Էլեանորա և Պարկ
Էլեանորան և Պարկ (անգլ.՝ Eleanor & Park), ամերիկացի վիպագիր Ռեյնբոու Ռաուելի առաջին վեպը։ Այն հրատարակվել է 2012 թվականին և պատմում է երկու ինքնամփոփ երիտասարդների մասին, որոնք 1986-1987 թվականներին ապրում էին Օմահայի Մեբրաշկա քաղաքում։ Էլեանորան, 16-ամյա գիրուկ[2], գանգուր և կարմիր մազերով աղջիկը և Պարկը՝ 16-ամյա, կիսով չափ կորեացի տղան հանդիպում են դպրոց վերադառնալու առաջին օրը և հետզհետե, կոմիքսների և 80-ական թվականների երաժշտության հանդեպ կիսած սիրո պատճառով մտերմանում և սիրահարվում են։
Էլեանորա և Պարկ անգլ.՝ Eleanor & Park | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ռոմանտիկ գեղարվեստական գրականություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ռեյնբոու Ռաուել |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | Նեբրասկա |
Հրատարակվել է | ապրիլ 2012[1] |
Սյուժե
խմբագրելԷլեանորա Դուգլասը սկսում է 10–րդ դասարանը։ Նա իրենց ընտանիքի ամենամեծ երեխան է և ունի մեկ քույր և երեք եղբայր։ Երեխաները ապրում են իրենց մոր և խորթ հոր՝ Ռիչիի հետ, երկու սենյականոց փոքրիկ բնակարանում։ Բոլորով երեխաները քնում են միևնույն ննջարանում։ Տանը կա միայն մեկ լոգարան, որի դուռը Ռիչին հանել է, իսկ վարագույր ամրացնել չի թողնում։ Նա նաև ֆիզիկապես և հոգեբանորեն բռնանում է երեխաների մորը, հաճախ հարբած է։ Երեխաները սարսափում են նրանից։ Էլեանորան չունի անգամ սեփական ատամի խոզանակը և հարմարավետ հագուստ։ Իր տարօրինակ գունային համադրությամբ հագուստների պատճառով հաճախ ծաղրվում է իր հասակակից աշակերտնրի կողմից։ Մեկ տարի առաջ Ռիչին նրան դուրս է հանել տնից, այդ պատճառով նա գիշերը անցկացնում է ընտանիքի ընկերներից մեկի տանը։
Պարկ Շերիդան իր ողջ կյանքը ապրել է Օմահայում։ Չնայած նրան, որ երիտասարդի ընտանիքը տեղացի չէ և ծագում է տարբեր երկրներից, նրանց տունը լցված է սիրով։ Մինչդեռ Պարկի հայրը բարձրահասակ և ամրակազմ է, տղան ժառանգել է մոր արտաքինը և ավելի ցածրահասակ է քան իր կրտսեր եղբայրը։ Պարկը իրեն անարժան է համարում, քանի որ չի հետաքրքրվում թաեքվոնդոյով, որն իր հոր սիրելի սպորտաձևն է։ Դրա փոխարեն, նա հետաքրքրված է կոմիքսներով և երաժշտությամբ։ Նրան տխրեցնում է անվստահ են դարձնում իր հասակը և ասիական կառուցվածքը։
Էլեանորայի նոր դպրոցում առաջին օրը շատ վատ է անցնում։ Համադասարանցիները կարծում են, որ նա տարօրինակ է։ Նրանք դպրոցի ավտոբուսում սկսում են տեղափոխվել իրենց տեղերից, որի պատճառով վարորդը բարկանում է Էլեանորայի վրա։ Երբ աղջիկը գրեթե լաց է լինում, Շարկը անբարյացկամորեն նրան է զիջում իր տեղը։ Նրանք մի քանի դասեր են ունենում միասին, որոնց ընթացքում Պարկը հասկանում է, որ Էլեանորան այդ դասարանի ամենախելացի աշակերտներից է։ Նրանք սկսում են մտերմանալ։
