== Ժենյա Մուշեղյան === Տատիս՝Հայկանուշ Միրզոյանի մասին (Եղեռն վերապրած) Շատ կարճ ժամանակ է մեզ բաժանում անցյալ դարում մեր ժողովրդի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված ահավոր ոճրագործության իրագործման հարյուրամյակից։ Որքան հնանում է այդ հանցագործությունը,որքան այս աշխարհից հեռանում են դրա վկաները,այնքան նորանում ու խորանում են նրա պատճառած վերքերը,այնքան ահագնանում է կարոտը այն երկրի,որը հարկադրաբար խլվեց մեր պապերից՝մասայական ոչնչացման ճանապարհով:Ապսոսանքի ու խորը ցավի զգացում՝անդառնալի կորստի… Նաիրյան Ղարս, Մուշ և… Մշպ գավառի մի գողտրիկ անկյունում է ծվարել Ռուստամգեդուկ գյուղը՝Մուրադ գյուղի ափին:Այդ գետի ջրերում է ամեն առավոտ լվացվել տատս՝գիսակները ալիքներին հանձնած,ոտները լվացել ու հետո խենթի պես վազվզել ափերի երկայնքով: «Այն երբ է որբը ուրախացել»,լալիս էր տատս ու արցունքների միջից հիշում: Նրա հայրական տունը հենց գետի ափին է գտնվել,երևի գյուղի ամենալավ տներից մեկն էր,ի՜նչ տուն էր,ճակատյին մասում հայկական տառերով հիշատակություններ,ընդարձակ հյուրասենյակ(օթախ),այգին լի անուշահամ մրգերով,պարտեզում անուշահոտ ծաղիկներ,իսկական դրախտ: Տատս՝Հայկանուշը, վաղ էր զրկվել մորից,գեղեցկուհի Ֆինջանուշը իրենից հետո թողել է երեք որբուկներին՝Հայկանուշին,Հռիփսիմեին ու Մանյակին, որոնց խնամքը տատի ուսերին է մնացել:Հայրը՝Բաղդասարը եղել է գյուղում ճանաչված մարդ,հարգված,սիրված,ունեցել է փոքրիկ կրպակ,որի միջոցով բավականին լավ պայմաններ է ստեղծել ընտանիքի համար: Երբ տատս պատմում ու լալիս էր,հետն էլ ասում,որ որբը երբեք չի ուրախացել,ես մտածում էի,ախր չէ՞ որ մինչև փախեփախը բոլորն էլ լավ են ապրել,բոլորը հո որբ չեն եղել,նրանք որբացել են փախեփախի ճանապարհներին,կամ բոլորովին ոչնչացել սովից,ծարավից,համաճարակից ու տանջանքներից: Թուք ջարդարարների հարձակումը գյուղի վրա,բնակչության տեղահանումը,թալանը,սպանդը նրա աչքի առաջ է կատարվել:Հիշում է,որ գյուղը բոցերի մեջ էր թաղվել,հարայհրոց ու վայնասուն էր,հայրը արագ հավաքեց ինչ կարող էր,հիշողության մեջ վառ էր այն պահը,երբ հայրը ծոցում թաքցրեց«Ավետարանը» և մի փոքր տոպրակ: Հռիփսիմեին,որը հիվանդ էր ոտքերից,հայրը արագ մատնացույց է արել գյուղի ծայրին գտնվող տներից մեկը,որտեղ պետք է թաքնվեր նա: Հայրը,տատը և երկու դուստրերը դուրս եկան կրակների օղակից,և գաղթականների շարքը ուղևորվեց դեպի անհայտություն: Խեղճ տատս ինչպես էր լալիս ու մղկտում՝հիշելով ծարավից ուժասպառ եղած տատին,որքան են ջանացել տատին իրենց հետ տանել,բայց ոչինչ չի ստացվել ,քանի որ տատը այլևս չի կարողացել տեղից ելնել,ինչպես են տատին թողել մի ծառի տակ,տերևներով ծածկել ու մղկտալով ճամփա ընկել: Ի վերջո հասել են Բաքու:Քանի որ այնտեղ էր ապրում հորեղբայր Սաքոն՝Սարգիս Ավդալյանը:Հայրը՝Բաղդասարը,երկու որբերից մեկին՝Հայկանուշին հանձնել է մի ծանոթ կնոջ,գումար թողնելով՝խնդրել է խնամել