Կառնուտի միջնակարգ դպրոց
Տեսակմիջնակարգ
Հիմնադրված է1904 թվական
ՏնօրենՀայկուհի Հովհաննիսյան
Աշակերտներ139
Դասարաններ12
ԵրկիրՀՀ
Հասցեգյուղ Կառնուտ, Կամոյի խճուղի 12
Կայքkarnut.schoolsite.am

Կառնուտի միջնակարգ դպրոց ուսումնական հաստատություն ՀՀ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում:

Պատմություն

խմբագրել

Կառնուտի միջնակարգ դպրոցը պաշտոնապես հիմնադրվել է 1904 թվականին, Ալեքսանդապոլի գավառի Դիրաքլար գյուղում, մինչ այդ գյուղում երեխաները գրաճանաչ են դարձել ծխական քահանայի մոտ: Դպրոցի ֆինանսական ծախսերը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումը հոգացել է Մայր Աթոռը: 1904 թվականին դպրոցն ունեցել է 3 դասարան և եղել է միայն տարրական կրթություն ապահովող կրթական հաստատություն: 1930 թվականից դպրոցը դարձել է յոթնամյա: Գյուղի երեխաները իրենց միջնակարգ կրթությունը ստացել են հարևան Դուզքենդ (Ախուրյան) գյուղի միջնակարգ դպրոցում: 1963 թվականից դպրոցը դարձել է ութնամյա, 1988-1989 ուստարում լրիվ միջնակարգ: 1990 թվականին դպրոցը տվել է առաջին շրջանավարտը: Աշակերտների թվաքանակը փոփոխվել է բնակչության թվաքանակի փոփոխությանը զուգընթաց[1]:

Շինություն

խմբագրել

Կառնուտի միջնակարգ դպրոցի համար 1904 թվական հատուկ շենք չի հատկացվել և այն գործել է գյուղացիներից մեկի տանը, ով հարմար է գտել սենյակ հատկացնել դպրոցի համար: 2-րդ աշխարհամարտից հետո՝ 1947 թվականին հիմնադրվել է առաջին դպրոցական շենքը, 2-րդ դպրոցական շենքը շահագործման է հանձնվել 1986-1987 թվականին, որը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ քանդվել է: 1988 դեկտեմբերից 2002 թվականը դպրոցը գործել է տնակային պայմանններում: Քարաշեն նոր կառույցը շահագործման է հանձնվել 2002 թվականի սեպտեմբերի մեկին, որտեղ էլ գործում է մինչև օրս:

Իրականացվող կրթական ծրագրեր

խմբագրել

Կառնուտի միջնակարգ դպրոցն իրականցնում է 4 կրթական ծրագիր.

  • նախադպրոցական(2007 թվականից գործում է նախակրթարան, համայքում նախակրթարան չի գործում)
  • տարրական
  • հիմնական
  • միջնակարգ(ավագ)

Իրականացվող բոլոր կրթական ծրագրերով դպրոցը լիցենզավորված է:

Կառավարում

խմբագրել

Դպրոցի ընթացիկ կառավարումը իրականացվում է ԿԳՆ կողմից սահմանված կարգին[2] համապատասխան ընտրված գործադիր տնօրենի կողմից, ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպում է տնօրենի տեղակալը: Դպրոցի կառավարման խորհրդակցական մարմիններն են՝ Կառավարման կոլեգիալ մարմինը(Խորհուրդ) Մանկավարժական խորհուրդ Ծնողական խորհուրդ Աշակերտական խորհուրդ: Կառնուտի միջնակարգ դպրոցը անմիջականորեն ենթարկվում է ՀՀ Շիրակի մարզպետարանին [3], իսկ հիմնադիրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:

Դպրոցի տնօրեններ

խմբագրել
  • Մկրտիչ Հարությունյան
  • Կոլյա Կարապետյան
  • Լալա Կարապետյան 1986-1999 թվականներ
  • Ժորա Տաշչյան 1999-2002 թվականներ
  • Նադյա Առաքելյան 2002-2016 թվականներ [4] [5]
  • Արմինե Գևորգյան 16.12.2016 թվական - 16.03.2017 թվական [6] [7]
  • Հայկուհի Հովհաննիսյան 17.03.2017 թվականից մինչև օրս [8]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 108» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 30-ին.
  2. https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2010/03/10_0319.pdf
  3. http://shirak.mtad.am/educational/
  4. http://shirak.mtad.am/files/legislation/3140.pdf
  5. http://shirak.mtad.am/files/legislation/26062.pdf
  6. http://shirak.mtad.am/files/legislation/26158.pdf
  7. http://shirak.mtad.am/files/legislation/27904.pdf
  8. http://shirak.mtad.am/files/legislation/27906.pdf

Արտաքին հղումներ

խմբագրել