Դպրոցում Էլեանորան հաճախ դառնում է ծաղրի առարկա։ Աղջիկները, նրա պահարանը ծածկում են սանիտարական միջադիրներով, իսկ ինչ–որ մեկը կոպիտ վիրավորնքներ է գրում նրա դպրոցական գրքերի մեջ։ Տանը, Ռիչին հաճախ հարբում է գոռում է նրա մոր վրա։ Մի գիշեր, Էլեանորան կրակոցի ձայն լսելով զանգահարում է 911, բայց ոստիկանները նրան հավատալու փոխարեն, հավատում են Ռիչիի հնարած ստերին։ Ինչքան էլ, որ աղջիկը փորձում է իր ապրուստի պայմանները թաքցնել Պարկից, նա միևնույն է նրան նվիրում է հեռախոս, լիցքավորման սարք և այլ իրեր։ Էլեանորան փորձում է մերժել Պարկի նվերները, քանի որ իրեն անարժան է համարում։ Քանի որ Ռիչին աղջկան թույլ չի տալիս ընկեր ունենալ, սիրահարները միասին անցկացրած ժամանակի մեծ մասը գաղտնի են անցկացնում։ Երբ Պարկը իր սիրո մասին խոստովանում է, Էլեանորան անհարմար դրության մեջ է ընկնում, իսկ տղայի ծնողների հետ առաջին հանդիպումը ձախողվում է։
Պարկը կռվում է Սթիվի հետ, ով ծաղրում էր Էլեանորային և նրա բերանին հասցնում թաեքվոնդո սպորտաձևի հարվածներից։ Դրա փոխարեն Սթիվը կոտրում է Պարկի քիթը։ Պարկի մայրը տնային «ընդմիշտ »կալանք է սահմանում որդու համար, մտածելով, թե այդ կռվի պատճառը Էլեանորան է եղել։ Մինչդեռ Պարկի հայրը հպարտ է իր որդով և հասկանում է, որ Ռիչին բռնարար հարբեցող է և ուրիշ ոչինչ։ Էլեանորայի ընտանիքին հանդիպելուց հետո, Պարկի մայրը աղջկան հրավիրում է իրենց տանը ապրելու։ Էլեանորան ընդունում է այդ առաջարկը, բայց իր ընտանիքին ստում է իր բնակության իրական վայրի մասին։ Նրա հորեղբայրը առաջարկում է Էլեանորային իր հետ Մինեսոտայում ամառային շրջագայության տանելու, որտեղ աղջիկը կարող է մասնակցել շնորհալի երիտասարդներին նվիրված խրագրի, բայց Ռիչին չի թույլատրում, որ աղջիկը մեկնի։
Մի գիշեր, Պարկի մայրը սիրահարներին առաջարկում է հանդիպման գնալ։ Էլեանորան տուն է վերադառնում և տեսնում է, որ մայրն ու Ռիչին վիճում են։ Նա տեսնում է, որ իր սեփական իրերը ավերված են։ Նա իր դպրոցական գրքում, մնացած աշակերտների գրած ատելի խոսքերի կողքին գտնում է Ռիչիի գրած վիրավորանքները։ Էլեանորան փախչում է տնից և հայտնվում է ավտոտնակում Սթիվի և Թինայի հետ, ովքեր այնքան էլ վատը չեն երևում ինչքան նա պատկերացնում էր։ Նա գնում է Պարկի տուն և փորձում է Մինեսոտա գնալու խրագրեր մշակել։ Պարկը առաջարկում է նրան մեքնեայով հասցնել այնտեղ։ Պարկի հայրը տեսնում է, թե ինչպես է տղան գաղտնի դուրս գալիս տնից, բայց անակընկալի բերելով նրան գումար է տալիս և թույլ է տալիս վերցնելլ իր մեքենան։ Պարկը Էլեանորային թողնում է նրա հորեղբոր տանը և հետ է վերադառնում։ Աղջկա հորեղբայրը և նրա կինը մեծ ուրախությամբ են ընդունում Էլեանորային և ծրագրում են նրա քրոջը և եղբայրներին նույնպես տեղափոխել այդ տնից։
Պարկը Էլեանորային շարունակ նամակներ էէ ուղարկու, բայց նա չի պատասխանում, որից հետո փորձում է մոռանալ նրան, բայց դա չի ստացվում։ Շուտով, Էլեանորայի մայրը, եղբայրները և քույրը անհետանում են Ռիչիի բնակարանից, նրան կրկին միայնակ թողնելով։ Պարկը հաճախ է գնում Էլեանորայի նախկին տան մոտ, հույսով, որ կտեսնի նրան, բայց մի օր նրան ընդառաջ է գալիս հարբած Ռիչին։ Պարկը պատկերացնում է, թե ինչպես պետք է սպանի Ռիչիին, քանի որ նա «կարող է» և «պետք է անի դա», բայց արդյունքում միայն ոտքով հարվախում է գետնին՝ ուղիղ Ռիչիի դեմքի դիմաց, որտեղ հարբեցողը մխրճվել էր ձնակույտի մեջ։ Վեց ամիս հետո, Պարկը մի նամակ է հեռագիր է ստանում Էլեանորայից, որի վրա կար ընդամենը երեք բառ։
Թեմաներ
խմբագրելՓախուստ
խմբագրելԷլեանորան հուսահատորեն ճանապարհ է փնտրում Ռիչիից և նրա տնից փախչելու համար, անգամ այն դեպքում, երբ գիտի, որ այդ քայլով կլքի նաև Պարկին։ Նա վերջիվերջո հասնում է իր նպատակին, երբ Պարկը նրան առաջարկում է մեքենայով հասցնել Մինեոսոտա և հեռացնել Ռիչիից ու նրա տնից, բայց դրա փոխարեն երիտասարդին մնում է այն, որ Էլեանորայի մայրը, եղբայրները և քույրերը ևս լքում են այդ տունը իսկ նա մնում է իր և աղջկա միասին անցկացրած ժամանակի հիշողությունների հետ։
Ընտանեկան բռնություն
խմբագրելՎեպի գլխավոր խնդիրներից մեկը էլեանորայի և նրա խորթ հոր միջը ծագած հակամարտությունն էր։ Բազմաթիվ անգամներ էլեանորան տեսել է իր մոր կապտուկներով պատված դեմքը։ Ռիչին կնոջը՝ Սաբրինային ճնշում է և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, բայց հեղինակը գրքում չի ընդգրկել որևէ կոնկրետ դեպք, այլ ուղղակի տեղեկացրել է դրանց առկայության մասին։ Գրեթե ողջ ընքացքում Ռիչին բղավում է և փորձում է կառավարել Սաբրինային, իսկ էլեանորայի համար այնքան սովորական են դարձել այդ դեպքերը, որ նա կարող է անգամ այդ բղավոցների տակ քնել։ Սաբրինան փորձում է հնարավորինս հանգիստ լինել Ռիչիի մոտ, որպեսզի նա չվնասի իրեն և երեխաներին։
Բռնություն երեխաների հանդեպ
խմբագրելԵրբ երեխաների որևէ սխալ բան են անում Ռիչին ծեծում և վիրավորում է նրանց։ Երեխաները ապրում են առանց նոր հագուստի և կոշիկների և ապրում են այն նույն շորերով, որոնք իրենց մայրը կարողանում է ձեռք բերել էժանագին խանութներից։ Նրանք անգամ չունեն իրենց սեփական ատամի մածուկը կամ խոզանակը, օճառ և մնացած հիգիենայի պարագաներ։ Նրանք լվացվում են ամանի հեղուկով և չունեն բավարար ուտելիք։ Հինգը միասին քնում են մի փոքր ննջարանում և աղջիկները երկհարկանի մահճակալի վրա, իսկ տղաները հատակին։
Բուլլինգ
խմբագրելէլեանորան պարբերաբար ենթարկվում է բուլլինգի՝ և՛ դպրոցում, և՛ տանը։ Դպրոցում, նրա համադասարանցի թինան և ուրիշները խաղրում են նրա չափսերը, մազերը և հագուստը։ Նրա հայրը և խորթ հայրը նույնպես ակնարկում են նրա չափսերը, բայց Ռիչին իր ակնարկներում լինում է անհամեմատաբար ավելի գռեհիկ։
Արտաքին տեսք
խմբագրելՊարբերաբար իր քաշի պատճառով ծաղրանքների ենթարկվելու պատճառով, էլեանորան հագնում է մեծ չափսի հագուստներ։ Մի անգամ, հոր հետ վեճի ընթացքում էլեանորան նրան ասում է, թե ինչպես է ակնարկել իր ծանր քաշի մասին։ Ռիչին կոպիտ վիրավորանքներ է հասցնում աղջկան իր տեսքի պատճառով։ Սակայն էլեանորան չի ատում իր գիրությունը, այլ ատում է, թե ինչքան է տարբերվում շրջապատից իր արտաքինի պատճառով։ Պարկը սիրում է ամեն ինչ, ինչ կապված է նրա հետ, անգամ նրա մարմնի չափսը։
Ընդունելություն և պարգևներ
խմբագրելԳրքի մասին կարճիքները եղել են մեծ մասամբ դրական։ Kirkus Reviews–ը ասել է․ «ծիծաղելի, հուսադրող, աղմկահարույց այս գիրքը երիտասարդներին և չափահասներին շատ դուր կգա»[3]։ Գրող ջոն Գրինը ասել է, որ ««էլեանորան և Պարկը» ոչ միայն ինձ հիշեցրեց այն ժամանակների մասին, երբ ես երիտասարդ և սիրահարված էի մի աղջկա, այլ նաև երիտասարդ և գրքին սիրահարված լինելու մասին»[4]։
