Լենա Սահակյան/Երկրպագուհին

Երկրպագուհին, ամերկացի վիպագիր Ռեյնբոու Ռաուելի վեպը, որը գրել է 2013 թվականին։ Այն գրողի երրորդ հրատարակված գիրքն է, «Էլեանորա և Պարկ»–ից հետո։


Համառոտ սյուժե խմբագրել

Գիրքը պատմում է Նեբրաշկա–Լինքոլնի համալսարան ընդունված առաջին կուրսի ուսանողուհու՝ Քեթի, և նրա ավելի շփվող երկրվորյակ քրոջ՝ Ռենի մասին։ Մինչդեռ Ռենը ձեռք է բերում նոր ընկերներ և մասնակցում է խնջույքների, իսկ Քեթը տառապում է հասարակություից կաշկանդվածության պատճառով։ Քեթը իր ազատ ժամանակի մեծ մասը անցկացնում է ֆան պատմություններ գրելով։

Ռեն հեռվանում է քրոջից և հայտարարում է, որ մեծացել է ֆան պատմությունների տարիքից, իսկ Քեթը ավելի հետաքրքրված է դառնում դրանց նկատմամբ։ Նա ընկերանում է իր դասընկեր Նիքի հետ և հանդիպում պատմություններ գրելու պատրվակով։

Այս ամենից զատ, Քեթը տառապում է։ Նրա սենյակը կիսող աղջիկը՝ Ռեգանը և նրա ընկեր Լեվին որոշոում են օգնել նրան։ Քեթը և Լեվին մտերմանում են և տղան հասկանում է, որ անտարբեր չէ աղջկա նկատմամբ։ Կիսամյակի վերջին քննություններից առաջ Քեթի հայրը բիպոլար խանգարում, որի պատճառով Քեթը չի ներկայանում իր քննություններին և գրավոր աշխատանքներին, որպեսզի խնամի հորը։

Քեթը գրեթե հիասթափվում է ամեն ինչից, իր դասերից, Ռենից և ընկերներից։ Բայցևայնպես նա որոշում է շարունակել և սովորում է գոյատևել։ Նա և քույրը կրկին հանդիպում են, երբ Ռենը ալկոհոլային թունավորման հետևանքով հայտնվում է հիվանդանոցում։ Քեթը այնտեղ նաև հանդիպում է իր մորը, ով իրենց լքել էր դեռ տարիներ առաջ։ Երբ ավարտվում է դպրոցական կիսամյակը, Քեթը այդ ժամանակ ավարտում է իր վեպը և տքնաջանորեն սկսում է պատմություն գրել իր դասարանի մասին։

Կերպարներ խմբագրել

Ռաուելը նշել է, որ կերպարների մեծ մասի անունները վերցրված են Նեբրաշկա– Լինքոլնի համալսարանի մասնաճյուղից։

Քեթր(Քեթ) էյվրի խմբագրել

Վեպի գլխավոր հերոսը և վերնագրի կրող «Երկրպագուհին»՝ Քեթը ունի երկվորյակ քույր, բյց զգալիորեն ավելի ամաչկոտ է քան նա։ Քեթը տաղանդավոր գրող է և նրա սիրելի զբաղմունքը ֆան պատմություններ գրելն է։ Ընտանիքում, Քեթը մտերիմ է հոր և քրոջ հետ։

Ռեն էյվրի խմբագրել

Ռեյնը ավելի ինքնավստահ է, բայց քիչ պատասխանատու քան քույրը։ Ռենը ավելի շատ մտածում է հասարակության լիիրավ անդամ դառնալու և խնջույքների մասնակցելու քան իրեն հետևելու կամ դասերի մասին։ Քեթի բնորոշմամբ Ռենը ունեցել է շատ սիրային հարաբերություններ։ Ալկոհոլային թունավորում ստանալուց հետո, նա որոշում է փոխվել։

