Pushkinson/4

Քրիս Սլեյդ (անգլ. Chris Slade, իրական անունը Քրիստոֆեր Րիս, անգլ. Christopher Rees, ) բրիտանացի թմբկահար։

Հայտնի է բազմաթիվ կատարողների հետ համագործակցության գծով՝ Գարի Նյումեն, Թոմ Ջոնս, Օլիվիա Նյուտոն-Ջոն (Toomorrow խմբում), Uriah Heep։ 1972-1978 եղել է Manfred Mann s Earth Band խմբի անդամ։ 1980-ականներին խաղացել է The Firm խմբում։ Համագործակցել է Դեվիդ Գիլմորի հետ։

Մեծ ճանաչում նա ստացել է AC/DC խմբում խաղալիս, որտեղ նրան հրավիրել էին 1989 թվականին Սայմոն Ռայթի հեռանալուց հետո։ Սկզբում պլանավորվում էր, որ Սլեյդը կհրավիրվի ժամանակավորապես, իսկ հետո արդեն ալբոմի ձայնագրման ժամանակ նրան առաջարկել են մնալ։ Նրա հետ խումբը ձայնագրել Է The Razor's Edge ալբոմը և նվագել է դրան հաջորդած տուրը։ Խմբում չորս տարի մնալուց հետո Սլեյդը որոշում է կայացրել լքել կազմը՝ չսպասելով հեռացմանը, այն բանից հետո, երբ Յանգի եղբայրները հաշտվել են նախկին թմբկահար Ֆիլ Ռադի հետ[1]։

Դրանից հետո Սլեյդը մի քանի տարի անցկացրել Է Մեծ Բրիտանիայի գյուղական վայրերում, մինչև 1999 թվականին առաջարկ չի ստացել Ջեֆ Դաունսից Asia Բրիտանական պրոգ-ռոք խմբից: Սլեյդը խմբում խաղացել է վեց տարի և լքել է այն 2005 թվականի սեպտեմբերին։

2015 թվականին կրկին խաղացել է AC/DC-ի հետ Grammy 2015-ում։ 2015 թվականի փետրվարին Ֆիլ Ռադի փոխարեն խմբի հետ մասնակցել է Rock or Bust World Tour շրջագայությանը։

Սկավառակագրություն խմբագրել

Տոմ Ջոնսոնի հետ

  • Along Came Jones (1965)
  • A-Tom-ic Jones (1966)
  • From The Heart (1966)
  • Green, Green Grass of Home (1967)
  • Live: at the Talk of the Town (1967)
  • 13 Smash Hits (1967)
  • Delilah (1968)

Toomorrow

  • Toomorrow (1970)

Tom Paxton

  • How Come The Sun (1971)

Manfred Mann’s Earth Band

  • Manfred Mann’s Earth Band (1972)
  • Glorified Magnified (1972)
  • Messin' (1973)
  • Solar Fire (1973)
  • The Good Earth (1974)
  • Nightingales and Bombers (1975)
  • The Roaring Silence (1976)
  • Watch (1978)

Terra Nova

  • Terra Nova (1978)

Kai Olsson

  • Crazy Love (1979)

Frankie Miller

  • Falling In Love (1979)

Uriah Heep

  • Conquest (1980)

Gary Numan

  • I, Assassin (1982)

Denny Laine

  • Anyone Can Fly (1982)

The Firm

  • The Firm (1985)
  • Mean Business (1986)

AC/DC

  • The Razor's Edge (1990)
  • Live At Donington (1991)
  • Live (1992)
  • Big Gun (1993)

Asia

  • Aura (2001)
  • Silent Nation (2004)

Bloodstock

  • Creator of Worlds

Damage Control

  • Raw (2006)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кучеренко В. Раскаты грома над стадионами // Ровесник, № 7, 2013, с. 26, 27

Հղումներ խմբագրել