Մասնակից:Իրինա Փիրումյան/Պաբլո Ամորսոլո

Պաբլո Կուետո Ամորսոլո (անգլ.՝ Pablo Amorsolo, ), ֆիլիպինյան նկարիչ, նկարիչ Ֆերնանդո Ամորսոլոյի փոքր եղբայրը[1][2][3][4]:


Կենսագրություն

խմբագրել

Պաբլո Ամորսոլոն ծնվել է Ֆիլիպիննե Կամարինես Նորտե նահանգի (Daet, Camarines Norte) Դաետե քաղաքում: Հայրը հաշվապահ Պեդրո Ամորսոլոն է, մայրը՝ Բոնիֆացմա Կուետոն: Երբ որդին դառնում է յոթ տարեկան, ընտանիքը տեղափոխվում է Մանիլա[5]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ամորսոլոն հայտնվել էր օկուպացված տարածքում[6]:

1945 թվականին գերի է վերցվել պարտիզանների կողմից և գնդակահարվել: Թաղվել է Ռիզալ նահանգի Անտիպոլո քաղաքում, 1945 թվականին[7]:


Կրթություն

խմբագրել

Պաբլո Ամորսոլոն գեղանկարչություն սովորել է նկարիչ հորեղբայր Ֆաբիան դե լա Ռոսայից: Սկզբնական կրթության ավարտից հետո Ամորսոլոն ուսումը շարունակել է Մանիլի լիցեյում: 1924 թվականին նա ավարտել է Ֆիլիպինյան համալսարանի[1][3] գեղարվեստի դպրոցը:

Ֆիլիպինյան համալսարանոմ ուսանող լինելու երկրորդ տարում նա նշանակվում է գեղանկարի ուսուցիչ-օգնական: Սովորեցրել է նկարել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը:[1].

Կարիերա

խմբագրել

Ամորսոլոն կողմնակից էր ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից արվեստի ձևերին: 1930-ական թվականներին նա նկարում էր իլյուստրացիաներ Ֆիլիպինյան թղթերի համար, ինչպիսիք են՝ «Graphic», «Tribune», «La Vanguardia», «Herald» и «Manila Times»: Հայտնի էր նաև որպես դիմանկարների վարպետ: Ամորսոլոն նկարում էր մարդկանց տարբեր միջավայրի և տարիքային շերտերից, այնտեղ, որտեղ կարող էր արտահայտել իր տաղանդը մարդկանց բացահայտելու հարցում: Նա ստեղծել է նաև գործեր կապված Ֆիլիպինյան պատմության հետ: Նրա պատմական նկարների օրինակներ են համարվում Մագելանն ու Տուզմենցին, Ֆիլիպինի բացումը: Վերջին նկարը նկարվել է 1944 թվականին[1]:

Պաբլո Ամորսոլոյի նկարների մեծ մասը վերացել են հրդեհի պատճառով, որը տեղի է ունեցել 1945թվականին[1]:

Պատկերասրահ

խմբագրել

Աշխատանքներ

խմբագրել
  • Ֆերնանդ Մագելլանն ու տուզմենցիները,
  • Փետուր, կտավ, յուղաներկ 183 х 138 մմ, 1930[8]թվական,
  • Ֆիլիպինի բացումը, 1945թվական:

Ծանոթագրություններ

խմբագրել