Էթիկետ – (ֆր. Etiquette բառից –նշանակում է պիտակ, քարտ) - վարքաձևի, վարվելակերպի կանոնների ամբողջություն, կանոններ, որոնք արտահայտվում են մարդկային փոխհարաբերություններում (վերաբերմունքը միմյանց նկատմամբ, դիմելաձևերը, հասարակական վայրերում վարվելակերպը և այլն): Էթիկետը հասարակության արտաքին մշակույթի բաղկացուցիչ մաս է կազմում:Նրա մեջ մտնում են նրա այն պահանջները,որոնք ձեռք են բերում խիստ կանոնակարգված արարողակարգի բնույթ և դրանց պահպանման հարցում հատուկ նշանակություն ունի վարվելակերպի որոշակի կոնկրետ ձև: Չնայած էթիկետը վերջին հաշվով արտահայտում է բարոյականության բարոյականության այս կամ այն սկզբունքների բովանդակությունը, մարդու նկատմամբ հարգանքը դասակարգային հասարակության մեջ որպես կանոն վերածվում է պայմանական ծես ծեսի, ունի զուտ արտաքին,իր բարոյական բովանդակությունից տարանջատված ձև:Այն արտահայտվում է մանրամասնորեն մշակված քաղաքավարության կանոնների բարդ համակարգում, հստակ կերպով դասակարգում է վարվեցության վարվեցության կանոնները տարբեր դասերի և շերտերի ներկայացուցիչների հետ, պաշտոնյաների հետ `համապատասխան իրենց աստիճանի (ում ոնց պետք է դիմել), դասակարգում է տարբեր շրջանակներում վարվելաձևի կանոնները (պալատական էթիկետ, դիվանագիտական Էթիկետ, Էթիկետ <<բարձր հասարակության>> և այլն): Միևնույն ժամանակ էթիկետին խիստ հետևելու հարցում կարող է թաքնված լինել ոչ բարյացակամ և ոչ հարգալից վերաբերմունք մարդկանց նկատմամբ: Ըստ էության այս հաճախ հադիսանում է կեղծավորության օրիանականցված ձև մարդկային առօրյա փոխհարաբերություններում: Առանձնացնում են էթիկետի մի քանի տեսակներ, որոնցից հիմնականը հետևյալն են` Պալատական էթիկետ – պալատական միջավայրում վարվելաձևի, վարվելակարգի խիստ սահմանված կանոնակարգ: Դիվանագիտական էթիկետ – դիվանագետների և այլ պաշտոնական անձանց վարվելակարգի կանոններ, որոնք անհրաժեշտ են դիվանագիտական ընդունելությունների, այցերի, բանակցությունների ժամանակ: Զինվորական էթիկետ – բանակում ընդունված համընդհանուր վարվելակերպի կանոնների ամբողջություն Առօրեականության էթիկետ –Առօրեականության Առօրեականության էթիկետն իրենից ներկայացնում է այնպիսի ավանդույթների, սովորությունների,նորմերի ամբողջություն,որոնք անհրաժեշտ է պահպանել առօրյա կենցաղային հաղորդակցման ժամանակ`ընտանիքում, փողոցում, հասարակական տրանսպորտում, խանութում և այլն,այսինքն այնպիսի իրավիճակներում,որոնց հետ մենք ավելի հաճախ ենք հայտնվում:

Գրականություն • Словарь по этике, Москва.1975 • Этикет у народов Передней Азии, Сборник статей, Москва, 1988