Մասնակից:Լիանիկ Այվազյան/Ավազարկղ

Լիանիկ Այվազյան/Ավազարկղ

Ջիլալի Աբդի (), ալժիրցի ֆուտբոլիստ, որը խաղացել է «Ուսմ Բել Աբես» ակումբում և Ալժիրի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Կենսագրություն

խմբագրել

1967-1969 թվականներին Ջիլալի Աբիդը վեց հանդիպում է անցկացրել Ալժիրի ազգային հավաքականի կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Ազգային հավաքականի կազմում իր առաջին խաղն անցկացրել է 1967 թվականի ապրիլի 9-ին, Բուրկինա Ֆասոյի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ (3:1 հաղթանակ)։ 1968 թվականին նա ազգային հավաքականի հետ մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթին, որտեղ Ալժիրը միայն մեկ հաղթանակ է տարել Ուգանդայի ֆուտբոլի ազգային հավաքականի նկատմամբ և երրորդ տեղով դուրս մնացել խմբից[1]։ Իր վերջին հանդիպումն անցկացրել է 1969 թվականի մարտի 23-ին, Մարոկկոյի դեմ (պարտվել է 1:0 հաշվով)[2]։

Ակումբային մակարդակում նա իր ողջ կարիերան անցկացրել է «Ուսմ Բել Աբես» ակումբում, որտեղ նա խաղացել է 14 մրցաշրջան։ 1990-1992 թվականներին նա եղել է այդ ակումբի գլխավոր մարզիչ։ 1991 Ալժիրի գավաթի խաղում նրա թիմը դարձել է հաղթող։

Ջիլալի Աբդին մահացել է 2022 թվականի փետրվարի 2-ին 78 տարեկան հասակում[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «African Nations Cup 1968 - Final Tournament Details». RSSSF. Վերցված է 2 May 2021-ին.
  2. Fiche de Djilali Abdi sur dzfootball.free.fr
  3. «Décès d'Abdi Djilali ancien joueur de la sélection algérienne et ...». Algeria Press Service.

Արտաքին հղումներ

խմբագրել