Մասնակից:Մանե Հովհաննիսյան/Ավազարկղ
Բարձրակրունկների քաղաքականության օրենք (անգլ.՝ High heel policy,) բարձրակրունկներ կրելու վերաբերյալ օրենք, որը տարբեր հանգամանքներում կամ վայրերում կարող է պահանջվել կամ արգելվել : Պատմականորեն Արևմուտքում բարձրակրուններն ասոցացվում էին արիստոկրատների հետ ;Դրանք օգտագործվում էին վերնախավի շրջանում սոցիալական դիրքն ընդգծելու,հասակը բարձրացնելու կամ ոտքերը և երկար զգեստները մաքուր պահելու նպատակով.Այն ժամանակ այս ոճը շքեղության նշան էր։ Մեր օրերում ստիլետտո կրունկների կրումը սահմանափակվել է:
Այնուամենայնիվ որոշ դրեսս կոդեր պահանջում են,որ կանայք կրեն բարձրակրունկներ ՝ ավելի բարձրահասակ և գրավիչ երևալու համար:Նմանատիպ կոշիկները կարող են ցավ պատճառել և վնասել ոտքերը այդ իսկ պատճառով կին աշխատողների կողմից բազմիցս բողոքներ են եղել օրենքի դեմ: 2016-ին Բրիտանացի քարտուղար Նիկոլա Թորփն ասաց, որ իրեն տուն են ուղարկել առանց վարձատրության՝ բարձրակրունկներ չկրելու համար, և այնուհետև նախաձեռնեց ստորագրահավաք, որը բավարար աջակցություն ստացավ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկվելու համար; Այն ի վերջո մերժվեց 2017 թվականի ապրիլին.ըստ կառավարության գործող օրենքը «ադեկվատ» էր;
Կանոններ, որոնք արգելում էին բարձրակրունկ կրել
խմբագրելՊատմություն
խմբագրելՊատմության մեջ 1430 թվականին շոպինները երբեմն ունեին 30 դյույմ (76 սմ) բարձրություն: Այնուհետև Վենետիկի օրենքը սահմանափակեց բարձրությունը մինչև երեք դյույմ, բայց այս կանոնակարգը լայնորեն անտեսվեց[2] : Մասաչուսեթսում 17-րդ դարում ընդունված օրենքն ասում էր, որ կանայք կարժանանան նույն վերաբերմունքին, ինչ կախարդները, եթե բարձրակրունկ կոշիկների միջոցով տղամարդկանց հրապուրեն ամուսնության[3]: 1770 թվականին բրիտանական խորհրդարանում օրենք է մտցվեց, որը բարձրակրունկների և այլ կոսմետիկայի օգտագործման համար սահմանում է նույն պատիժները, ինչ կախարդության համար[4]:
Հատակի մակերեսի և անվտանգության մտահոգություններ
խմբագրելՀատակի մակերեսի և անվտանգության մտահոգություններ Ստիլետտո կրունկի տակ ճնշումն ավելի մեծ է (շատ փոքր տարածքի միավորի հաշվով), քան փղի ոտքերի տակ ճնշումը։[5] Այսպիսով, երբ 1950-ականներին շատ նեղ ստիլետո կրունկներն ավելի տարածված դարձան, բազմաթիվ տեսակի շենքերի սեփականատերերը սկսեցին անհանգստանալ հատակների վրա մեծ քանակությամբ նման կրունկների ազդեցության մասին, հատկապես պատմական և բազմաբնակ շենքերում, :Փափուկ հողը դրսում նույնպես խնդիր էր թե հողի, թե բարձրակրունկ կրողի համար: Փայտյա հատակն ամենախոցելին էր, սակայն գորգը, լինոլեումը և սալիկապատ հատակները նույնպես վնասվելու վտանգի տակ էին : Հաճախ փակցվում էին պաստառներ, որոնցով փորձում էին արգելել կրունկներով կոշիկները, բայց դրանք հիմնականում անարդյունավետ էին: Ամերիկյան շենքերի սպասարկման ամսագրում 1963 թվականին հրապարակված մի հոդվածում ասվում է. «Մոտավոր հաշվարկներով, հատակի փոխարինումը ամբողջ երկրում արժեցել է առնվազն կես միլիարդ դոլար՝ ստիլետտոների հայտնվելուց հետո»[6]: 1963 թվականին USDA Forest Service-ը հայտարարեց, որ «ոճերի փոփոխության հետ մեկտեղ, ստիլետտո կրունկների խնդիրը նվազել է»[7][8][9]։
Բարձրակրունկ կրելու կարգավորումները
խմբագրելՄեդիա և նորաձևության մեջ
խմբագրել"Որոշ կանայք մարտահրավեր են նետել այն ակնկալիքներին, որ կանայք պետք է բարձրակրունկներ կրեն պաշտոնական վայրերում : 2015-ին մի խումբ կանանց արգելեցին մասնակցել ֆիլմի պրեմիերային Ֆրանսիայում՝ Կաննի կինոփառատոնում՝ հարթ կոշիկներ կրելու համար, այդ թվում՝ մի կնոջ, ով ֆիզիկապես անկարող էր կրունկներ կրել՝ իր ոտքից մեկի վիրահատության պատճառով: [10] Կանայք բողոքում էին, որ սա սեքսիստական քաղաքականություն է, որը ստիպում է կանանց կարծրատիպային տեսք ունենալ. Փառատոնի կազմակերպիչները ավելի ուշ արձագանքեցին, որ «կանանցից բարձրակրունկ կրել պահանջելու լուրերն անհիմն են[11]:
Աշխատավայրում
խմբագրելՈրոշ դրես-կոդեր կանանցից պահանջում են բարձրակրունկներ կրել, իսկ որոշ առողջապահական կազմակերպություններ կոչ են արել արգելել նման դրեսս կոդերը[12]: Աշխատող կանայք բազմիցս բողոքել են բարձրակրունկներ պահանջող քաղաքականության դեմ։Պնդվում էր, որ աշխատավայրում բարձրակրունկները պետք է ենթարկվեն առողջության և անվտանգության գնահատման[13][14]:
Ավստրալիա
խմբագրելԱվստրալիայի ազգային ավիաընկերությունը՝ Qantas-ը, 2023 թվականին հայտարարել է, որ իր բորտուղեկցորդուհիներից այլևս չի պահանջվի բարձրակրունկներ կրել[15][16]։
Կանադա
խմբագրելԱշխատավայրում ընդունելի դրեսս կոդերի ուղեցույցները թույլատրվում են Կանադայի օրենսդրությամբ՝ ապահովելու աշխատակիցների անվտանգ և արդյունավետ աշխատանքը: Այնուամենայնիվ, այս առաջարկությունների մեջ բարձրակրունկների ընդգրկումը հակասությունների տեղիք է տվել: Աշխատավայրի որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ սպասարկման ոլորտում կանայք, ովքեր կրում են բարձրակրունկներ, վնասվածքներ են ստանում ճամփորդությունների, ընկնելու կամ սայթաքելու պատճառով[17]: Բացի այդ, արտաքին տեսքի պահանջները, որոնք տարբերվում են կին և տղամարդ աշխատողների միջև, կարող են համարվել խտրական[17]:
2014 թվականին Կանադայի Ալբերտա նահանգի Կալգարի քաղաքի երեք ռեստորանային ցանցերի մատուցողուհիները ասացին, որ իրենցից պահանջվում է բարձրակրունկներ կրել աշխատավայրում՝ չնայած ցավի և վնասվածքի բողոքներին: Ղեկավարությունը պատասխանել է, որ չկա բարձրակրունկներ չկրելու գրավոր ուղեցույց[18]:
2017 թվականի ապրիլին Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգը փոփոխեց իր աշխատանքային օրենսդրությունը՝ արգելելով գործատուներին պահանջել կանանց բարձրակրունկներ կրել աշխատավայրում: Բրիտանական Կոլումբիայի վարչապետ Քրիստի Քլարկն ասել է, որ կառավարությունը «փոխում է այս կանոնակարգը՝ վերջ դնելու այս վտանգավոր և խտրական գործելակերպին»: Կանադայի մյուս նահանգները հետևեցին օրինակին[19]:
ԱՄՆ
խմբագրել1990-ականների կեսերին ԱՄՆ մի քանի ավիաընկերություններ բորտուղեկցորդներից պահանջեցին կրունկներ կրել: Կրունկի նվազագույն բարձրությունը տատանվում էր կես դյույմից մինչև երկու դյույմ, որը սահմանել էր USAir-ը: Բորտուղեկցորդուհիները երբեմն խուսափում էին պահանջներից՝ թռիչքների ժամանակ ավելի հարմարավետ կոշիկներ հագնելով, քանի որ նրանց մենեջերները ավելի քիչ հավանական էին այնտեղ գտնվելու:
Կանանց կրունկներ կրել պարտադրող քաղաքականությունը մի շարք վայրերում կասկածի տակ է դրվել։ 2001 թվականին Լաս Վեգասում մատուցողուհիները կազմակերպեցին «Kiss My Foot» արշավը, որը թույլ տվեց կազինոներին նվազեցնել բարձրակրունկներ կրելու պահանջները։
Միացյալ Թագավորություն
խմբագրել2009-ին բրիտանական քիրոպրակտորների և ոտնաբույժների միությունը հրապարակեց զեկույց, որտեղ նկարագրված էր երկար ժամանակ բարձրակրունկներ կրելու վտանգները, և արհմիություններին և գործատուներին խնդրեց համագործակցել միջոցներ մշակելու համար՝ երաշխավորելու, որ կանացի կոշիկների համար ռիսկերի գնահատումը և այլընտրանքային տարբերակներ առաջարկելը[13]:
Նմանատիպ քաղաքականություն կրկին փորձարկվեց Մեծ Բրիտանիայում 2016 թվականին, երբ ժամանակավոր քարտուղար Նիկոլա Թորփն ասաց, որ իրեն տուն են ուղարկել առանց վարձատրության այն բանից հետո, երբ նա հրաժարվել է կատարել «PricewaterhouseCoopers»-ի հաշվապահների գրասենյակի դրես-կոդը, ըստ որի, պետք է կրել բարձրակրունկ կոշիկներ: 2-4 դյույմ: Աութսորսինգային Portico ընկերությունն ասաց, որ Թորպը «ստորագրել է արտաքին տեսքի քաղաքականությունը», սակայն այն բանից հետո, երբ Թորպը սկսել է առցանց ստորագրահավաք. Նոր ուղեցույցում ասվում է, որ բոլոր աշխատակիցները «կարող են կրել ցածր կոշիկներ իրենց հայեցողությամբ»[20]: Խնդրագիրը լայն աջակցություն է ստացել հասարակական գործիչների կողմից, ինչպիսիք են Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը և պատգամավորներ Քերոլայն Դինենեյջը, Մարգո Ջեյմսը և Թուլիփ Սիդիկը[21][22]: Երկու խորհրդարանական հանձնաժողովներ 2017 թվականի հունվարին որոշեցին, որ Պորտիկոն խախտել է օրենքը. ընկերությունն արդեն փոխել է աշխատանքի պայմանները[21][23]։ Միջնորդագիրը ստացել է ավելի քան 130 հազար ստորագրություն, ինչը բավական է բրիտանական խորհրդարանում քննարկման համար[24]։ Դա տեղի ունեցավ 2017 թվականի մարտի 6-ին, երբ պատգամավորները որոշեցին, որ Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է փոխի օրենքը, որպեսզի թույլ չտա գործատուներին պահանջներ ներկայացնել[23][25]: Այնուամենայնիվ, 2017 թվականի ապրիլին առաջարկը մերժվեց կառավարության կողմից, քանի որ այն հայտարարեց, որ գործող օրենսդրությունը «համարժեք է»[26]: Կառավարությունը 2018 թվականի մայիսին հրապարակված փաստաթղթում բացատրել է, որ բարձրակրունկների քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, ուղղակի խտրականություն է, նույնիսկ եթե տղամարդկանց կոշիկները նախատեսված են «խելացի երևալու», ինչպես նաև հնարավոր է անուղղակի խտրականություն հենաշարժողական խնդիրներ կամ տեսողություն ունեցող մարդկանց նկատմամբ[27]:
Իսրայել
խմբագրել2015 թվականին իսրայելական El Al ավիաընկերությունը պահանջ է ներկայացրել, որ բորտուղեկցորդուհիները կրեն բարձրակրունկներ մինչև ուղևորները նստեն[28]։ Ավիաընկերության աշխատողների արհմիությունը հայտարարել է, որ պահանջը կվտանգի բորտուղեկցորդուհիների առողջությունն ու անվտանգությունը և իր անդամներին հանձնարարել է անտեսել կանոնը: Ավելի ուշ այդ պահանջը հանվեց[29]։
Ֆիլիպիններ
խմբագրել2017 թվականին Ֆիլիպիններում ընկերություններին արգելվեց կին աշխատակիցներից պահանջել բարձրակրունկներ կրել աշխատավայրում[30]:
Ճապոնիա
խմբագրել2019 թվականին Ճապոնիայում ստորագրահավաք է սկսվել պարտադիր բարձրակրունկների դեմ՝ #KuToo հեշթեգով, որը համատեղում է #MeToo շարժումը ճապոնական կոշիկների (չինարեն՝ kutsu) և ցավի (չինարեն՝ kutsuu) բառերի հետ[31]։ Ճապոնիայի աշխատանքի նախարարն ասել է, որ ընկերությունները և մյուսները կարող են պահանջել կանանց կրել բարձրակրունկներ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անհրաժեշտ են և համապատասխան աշխատանքի համար՝ վկայակոչելով սոցիալապես ընդունված նորմերը[32][33]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Kunzle, David (2013), Fashion and Fetishism, The History Press, ISBN 9780752495453
- ↑ Margo DeMello (2009). Feet and Footwear: A Cultural Encyclopedia. Greenwood Press/ABC-CLIO. էջ 311. ISBN 978-0-313-35714-5.
- ↑ Margo DeMello (10 September 2009). Feet and Footwear: A Cultural Encyclopedia. ABC-CLIO. էջ 323. ISBN 978-0-313-35715-2.
- ↑ John Brookes (1859), Manners and Customs of the English Nation, James Blackwood, էջեր 261–262, «In the year 1770 an act was introduced into Parliament against hoops, false hair, high heels...»
- ↑ Green, Jack (2003). «Pressure Under High Heels». The Physics Factbook. Վերցված է 20 December 2012-ին.
- ↑ Modern Sanitation and Building Maintenance, Volume 15, 1963
- ↑ United States Department of Agriculture Forest Service, research note, Forest Products Laboratory, 1963
- ↑ «D.C.'s New Gay Bar And Club, Bunker, Drops 'No High Heels' Dress Code After Pushback». Արխիվացված օրիգինալից 8 March 2023-ին.
- ↑ Gary M. Bakken, H. Harvey Cohen, Jon R. Abele, Slips, Trips, Missteps, and Their Consequences, p. 170, Lawyers & Judges Publishing Company, 2007, 1933264012, 9781933264011, google books
- ↑ «Emily Blunt on Cannes heels row: 'everybody should wear flats'». The Telegraph (բրիտանական անգլերեն). 19 May 2015. Վերցված է 16 May 2016-ին.
- ↑ «Cannes denies high-heel rule for women on red carpet». www.yahoo.com. Վերցված է 16 May 2016-ին.
- ↑ Barnish, MS; Barnish, J (13 January 2016). «High-heeled shoes and musculoskeletal injuries: a narrative systematic review». BMJ Open. 6 (1): e010053. doi:10.1136/bmjopen-2015-010053. PMC 4735171. PMID 26769789.