նրան,Մանյակը սկսել է աշխատել: Հայկանուշին ծանոթի ընտանիքում վերաբերվել էն ստրուկի պես,հարևանների հորդորները չեն օգնել փոքր−ինչ մեղմ վերաբերմունք ցույց տալու համար:Հայրը աշխատանքի է անցել :Հետագայում երեխաներին իմ մոտ տանելու պայմաններ փնտրել,սակայն հիվանդությունը նրան գամել է անկողնուն ու ընկել է հիվանդանոց,հետագայում ցանկացել է դստերը հանդիպել,խնդրել է ընկերներին,որպեսզի պատգարակով տանեն այն տան մոտ,որտեղ դուստրն է ապրում,սակայն անգութ խնամակալը թաքցնում է Հայկանուշին,ասելով,որ նա կարող է վարակվել հորից:Այդպես էլ Հայկանուշ տատս երբեք չի տեսնում իր հորը:Բաքվում կորցնում է նաև քրոջը՝Մանյակին:Խնամակալը տատիս հանձնում է որբանոց:Վեցամյա աղջնակը այնուհետև ապրում է Բաքվի որբանոցում:1918թ․ Բաքվում հայերը ենթարկվում են ջարդի ,զոհվում են ավելի քան հազար հայեր:Հայկանուշ որբուկը մնում է մենակ այս աշխարհում:Անցնում են տարիներ :Արմենակ պապս,որի մորեղբայրը աշխատում էր որբանոցում որպես պահակ,ամուսնանում է տատիս հետ ,վերջինս որբանոցի ամենագեղեցիկ աղջիկներիգ մեկն է եղել՝ճերմակ մաշկով,վարդագույն այտերով և ամենակարևորը՝երկար−երկար ծամերով:Տասը տարի նաց,նրանք ընտանիքով վերադառնում են Հայաստան:1950թ․ սկզբներին հայտնվում է տատիս քույրը՝Մանյակը,որը բնակություն էր հաստատել Թբիլիսի քաղաքում:Սրտառուչ հանդիպմանը մասնակից են եղել բոլոր հարևանները,բարեկամները,ծանոթները:Տարիներ հետո,տատիս հետ եղանք Թբիլիսիում ու անձամբ տեսանք նրա հոր բերած «Ավետարանը»,որ խնամքով պահվում է նրանց տոհմական մատուռում:Հայկանուշ տատս,այդ հայասեր,ազգասեր կինը շատ−շատ մանրամսներ է պատմել,ամեն պատմելուց լացել ու մղկտացել,նրա աչքերում միշտ ծվարած էր կարոտը,վիշտը,իսկ ատելությունը,ցասումը փայլատակում էին նրա արտասվախառն աչքերում:Ամեն պատմելուց հետո նա թուրքերին նզովում էր այսպիսի արտահայտությամբ «Ես դրանց մասաբլը…»: Խոստաել ենք,երբ տանտիրոջ իրավունքով մի օր կմտնենք Արևմտյան Հայաստան,գնանք տատիս գյուղը՝Ռուստամգեդուկ,կմտնենք այն տունը,ուր ծնվել ու ապրել է իմ Հայկանուշ տատը,հավաքենք մի քանի մասունք,բակից քաղենք ծաղիկներ,կանաչ ու բերենք դնենք նրա շիրիմին ու ասենք․ «Տատ ջան,մենք գնացինք քո տուն,ամեն ինչ իրենց տեղում է»:Փակում եմ աչքերս ու… Օ՜,տեսիլ դյութական,միթե մենք իսկապես մտել ենք Մուշ:Հա՜ մտել ենք,նույն տեսարանը,որ նկարագրում էր տատս,նույն Մուրադ գետը,նույն տունն ու նույն բակը:Ո՜վ զարմանք,թուրքերը մեզ բարեկամաբար են վերաբերվում,հրավիրում,մատուզում:Այս ի՜նչ հրաշք է ,նրանք ծնկի են եկել,ներում խնդրել,մենք իրավունք ենք նվաճել ապրելու մեր պապենական հողում:Կապույտ երկնքի ֆոնին փողփողում է մեր անկախ Հայաստանի եռագույնը: Բացում եմ աչքերս… Հոգուս մեջ ծանրություն է,բայց մի լույս է այնտեղ շողշողում,որ տեսիլը իրականություն է դառնալու ու տառապած տատիս շիրիմին շշնջալու եմ․ «Տատ ջան,իմացած եղիր,գնում ենք տուն,գնում ենք Մուշ»: