[1]Հովհաննես Եմիշյան

խմբագրել

Հովհաննես Հակոբի Եմիշյան (Ծնվել է 1971թ. մարտի 9-ին Արարատի շրջանի Լուսառատ գյուղում) 2017 թ. հոկտեմբերի 6-ից վեր զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը (փ/ծ գնդապետ):

Կրթությունը

խմբագրել

1988 թվականին մեդալով ավարտել է Լուսառատ գյուղի միջնակարգ դպրոցը: 1988-1993 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵԳԻ-ի մեքենայացման ֆակուլտետը` ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում: 1988-2001 թվականներին սովորել և ավարտել է  ՌԴ ԱԻՆ Բնակչության Պաշտպանության Ակադեմիան` Զինվորական և վարչական կառավարում>> մասնագիտությամբ: 2007 թվականին սովորել է Ջ. Մարշալի անվան անվտանգության Եվրոպական կենտրոնում (Գերմանիա): 2009 թվականին ավարտել է Միացյալ Ազգերի Կազմակերպության Աղետների գնահատման և համակարգման դասընթացը (Շվեցարիա):

Աշխատանքային գործունեությունը

խմբագրել

 Աշխատանքային գործունեությունը սկսել է 1994 թվականին: 1994-1995 թվականներին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության գնդի մեխանիզացված դասակի հրամանարատ, 1995-1996 թվականներին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի օպերատիվ բաժնի հաշվարկաանալիտիկ խմբի պետ,ավագ սպա, 1996-1997 թվականներին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Արարատի մարզի ԱԻ ՔՊ շտաբի ավագ սպա,1997-1998 թվականներին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի ԱԻ և ՔՊ շտաբի պետ, 2001-2002 թվականներին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Երևան քաղաքի ԱԻ և ՔՊ վարչության Արաբկիր թաղային համայնքի ԱԻ ՔՊ բաժնի պետ, 2002-2003 թվականներին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Երևան քաղաքի ԱԻ ՔՊ վարչության պետի տեղակա;` շտաբի պետ, 2003 թվականին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ԱԻ կանխման և հետևանքների վերացման վարչության պետի տեղակալ,ուսումնամեթոդական բաժնի պետ,2003-2006 թվականներին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության արագ արձագանքման փրկարարական ջոկատի հրամանատար, 2006-2009 թվականներին` հայաստանի փրկարար ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետի տեղակալ, 2009-2012 թվականներին` Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ, 2012-2017 թվականներին` Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ բնակչության պաշտպանության աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, 2017 թվականին` Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ,2017 թվականի հոկտեմբերի 6-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ աշխատակամի փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնին:

Աշխատանքային գործունեությունը միջազգային համագործակցության ոլորտում

խմբագրել

Աշխատանքային գործունեությունը միջազգային համագործակցության ոլորտում սկսել է 2009 թվականին: 2009 թվականին` ՄԱԿ-ի փորձգետ` ՄԱԿ-ի Աղետների գնահատման և համակարգման  թիմի անդամ (UNDAC), 2010 թվականին` ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) քարտուղարությունում Հայաստանի քաղաքական պատասխանատու,2015-2017 թվականներին`ՄԱԿ-ում միջկառավարման աշխատանքային խմբի անդամ (ԱՌՆ ոլորտ), 2011-2017 թվականներին` Եվրոպական միության <<Արևելյան հարևանության աջակցության>> նախաձեռնության շրջանակներում իրականացված <<Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում>> (PPRD East) ծրագրի ազգային համակարգող, 2012-2016 թվականներին` Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ իրականացված <<Երևանում,Շիրակի,Սյունիքի,Լոռու և Տավուշի մարզերում INSARAG-ի չափանիշներին համապատասխան արագ արձագանքման միջին փրկարարական խմբերի ստեղծման>> ծրագրի ազգային համակարգող,2011-2017 թվականները` ԱՄՆ ՊԴ Վտանգների նվազեցման գործակալության և Միջգերատեսչական հանձնաժողովի միջև ստեղծված աշխատանքային խմբի հայկական կողի ղեկավար:

Վերապատրաստումներ

խմբագրել

1997թ.՝ «Ճառագայթային ԱԻ-ների պլանավորում, պատրաստվածություն և արձագանքում» դասընթաց, Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (ՄԱԳԱՏԷ), ԱՄՆ,

1997թ.՝ Ազգային իշխանությունների դասընթաց, Շրիվենհեմի թագավորական ռազմական քոլեջ, Միացյալ Թագավորություն,

2002թ.՝ Քաղաքացիական ԱԻ պլանավորման և ռազմաքաղաքացիական համագործակցության տարածաշրջանային դասընթաց, ՆԱՏՕ, Սլովենիա,

2004թ.՝ «Միջազգային բնապահպանական աղետներ» դասընթաց, ՆԱՏՕ և Շվեդիայի փրկարար ծառայությունների գործակալություն, Շվեդիա,

2006թ.՝ «Միջազգային բնապահպանական աղետների արձագանքում» դասընթաց, շվեդ-ռումինական դասընթաց, ՆԱՏՕ, Ռումինիա,

2007թ.՝ Քաղաքացիական ԱԻ պլանավորման դասընթաց, ՆԱՏՕ-ի դպրոց, Գերմանիա,

2007թ.՝ «Անվտանգության ընդլայնված հետազոտություններ» ղեկավար կազմի համար ծրագիր-դասընթաց, Անվտանգության հետազոտությունների Ջորջ Մարշալի անվան եվրոպական կենտրոն, Գերմանիա,

2008թ.՝ ՄԱԿ-ի աղետի գոտում գործողությունների համակարգման կենտրոնի (UNDAC) և որոնողափրկարարական խորհրդատվական միջազգային խմբի (INSARAG) ճանաչողական աշխատաժողով, ՌԴ,

2008թ.՝ «Պաշտպանության կառավարումն անվտանգության ընդլայնված համատեքստում» դասընթաց, Միացյալ Թագավորության ՊՆ, Երևան,

2009թ.՝ ՄԱԿ-ի աղետների գնահատման և համակարգման (UNDAC) ներածական դասընթաց, Շվեյցարիա,

2011թ.՝ ՄԱԿ-ի աղետների գնահատման և համակարգման (UNDAC) եվրոպական վերապատրաստման դասընթաց, Իտալիա,

2011թ.՝ Քաղաքային սեյսմիկ ռիսկի կառավարման պլանավորում, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն (JICA), Ճապոնիա,

2012թ.՝ ՄԱԿ-ի աղետների գնահատման և համակարգման (UNDAC) շրջակա միջավայրի ԱԻ դասընթաց, Իտալիա,

2013թ.՝ ՄԱԿ-ի աղետի գոտում գործողությունների համակարգման կենտրոնի (UN OSOCC) դասընթաց, Բելգիա,

2013թ.՝ «Ճառագայթային ԱԻ-ների առաջնահերթ արձագանքում», Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (ՄԱԳԱՏԷ), Ավստրիա,

2013թ.՝ Շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի ճանաչողական դասընթաց, PPRD EAST ծրագիր, Իտալիա,

2014թ.՝ «Ատոմակայանի վթարի դեպքում բնակչության պաշտպանություն» միջազգային դասընթաց, Ատոմայինէներգիայի միջազգային գործակալություն (ՄԱԳԱՏԷ), Ավստրիա,

2015թ.՝ ՄԱԿ-ի աղետների գնահատման և համակարգման (UNDAC) վերապատրաստման դասընթաց, Իտալիա,

2017թ.՝ ՄԱԿ-ի աղետների գնահատման և համակարգման (UNDAC) վերապատրաստման դասընթաց, Ֆինլանդիա:

Կոչումներ և պարգևներ

խմբագրել

ՀՀ Նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2017թ.),

ՀՀ ԱԻ նախարարի կողմից «Փառքի Խաչ Նոյ» մեդալով (2020թ.),

ՀՀ ԱԻ նախարարի կողմից «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով (2020թ.),

ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից «Նելսոն Ստեփանյան» մեդալով (2016թ.),

ՀՀ Ոստիկանության պետի կողմից «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով (2014թ.),

Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության կողմից «Հոբելյանական 20 տարի Հավաքական անվտանգության» մեդալով (2012թ.):

ՀՀ ԱԻ նախարարի կողմից «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով (2010թ.),

ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարի կողմից «ՀՀ ՏԿԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով (2015թ.),

ՀՀ ԱԻ նախարարի կողմից «Փրկարար միջազգային կարգի» կրծքանշանով (2013թ.),

ՀՀ ԱԻ նախարարի կողմից «Անբասիր ծառայության համար 15 տարի» 2-րդ աստիճանի մեդալով (2014թ.),

ՀՀ ԱԻ նախարարի կողմից «Անբասիր ծառայության համար 20 տարի» 1-ին աստիճանի մեդալով (2016թ.),

Ռուսաստանի փրկարարական միության կողմից «1988թ Հայաստանի երկրաշարժի հետևանքների վերացման մասնակցի» մեդալով (2018թ.),

ՌԴ ԱԻ նախարարի կողմից «ՌԴ ԱԻՆ հիշատակի» մեդալով (2008թ.),

ՌԴ ԴԱԾ ՍԶ հրամանատարի կողմից «ՌԴ ԴԱԾ ՍԶ Հայաստանի Հանրապետությունում» Հոբելյանական կրծքանշան (2017թ.),

ՌԴ ԴԱԾ ՍԶ հրամանատարի կողմից «100 տարի ՌԴ ԴԱԾ ՍԶ» Հոբելյանական մեդալով (2018թ.),

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից կրծքանշանով (2019թ.),

ՀՀ Նախագահի կողմից շնորհակալագրով (2014թ.),

ՀՀ Վարչապետի կողմից շնորհակալագրով (2011թ.),

ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից հուշանվերով (2009թ.),

ՌԴ ԱԻՆ ՔՊ ակադեմիայի պետի կողմից պատվոգրով (1999թ.),

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հուշանվերով (2013թ.),

ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից պատվոգրով (2010թ.),

Ծառայության ընթացքում արժանացել է ՀՀ ԿԱ ԱԻ վարչության, ՀՀ ՏԿ նախարարության, ՀՀ ԱԻ նախարարության, Երևանի քաղաքապետարանի պատվոգրերի և շնորհակալագրերի:

Ընտանիքը

խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր և երկու թոռ:

  1. «Ղեկավար կազմ - Փրկարար ծառայություն - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն». www.mes.am. Վերցված է 2021-07-06-ին.