Մասնակից:Լոլիտա/Ավազարկղ

Ժողովածու (577)

Լոլիտա/Ավազարկղ

Ժողովածու (577), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 577 թվի տակ: Ձեռագիրը գրվել է 1695 թվականին Յակոբ երէց,Խաչատուր գրիչի կողմից: Պատվիրատու՝ Ստեփաննոս Նաղավկայ: Ստացողը եղել է Խջյ Սւէտն: Գրված է մագաղաթի վրա, որը ունի 18.9X15 չափս: Ձեռագիրը կազմված է 351 թերթից: Գրված է միասյուն, նոտրգիրով: Ունի կիսախորան մանրանկարներ: Պահպանակը ունի 2 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ լատիներենով: Կազմը` կաշպատ տաղտակ դրոշմազարդ, աստառը՝ դրոմազարդ կտավ: Հիշատակարան գրչի՝350բ, 351բ, պահպանակ՝ բ, ստացոդի՝ 77ա, 212բ, կազմի վրա(1696թ․)[1]:

Բովանդակություն խմբագրել

  • Ներս. Շնորհալւոյ թուղթ ընդհանրական:
  • Թուղթք(Ներս. Շնորհալւոյ, Ներս. Լամբրոնացի, Գր. Տղայ. Էմանուէլ, Միխ պատրիարգ ):
  • Ներս. Լամբրոնացւոյ Ատենաբանութիւն:
  • Թուղթ Ստ. Սիւնեցւոյ Առ. Գերմանոս, Մովս. Երզնկացւոյ Պատասխանի թղթոյն Տրապիզոնի (հատուած):
  • Աթանասի Ներբողեան:
  • Գր. Նարեկացւոյ Բան Խրատու վասն ուղիղ հաւատոյ:
  • Մասն Մաշտոցի:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ էջը — 1636 էջ։