Ռիչարդ Բրևարդ Ռասսել փոքր, ամերիկական քաղաքական գործիչ, դեմոկրատ (անգլ.՝ Richard Brevard Russell, Jr. (): Եղել է Ջորջիա նահանգապետը և ԱՄՆ-ի սենատոր[1][2]: Պահպանողական կոալիցայի ոչ պաշտոնական ազդեցիկ գործիչ էր, Կոնգրեսում դեմ էր լիբերալներին: Ռիչարդ Ռասսելը ծնվել է իրավաբանների ընտանիքում, 1918 թվականին Ռասսելը ավարտել է Ջորջիա համալսարանի իրավական դպրոցը և 1920-ական թվականներին սկսել է աշխատել հոր հետ` իրավաբանական գրասենյակում[3]: 1921-1931 թվականներին եղել է Ջորջիա Պալատի ներկայացուցիչ անդամ, իսկ 1927 թվականից նրա անդամը: 1931-1933 թվականները աշխատել է նահանգապետ իր հարազատ նահանգում[4]: Այդ պաշտոնում նա կարողացավ կարգավորել պետական բյուջեն Մեծ ճգնաժամի շրջանում: 1933 թվականին միացավ Կոնգրեսին, որպես սենատոր Ջորջիայից, այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև մահ: 1952 թվականին Ռիչարդ Ռասսելը Դեմոկրատական կուսակցության կողմից փորձել է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: Ռասսել եղել է Նախագահ Լինդոն Ջոնսոնի մտերիմ ընկերը և որոշ հարցերում նրա հետ համաձայն չէր: Զգույշ էր Վիետնամի պատերազմի և սևամորթերի իրավունքների շարժման մասին իր դատողություններում: 1956 թվականին եղել է հարավային նահանգների 19 սենատորներից մեկը, որը ստորագրել է Հարավային հրովարտակ փաստաթուղթը ընդդեմ ռասայական ինտեգրման պետական հաստատություններում: Սենատում Ռասելը իր երկար պաշտոնամոլության ժամանակ եղել է մի քանի կոմիտեի անդամ: Եղել է Ուորեն հանձնախմբի անդամ, որը 1963-1964 թվականներին Ջոն Քենեդու սպանություն հետաքննության գործով է զբաղվել: Ռասսելը մահացել է 1971 թվականին հունվարի 21-ին և հուղարկավորվել է Վայնդերների ընտանեական գերեզմանոցում: ԱՄՆ-ի Ռազմական նավատորմը հայտարարեց, որ սուզանավը SSN-687 (դաս«Ստերջեն»)[5] կկոչեն Ռասսելի անունով:

Տես նաև խմբագրել

  • Biography at the Biographical Directory of the United States Congress{{re

Ծանոթագրություններ խմբագրել

  1. root. "Richard Brevard Russell".
  2. "Sen. Richard B. Russell"
  3. National School Lunch Act"
  4. William J. Harris biography"
  5. SSN-637 Sturgeon class