Կատարսիս

խմբագրել

Կատարսիս ( հուն. katharsis — մաքրում)- տերմին, որն օգտագործվում է գեղագիտության մեջ, արվեստի հոգեբանության,հոգեվերլուծության մեջ:

Հոգեվերլուծության տեսության մեջ այս տերմինը կիրառվում է լարվածության և տագնապայնության թուլացման դեպքում՝ ուղղված ճնշված մտքերը, ցանկությունները և հիշողությունները գիտակցությանը հասցնելուն:

Արիստոտելի ողբերգական կատարսիսը հսկայական վարկածներ առաջ քաշեց, քանի որ նա այդպես էլ չհասցրել տալ հստակ բացատրություն: Ա.Ն.Չանիշևն իր «Արիստոտել» գրքում գրում է, որ ողբերգական գործողությունները՝վախի և կարեկցանքի միջոցով, ցնցում է հանդիսատեսի հոգին և ենթագիտակցությունից հանում է չգիտակցված հույզերի հզոր հոսքը : Սակայն գոյություն ունեն  նաև կատարսիսի մեկնաբանման այլ մեկնաբանություններ: Հատկապես, որ մինչ Արիստոտելը, կատարսիսը կապված էր մարդու գեղագիտական ապրումների հետ [3]:

Նույնիսկ Հերակլիտը, ըստ ստոիկների արձանագրությունների, առաջարկում էր մաքրվել կրակի օգնությամբ: Էմպեդոկլը խոսում էր հոգևոր «կեղտից» խելագարության հասնելու մասին: Կատարսիսի այս մատերիալիստական ուսմունքին հակառակ, Պլատոնն առաջ քաշեց իր պատկերացումը հոգու մաքրության մասին՝ որպես մարմնից ազատում: Նա օգտագործում էր կատարսիս տերմինը նաև լայն իմաստով, որպես մարմնի մաքրում:

Զ.Ֆրեյդն ընունում էր հիպնոսի և կատարսիսի մեթոդները, որոնք Մ.Բրեյերը օգտագործում էր բուժիչ նպատակներով: Հիստերիայիան, ըստ Ֆրեյդի, հիվանդի մտքում ճնշված ցանկությունների արդյունքն է, այսպիսով, կատարսիսը պայմանավորված է հիվանդի վիճակի պատճառների իմացությամբ:

Ռոլո Մեյը, նկարագրելով հոգեբանական խորհրդատվության գործնական քայլերը, նշում է, որ պարունակում է կատարսիսի տարրեր: Օբյեկտիվ և ապրումակցող հոգեբան-խորհրդատուի հետ խոսելն արդեն իսկ բուժիչ ազդեցություն է ունենում այցելուի հոգեկանի վրա: Այցելուն ազատվում է որոշ «արգելքներից», ենթագիտակցությունից դուրս է մղում իր ճնշված ապրումները, որն օգնում է այցելուին տեսնել իր խնդիրներն օբյեկտիվ իրականության մեջ: Տվյալ արդյունքն անհնար է ակնկալել առաջին իսկ հանդիպումներին: Հաճախ կատարսիսի հասնելը մեծապես կախված է հոգեբան-խորհրդատուից, ով այցելուի հետ էմպատիկ կապի մեջ է գտնվում:

Ըստ Ա.Մասլուի ինքնաիրացման հայեցակարգի, կատարսիսը ապրումների գագաթնակետն է: Ապրումների գագաթնակետը (peak-experiences)- դրանք յուրաքանչյուր անհատի կյանքի առանձնահատուկ ուրախ ու հետաքրքիր պահերն են: Մասլոուն նշում է, որ ապրումների գագաթնակետը հաճախ պայմանավորված է սիրո ուժեղ զգացմամբ, արվեստի գործերով, բնության բացառիկ գեղեցկության ապրումներով [1]:

Կատարսիսը հոգեդրամմայում

Կատարսիս հասկացությունը, որը բառացիորեն թարգմանած նշանակում է մաքրում: Եգիպտոսում և Հունաստանում մարդը ստիպված էր «մաքրել իրեն մնացած ամեն ինչից», որպեսզի իր գիտակցությունը ստանա ամբողջական բնույթ և տեսնի արտաքին աշխարհի հակասությունները իր ստեղծագործություններում: Կատարսիսը պետք է  ուժեղացներ կենտրոնացվածությունը «Ես» -ի վրա ՝մաքրերով մադու հոգին:

Կատարսիսը սառեցված զգացմունքների մեջ ցնցում է առաջացնում: Այս իմաստով Մորենոն մեծ նշանակություն է տալիս կատարսիսին ՝ կրեատիվության նևրոզի բուժման մեջ, այսինքն, այն խանգարումների, որոնք արգելափակում են հիվանդի կրեատիվության դրսևորմանը:  

Մորենոն հավատում էր, որ նա կատարսիսը՝ որպես  հոգեթերապևտիկ արժեք զարգացնելու գործում, ավելի հեռուն է գնացել: Հոգեդրամմայում իրավիճակները, կարծես, հատուկ են մշակված ՝ հուզական լիարժեք լիցքաթափման հասցնելու համար: Մասնակիցների մոտ կատարսիսի հասնելը կախված է նրանց սպոնտանությունից:  Կատարսիսը զգում են ինչպես դրամատիկ իրավիճակների հեղինակները, այնպես էլ դերասանները, որոնք մարմնավորում են այդ իրավիճակը:

Կատարսիսի ապրման կարող է հասնել նաև հանդիսատեսը: Մինչ Մորենոն ստեղծում էր իր «սպոնտան թատրոնը», հոգեդրամմայի հանդիսատեսը միայն դրամատիկ հոգեթերապևտիկ գործողությունների մասնակիցներին էին: Ներկայումս, հանդիսատես կարող է բաղկացած լինել այնպիսի մարդկանցից, ովքեր չեն մասկացնում այդ իրավիճակին, բայց հուզականորեն ներգրավված են գործընթացին[3]:

Օգտագործված գրականության ցանկ

1.     К.Э. Рудестама "Групповая психотерапия СПб.: Питер Ком, 1998

2.     Лейтц Г. — «Психодрама: теория и практика. Классическая психодрама Я.Л. Морено» «Когито-Центр», 2007 г.

3.     Мещеряков Б., Зинченко В. Большой психологический словарьСПб.: прайм-ЕВРОЗНАК, 2004. – 672 с