Ամերիկյան գրադարանային ասոցացիան 2014 թվականին գրքին շնորհել է L. Printz մրցանակը, երիտասարդների համար նախատեսված գրականության կատարյալ նմուշներից լինելու համար[5] ։ Այն կոչելով «Անկեղծ, սրտաճմլիկ և փերություններ ուեցող, բայց անմոռանալի սեր » The Boston Globe և The Horn Book ամսագրերը 2013 թվականին Ռաուելին արժանացրել է Boston Globe-Horn Bookմրցանակի[6][7] ։ The New York Times գրաքննադատական ամսագիրը «էլեանորա և Պարկ» վեպը անվանել է 2013 թվականի Յոթ ամենանշանակալից գրքերից մեկը[8]։ NPR–ի խոսքով էլեանորան և Պարկը ներկայացնում են «Ավագ դպրոցում անճոռնի ճուտիկ լինելու անկեղծ կողմը, բայց երբեք չեն մոռանում, որ իրենց զգացմունքները ևս իրական և կարևոր են» և գիրքը դասում են 2013 թվականի լավագույն գրքերի ցանկում[9]։ Երեխաների համար նախատեսված գրադարանային ասոցացիան, երիտասարդների համար նախատեսված գրքեր կազմղ ասոցացիան ր Բուքլիսթը գրքի աուդիո տարբերակը արժանացրել են Odyssey մրցանակին (2014 թ․)[10]։
Ֆիլմ
խմբագրել2014 թվականին հայտարարվեց, որ DreamWorks կազմակերպությունը հաննձն է առել նկարահանելու ֆիլմ՝ «էլեանորա և Պարկ» վեպի հիման վրա, որի էկրանավորված սյուժեն գրելու համար դիմել են Ռայնբոուին[11]։ 2016 թվականի մայիսին, անհայտ պատճառներով, Ռայնբոուն իր թվիթերյան միկրոբլոգում հայտնեց, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները դադարեցվել են։ Հետո նորից 2019 թվականի մայիսի, գրողը Ինստագրամում հայտնեց, որ ֆիլմը նկարահանելու աշխատանքները կրկին ընթացքի մեջ են մտել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.hachette.com.au/rainbow-rowell/eleanor-and-park
- ↑ Կաղապար:Cite
- ↑ "Eleanor & Park." Kirkus Reviews 80.24 (2012): 149. MasterFILE Elite. Web. 31 Aug. 2013.
- ↑ Green, John (2013 թ․ մարտի 8). «Two Against the World: 'Eleanor & Park,' by Rainbow Rowell». The New York Times. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ ALA News (2014 թ․ հունվարի 27). «American Library Association announces 2014 youth media award winners by ALA News». ALA News. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Horn Book (2013 թ․ մայիսի 31). «2013 Boston Globe–Horn Book Awards for Excellence in Children's Literature».
- ↑ Ritter, Cynthia K. (2013 թ․ հունիսի 3). «Fiction Reviews of 2013 Boston Globe–Horn Book Award Winner and Honor Books». The Horn Book. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
- ↑ New York Times Book Review (2013 թ․ նոյեմբերի 27). «Notable Children's Books of 2013». New York Times Book Review. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Our Guide to 2013's Great Reads». NPR. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Luby, Kristen (2014 թ․ հունվարի 27). «And the Odyssey Award goes to». Listening Library. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Elavksy, Cindy (2014 թ․ ապրիլի 27). «Celebrity Extra». King Features. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.