Շվեդիա

Շվեդիան պետություն է Հյուսիսային Եվրոպայում,Սկանդինավյան թերակղզու արլ-ում և հվ-ում:Սահմանակից է Նորվեգիային և Ֆինլանդիային:Ափերը ողողվում են Բալթիկ ծովի,Էրեսուն,Կատեգատ և Սկագերակ նեղուցների ջրերով:Շվեդիայի կազմեւմ են Գյոթլանդ և Էլանդ կղզիները:Տարածությունը 450 հզ. կմ² է (առանց ներքին ջրերի `411.5 հզ. կմ²), բն. 8354 հզ.(1981):Մայրաքաղաքը ` Ստոկհոլմ:Բաժանված է վարչատերիտորիալ 24 միավորի (լենի),աշխարհագրական և պատմաշխարհագրական առումով`3 մասի`Գյոթլանդ,Սվեալանդ,Նորլանդ: Շվեդիան սահմանադրական միապետություն է:Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1975-ից:Պետության գլուխը թագավորն է,որն իրականացնում է ներկայացուցչական ֆունկցիաներ:Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը,ապելյացիոն դատարանները,քաղաքային ր օկրուգային դատարանները: Շվեդիան գտնվում է Ֆենոսկանդինավիայում:Գերակշռում են ոչ բարձր ,ժայռոտ ափերը`մանր կղզիներով ու շխերներով,որոնք դժվարացնում են մերձափնյա նավագնացությունը:

Կլիման բարեխառն է,խիստ զգացվում է գոլֆստրիմի ազդեցությունը:
Բնակչության 96 %-ը շվեդներն են,ապրում են նաև սաամներ,ֆիններ:Պաշտոնական լեզուն շվեդերենն է : Կրոնը ` լյութերականությունը,տոմարը` գրիգորյանը: Խոշոր քաղաքներն են Ստոկհոլմը,Գյոթեբորգը,Մալմյոն:





Կազմեց` Լիանա Հարությունյանը: Աղբյուրը` Սովետական հանրագիտարան