Ընդհանուր առմամբ Խաչակրաց արշավանքները 8 են, 13-րդ դարում ձեռնարկվեցին ևս մի քանի արշավանքներ, սակայն դրանք ոչինչ չփոխեցին Արևելքի դրության մեջ:Հինգերորդ արշավանքի ժամանակ 1217-1221թթ. գերմանական,անգլիական,հոլանդական և հունգարական խաչակիրներին հաջողվեց երկարատև պաշարումից հետո 1219թ. գրավել Դամիետտա բերդաքաղաքը,որը համարվում էր Եգիպտոսի բանալին:Բայց ներքին երկպառակությունները ստիպեցին ասպետներին հեռանալ:1228-1229թթ. տեղի ունեցավ վեցերորդ արշավանքը,այն գլխավորում էր գերմանական կայսր Ֆրիդրիխ Երկրորդը, որի զորքում էին գտնվում գերմանական,ֆրանսիական,անգլիական և իտալական ասպետներ:Սիրիայում կայսրը օգտվեց Եգիպտոսի և Դամասկոսի լարված հարաբերություններից և Եգիպտոսի սուլթանի հետ կնքեց մի պայմանագիր,որի համաձայն Երուսաղեմը և Պաղեստինի որոշ այլ քաղաքներ անցան կայսեր իշխանության տակ:Այդ բանի համար նա պարտավորվեց սուլթանին օգնել ընդդեմ նրա արևելյան թշնամիների:Սակայն 1244թ. մուսուլմանների կողմից կրկին գրավվեց Երուսաղեմը:Շուտով Իննոկենտիոս 4-րդ պապը կազմակերպեց յոթերորդ խաչակրաց արշավանքը (1248-1254) ուղղված Եգիպտոսի դեմ :Արշավանքին մասնակցում էին գլխավորապես ֆրանսիական ասպետներ Լյուդովիկոս 9-րդ ի առաջնորդությամբ:Նա ձգտում էր Արևելքում նոր նվաճումների միջոցով Ֆրանսիայի համար հաստատուն դիրքեր ապահովել Հյուսիսային Աֆրիկայում, քանի-որ նրա հետ առևտուր էին անում Հարավային Ֆրանսիայի քաղաքները :7-րդ ինչպես նաև 8-րդ խաչակրաց արշավանքներն ավարտվեցին կատարյալ անհաջողությամբ:Վերջին արշավանքը տեղի ունեցավ 1270թ. նույնպես Լյուդովիկոս 9-րդ ի գլխավորությամբ:Այս անգամ խաչակիրների նավատորմը շարժվեց դեպի Թունիս:Ափ դուրս գալուց հետո խաչակիրների մեջ համաճարակ տարածվեց, որից մեռավ հենց ինքը թագավորը իսկ կենդանի մնացածները վերադարձան Եվրոպա:Այդ անհաջողությունից հետո Հռոմի պապի կոչերին ոչ ոք չէր արձագանքում:Արևելքւմ խաչակիրների ստեղծած տիրապետությունները մեկը մյուսի ետևից անցան մուսուլմաններին:1268թ. Եգիպտոսի զորքերը գրավեցին Անտիոքը,1289թ.Տրիպոլին,1291թ. ընկավ խաչակիրների վերջին հենակետն Արևելքում՝Ակրան:Երուսաղեմի թագավորությունը ավարտեց իր գոյությունը: Խաչակիրները դիմացան միայն Հռոդոս կղզում, որտեղ 14-րդ դարի սկզբին հաստատվեցին հիվանդախնամները, և Կիպրոսում, որի տիրակալին անցավ Երուսաղեմի թագավորի տիտղոսը:Կիպրոսի թագավորությունն անկում ապրեց 15-րդ դարի վերջին,երբ կղզին միացվեց Վենետիկի տիրապետություններին: