Հյուր ամռան մոտ
В гостях у лета
Տեսակնկարած
Ժանրսպորտային կատագերգություն, ֆիլմ-համերգ
ՌեժիսորԲորիս Դյոժկին
ՍցենարիստՍակկո Ռունգե, Բորիս Դյոժկին,
Բեմադրող նկարիչՎլադիմիր Սոբոլև
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
ՕպերատորԲորիս Կոտով
Հնչյունային օպերատորԲորիս Ֆիլչիկով
ԵրկիրԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն19րոպե 48վրկ.
Պրիկվել«Մետեորը րինգում»
Սիկվել«Արի սառցադաշտ»

Հյուր ամռան մոտ- ռեժիսոր-մուլտիպլիկատոր Բորիս Դեժկինի նկարած մուլտիպլիկացիոն ֆիլմն է, որում ռեժիսորը համատեղում է երկու ժանրեր- սպորտային ֆիլմ և ֆիլմ-համերգ[1]: Պատմությունն այն մասին, թե ինչպես են «Մետեոր» խմբի մարզիկները ամռանը ուղղևորվել արկածային ճանապարհորդության անտառի առվակի ափով:

Սյուժետ խմբագրել

Ամռանը անտառի արահետով, հսկայական ուսապարկերով արշավի են ուղղևորվում երեք մարզիկ: Նրանց ընդառաջ են գալիս աճած մորուքներով երեք արտասահմանցի, գրեթե դատարկ ուսապարկերով: Մարզիկները անցնում են առվակի ափով՝ հոսանքին հակառակ և վերջապես հարմար տեղ են գտնում: Նրանք վրան են դնում ու կրակ վառում: Երեկոյան նրանցից մեկը կիթառ է նվագում: Առավոտյան մարզիկները լողում ու գնդակ են խաղում առվակում: Հերթական հարվածը հասնում է տեղացի ձկնորսին, ով զայրացած հարվածում է և գնդակն ընկնում է ուղիղ կրակը: Գնդակը մաս-մաս է լինում, իսկ կաթսան թռնում է ծառի ճյուղը: Վախեցած ձկնորսը եղբոր հետ փախչում է, իսկ երկու մարզիկները թռցնում են երրորդին, որ վերջինս հանի կաթսան ճյուղից: Հետո նրանք նորից են կրակ վառում ու ջրով լցված կաթսան դնում վրան: Շփոթված ձկնորսը դույլի մեջ ձուկ է բերում նրանց համար, և վեճը մոռացվում է: Մարզիկները տապակում են ձուկը, իսկ մյուսը գնում է սունկ հավաքելու և հանդիպում է մի տեղացի աղջկա: Աղջիկն իր զամբյուղի սունկը լցնում է մարզիկի զամբյուղի մեջ, իսկ վերջինս նրան ծաղիկներ է նվիրում: Մինչդեռ բոլորը ձուկ են որսում, աղջիկը վերադառնում է մի դույլ կաթով և ձեռքով է անում մարզիկներին: Խանդից իրեն կորցրած ձկնորսը մարզիկների վրա է շպրտվում բռունցքներով, բայց պատասխան ստանալուց հետո եղբորը ուղարկում է օգնության հետևից: Շուտով հայտնվում է մի լայնաթիկունք տղա : Նա ճանաչում է մարզիկներին ու տղային նորից օգնության հետևից ուղղարկում: Վերջինս վերադառնում է նկարներով և բոլորին պարզ է դառնում, որ մարզիկները «Մետեոր» խմբի հոկեյիստներն են: Վեճը մոռացվում է ու սկսվում է սպորտային և հետո միայն երաժշտական մրցություն, ով ինչ ավելի լավ է կարողանում անել: Մարզիկներից մեկը բարձրանում է մեղվանոց, և նրա վրա է թրչում պարսը: Բժշկական օգնություն նրան ցուցաբերում է ծաղիկներով աղջիկը: Քիչ հետո մարզիկները թատրոնում ներկայացում են կազմակերպում և ցուցադրում իրենց հմտությունները: Արևից թխացած ու հանգստացած մարզիկները նիհարած ուսապարկերով հետ են մեկնում ու ճանապարհին հանդիպում են լեցուն ուսապարկերով զբոսաշրջիկների, ովքեր հենց նոր են սկսում իրենց արշավը: Հրաժեշտ տալիս աղջիկը նվիրում է մարզիկներին մի դույլ մեղր: Մեղրի հոտի վրա թռչում են մեղուները և նրանք ստիպված են լինում փրկվել առվակի մեջ, բայց մարզիկները չեն վհատվում:

Հեղինակներ խմբագրել

Ռեժոսոր Բորիս Դյոժկին
սցենարիստներ Սակկո Ռունգե, Բորիս Դյոժկին
նկարիչ-բեմադրող Վլադիմիր Սոբոլև
նկարիչ-մուլտիպլիկատոր Բորիս Դյոժկին, Վիոլետտա Կոլեսնիկովա, Վլադիմիր Կրումին, Վիկտոր Արսենև, Մստիսլավ Կուպրաչ
օպերատոր Բորիս Կոտով
երգահան Կարեն Խաչատրյան
հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
մոնտաժոր Լուբով Գրիգորևա
տնօրեն Ֆյոդր Իվանով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Георгий Бородин — Краткий исторический обзор (1999—2013). «Киностудия «Союзмультфильм»». «Союзмультфильм». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2018-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)