horrorzone.ru