'ԼՅՈՒԴՎԻԳ ՍԵԴՐԱԿԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ'

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 29 մարտի 1939թ Սյունիքի մարզի, Գորիսի շրջանի Քաշունի գյուղում: Քաղաքացիությունը ՝ Հայաստանի Հանրապետություն: Ազգությունը՝ հայ:

Կրթությունը և վերապատրաստումը խմբագրել

1956-1959թթ սովորել է Գորիսի Գյուղատնտեսական տեխնիկումում: 1962-1967թթ ավարտել է Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կենսաբանական ֆակուլտետը: 1973թ-ԽՍՀՄ ԳԱ Ավերդլովսկի <<Բույսերի և կենդանիների էկոլոգիա>>ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ: 1990թ պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել կենսական գիտությունների դոկտորի գիտական աստիճան

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

1959-1959թթ աշխատել է դաշտավոր Գ շրջանի Մալդաշ գյուղում: 1959-1962թթ ծառայել է խորհրդային բանակում: 1966-1968թթ աշխատել է որպես կենսաբանության ուսուցիչ Աբովյանի թիվ 6 միջնակարգ դպռոցում: 1969-1971թթ սովորել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում: 1971-1973թթ աշխատել է որպես ավագ լաբորանտ Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում: 1978-1993թթ աշխատել է որպես դոցենտ Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում: 2002-2003թթ աշխատել է ՀՀ Բնապահպանության նախարարությունում որպես բաժնի վարիչ: 2004-2007թթ աշխատել է Երևանի Հյուսիսային Համալսարանում որպես պրոֆեսոր: 2007թ աշխատում է Ա Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանում որպես հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ

Գիտամանկավարժական աշխատանքների ցանկ խմբագրել

  • 1.Կենդանաբանություն էկոլոգիայի հիմունքներով (քորդավորներ) Երևան 1988թ
  • 2.Կենդանաբանություն էկոլոգիայի հիմունքներով(անողնաշարներ,մաս I-ին,Երևան 1990թ)
  • 3.Բնության պահպանության հիմունքներ(ուսումնական ձեռնարկ, Երևան,2006թ)
  • 4.Էկոլոգիայի հիմունքներ(դասագիրք բուհերի համար,Երևան 2008թ)
  • 5.Էկոլոգիական դաստիարակության հիմունքներ(ուսումնական ձեռնարկ քոլեջների համար Երևան 2009թ)
  • 6.Սպասվելիք աղետներ և կանխարգելման հնարավորությունները(ուսումնական ձեռնարկ բուհերի համար. Երևան 2010թ)
  • 7.Բնապահպանության հիմունքներ.(ուսումնական ձեռնարկ բուհերի համար Երևան2010թ )