Լեվի Ստյուարտ խմբագրել

Քեթի ընկերը, իսկ ապագայում արդեն սիրելին։ Լեվին բարձրահասակ է, խարտյաշ և ծագում է ֆերմերների ընտանիքից։ Նա հույս ունի, որ աշխատելու է իր ընտանիքի ագարակում։ Քեթը նրան բնութագրոււմ է որպես մի մարդ, ով ժպտում է բոլորին, քաղաքավարի, շփվող և խելացի է։ Մինչև գրքի բուն իրադարձությունները նա և Ռեգանը ընկերներ էին, բայց երբ Լեվին հասկացավ, որ ընկերուհին իրեն դավաճանում է, խզեց հարաբերությունները։ Լեվիի կերպարը հավատարիմ և անկեղծ է։ Նա փորձում է Քեթին դուրս բերել իր բարդույթներից։

Ռեգան խմբագրել

Քեթի հետ միևնույն սենյակում ապրող աղջիկըը։ Ռեգանը սարկաստիկ, ցինիկ, իսկ հաճախ նաև կոպիտ է Քեթի հանդեպ, սակայն դա այն ձչն է, որով նա վերաբերվում է բոլորին։ Նա շուտեվ խզում է իր հարաբերությունները Քեթի հետ։

Արթուր էյվրի խմբագրել

Քեթի և Ռենի հայրը։ Արթուրը բիպոլար է։ Գրքում նա նկարագրված է, որպես մարկետինգի գիտակ։ Վեպի մեջտեղում նա ունենում է բիպոլար խանգարում և տեղափոխվում է հոգեբուճական հաստատություն։ Նա հասկացող ծնող է, և իր աղջիկներին թողնում է կայացնել իրենց սեփական որոշումները։

Լոռա էյվրի խմբագրել

Քեթի և Ռենի մայրը։ Նա աղջիկներին լքել է, երբ նրանք ընդհամենը նորածիններ էին և խոստացել է կապ պահպանել նրանց հետ, սակայն չի պահել իր խոստումը։ Նա փորձում է կապվել երեխաների հետ արդեն ավելի ուշ, բայց միայն Ռենն է նրան հնարավորություն տալիս, իսկ Քեթը մերժում է մորը։

Նիք Մենթր խմբագրել

Քեթի դասընկերը, ում հետ նաև աշխատում էր պատմություններ գրելու վրա։ Քեթը նրա մասին ասում է․ «Տիտանիկի ղեկը իր ձեռքն առած մարդ» ։

Պրոֆեսոր Պիփեր խմբագրել

Քեթի գրականության պրոֆեսորը։ Նա փոքրամարմին կին է, տեղ–տեղ մոխրագույն, բայց շագանակագույն երկար մազերով և բարձր այտոսկրերով։ Նա ամենաշատն է հավատում Քեթի ստեղծագործական տաղանդին և նրան թույլատրում է մի կիսամյակ էլ վերցնել քննություններին պատրաստվելու համար։ Սակայն պրոֆեսոր Պիփերը Քեթի գան պատմությունը համարում է ոչ հեղինակային։


Ընդունելություն խմբագրել

Գքրի գրաքննական ընդունելությունը հիմնականում դրական էր։ Tor.com–ում գրքի մասին կարծիք հայտնեողներից մեկը գրել է․ «ռաուելի վեպն իր մեջ ունի ինչ–որ կենսական բան»[1]։ Entertainment Weekly–ն գնահատել է այն փաստը, որ Ռաուելը նկարագրել է և՛ ֆան պատմությունների աշխարհը, և՛ դրանք գրողի մտքերը[2]։ Kirkus–ում ընթերցողներից մեկը վեպը անվանել է «անչափ հետաքրքիր»։ Երբ «Արկրպագուհին» ընտրվեց թամբլրի գրքեր ակումբի համար, կայքի ներկայացուցիչները կարևորեցին, որ վեպում ներկայացված է գրքերով հետաքրքվող և արվեստ սիրող կերպար[3]։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nordling, Emily (13 August 2013). «Finding Your Real Life OTP: Fangirl by Rainbow Rowell». Tor.com. Վերցված է 15 September 2013-ին.
  2. Brissey, Breia (4 September 2013). «Fangirl (2013)». Entertainment Weekly. Վերցված է 15 September 2013-ին.
  3. Brissey, Breia (11 September 2013). «Tumblr chooses Rainbow Rowell's 'Fangirl' as first official book club selection». Entertainment Weekly. Վերցված է 15 September 2013-ին.