Կաղամբի լվիճ(Brevicoryne brassicae), լվիճների են թակարգի արյունածուծ հավասարաթև միջատ։ Կաղամբազգիների ընտանիքի բույսերի վնասատու է։ Տարածված է ամենուրեք։ Սեռահասուն առանձնյակների եր ար-ը մոտ 2 մմ է, դեղնականաչավուն են։ Զարգացման լրիվ փուլի դեպքում թրթուրները ծնվում են գարնանը, վերածվում են կենդանածին էգ-հիմ նադիրների, որոնք տալիս են կուսածին էգի մի քանիսերունդ։ Ամռան կեսին (հվ-ում՝ ավելի շուտ) նրանց մեջ ի հայտ են գալիս թևավոր էգ-կուսածիններ, իսկ աշնանը զարգանում են սեռակիրները, որոնք տալիս են երկսեռ սերունդ։ Բեղմնավորված էգերը դնում են 2–4-ական ձմեռողձվեր։ կաղամբի լվիճները, սնվելով բույսերի հյութով, առաջացնում են տերևների ոլորում, կասեցնում են կաղամբի գլխի ձևավորումը։ Վնասված սերմնաբույսերը չորանում են։ Պայքարի միջոցառումներային կաղամբազգինեը տանիքի մոլախոտերի ոչնչացում, աշնանավար, բույսերի մշակում՝ անթիոյով, Բի–58-ով, բորեյով և այլ միջատասպաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։