- ↑ 13,0 13,1 «UK unions spark debate over high heels at work». Reuters. 16 September 2009. Վերցված է 16 May 2016-ին.
- ↑ «High heels 'should be banned at work'». The Telegraph. 2009.
- ↑ Press, Australian Associated (9 June 2023). «Qantas to allow flat shoes, makeup and long hair for cabin crew of any gender» – via The Guardian.
- ↑ «Qantas allowing male cabin crew members to wear makeup and women to scrap high-heels - CBS News». www.cbsnews.com. 9 June 2023.
- ↑ 17,0 17,1 «Canadian Labour & Employment Law Blog | High Heels in the Workplace could be High Risk for Employers | Miller Thomson». www.millerthomson.com. Վերցված է 16 May 2016-ին.
- ↑ Hart, Danielle. «Original Joe's, Boston Pizza servers claim mandatory high heel policies». Global News. Վերցված է 16 May 2016-ին.
- ↑ «Alberta takes steps to ban mandatory high heels in the workplace | National Post». National Post (կանադական անգլերեն). 30 November 2018. Վերցված է 11 November 2019-ին.
- ↑ Johnston, Chris (12 May 2016). «Woman's high-heel petition receives 100,000-plus signatures». the Guardian. Վերցված է 13 May 2016-ին.
- ↑ 21,0 21,1 McIntosh, Lindsay (16 May 2016). «Heel-loving Sturgeon steps into shoe debate». The Times. London. Վերցված է 7 March 2017-ին. (subscription required)
- ↑ Yorke, Harry (12 May 2016). «MPs back temp worker's campaign to end 'sexist' high heel policy». The Daily Telegraph. Վերցված է 13 May 2016-ին.
- ↑ 23,0 23,1 Bilefsky, Dan (6 March 2017). «British Woman's Revolt Against High Heels Becomes a Cause in Parliament». The New York Times. Վերցված է 7 March 2017-ին.
- ↑ Kaur Grewal, Herpreet (17 May 2016), «Temp's 'high heels' petition heads for Parliament», FM World, Արխիվացված է օրիգինալից 13 February 2017-ին, Վերցված է 22 May 2016-ին
- ↑ Helen Jones, the MP for Warrington North (6 March 2017). «Workplace Dress Codes (High Heels)». Parliamentary Debates (Hansard). United Kingdom: Westminster Hall. col. 198WH–216WH.
{{cite book}}
: Cite has empty unknown parameters:|deadurl=
,|separator=
,|layurl=
, and|laysource=
(օգնություն)CS1 սպաս․ postscript (link) - ↑ «High heels row: Petition for work dress code law rejected». BBC News (բրիտանական անգլերեն). 21 April 2017. Վերցված է 21 April 2017-ին.
- ↑ «Dress codes and sex discrimination: what you need to know». GOV.UK (անգլերեն). Վերցված է 2022-05-30-ին.
- ↑ Tucker, Erika. «'I don't think the girls thought they could question it': high heels policy study author». Global News. Վերցված է 16 May 2016-ին.
- ↑ Yedidyah Ben Or, 10/09/15 12:26 (10 September 2015). «El Al Flight Attendants Say Goodbye to High Heels». Israel National News. Վերցված է 2019-06-06-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Philippines bans mandatory high heels at work». Reuters. 25 September 2017.
- ↑ Thousands back Japan high heels campaign, BBC News, 3 June 2019
- ↑ «No198 Japanese House of Representatives Session minutes remark No.059,No.063,No.069». 2019-06-03. Վերցված է 10 February 2023-ին.
- ↑ 職場でハイヒール強制「業務上必要なら」 厚労相が容認 (ճապոներեն). The Asahi Shimbun. 5 June 2019. Արխիվացված է օրիգինալից 20 May 2022-ին. Վերցված է 10 February 2023-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- High heels and workplace dress codes inquiry of the UK Petitions Committee
- High heels and work place dress codes web forum – oral evidence for the Commons Select Committee