Վուքիպեդիա, «Աստղային պատերազմների» մասին հանրագիտարան (անգլ.՝ Wookieepedia, the Star Wars Wiki), «Աստղային պատերազմների» հորինված տիեզերքի մասին առցանց հանրագիտարան, որը պարունակում է տեղեկատվություն ֆիլմերի և «Աստղային պատերազմների» ընդլայնված տիեզերքի մասին։ Հոդվածների ազատ խմբագրման արդյունքում ռեսուրսի ոչ բոլոր տեղեկությունները կարող են կանոնական համարվել՝ համեմատած բնօրինակ «Սագայի» հետ։ Վուքիպեդիա անվանումը ծագել է «Վուքի» և «Վիքիպեդիա» բառերի լեզվական համակցությունից։

Պատմություն խմբագրել

 
Չեդ Բարբրի

Վիքիայում տեղադրված Վուքիպեդիան ստեղծվել է Չեդ Բարբրիի և Սթիվեն Գրինվուդի կողմից 2005 թվականի մարտի 4-ին:

Առաջին խմբագիրները հիմնականում Վիքիպեդիայից էին, ովքեր վրդովված էին նշանակալիության չափանիշներին չհամապատասխանող հոդվածների ջնջումից և դրանք ջնջելու վերաբերյալ քննարկումներից: Առաջին հոդվածներից շատերն ուղղակիորեն պատճենված էին Վիքիպեդիայից՝ ԳՆՈՒ ազատ փաստաթղթային արտոնագրի շրջանակներում։ Որոշ հոդվածներ այժմ ոչ նշանակալի են համարվում Վիքիպեդիայի համար (օրինակ՝ պատվեր D6-66) և այլևս ավարտուն տեսքով չեն:

Բացի այդ, հոդվածների որոշ հատվածներ վուքիֆիկացվել են (օրինակ՝ հանվել են աստղերի պատերազմի տիեզերքին կերպարի պատկանելության մասին հիշատակումները, վերնագրերից ջնջվել են որոշ ձևակերպումներ և այլն): Այնուամենայնիվ, կան հոդվածներ, որոնք նկարագրում են իրական կյանքի դերասաններին, իրական ընկերություններ և «Աստղային պատերազմների» հետ կապված տարբեր մշակութային երևույթներ: Ժամանակի ընթացքում ռեսուրսը փոփոխությունների է ենթարկվել, ի հայտ է եկել ոճի ուղեցույց:

2005 թվականի նոյեմբերի 28-ին Վուքիպեդիան Sci Fi Channel-ի կողմից ընտրվել է որպես շաբաթվա կայք[1], 2007 թվականի ապրիլին ճանաչվել է որպես ամենաշատ այցելվող վիքի։

2013 թվականի սեպտեմբերին անգլերեն տարբերակում հաշվարկվել է մոտ 106,500 հոդված, ինչը այն դարձնում է Վիքիում տեղակայված ամենամեծ նախագծերից մեկը՝ Memory Alpha-ի և Uncyclopedia-ի հետ:

2012 թվականի հունվարի դրությամբ նախագծի բոլոր լեզուներով տարբերակներում պարունակվում էր ավելի քան 172,500 հոդված:

Անգլերեն բաժնի զարգացման ժամանակագրություն խմբագրել

  • Օգոստոս, 2005՝ գրվել է 10 հազարերորդ հոդվածը։
  • Օգոստոս, 2007՝ գրվել է 50 հազարերորդ հոդվածը:
  • Մինչև հունվար, 2012՝ ներբեռնվել է ավելի քան 48,000 պատկեր:
  • Հունվար, 2013՝ գրվել է 100,000-րդ հոդվածը:
  • Հունվար, 2014՝ հոդվածների թիվը հասել է 108.330-ի, բեռնված պատկերներինը՝ 60.000, մինչև այդ արվել է 4.717.000 խմբագրում, եղել է մոտ 10.950 գրանցված մասնակից, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվ մասնակիցները թիվը կազմել է մոտ 540:

Ռուսերեն վուքիպեդիա խմբագրել

Ռուսալեզու Վուքիպեդիան ստեղծվել է 2006 թվականի մայիսի 12-ին Alex Jade մասնակցի կողմից: 2010 թվականի մայիսի 15-ի դրությամբ այն պարունակում էր մոտ 2500 հոդված և նման նախագծերի շարքում հոդվածների քանակով զբաղեցրել 6-րդ տեղը (այսուհետ` չհաշված Jedipedia.net և Biblioteka Ossus նախագծերը): 2011 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ այն պարունակում էր 3890 հոդված (9-րդ տեղ): 2016 թվականի դեկտեմբերի 16-ին կայքն ուներ 14910 հոդված (4-րդ տեղ), իսկ 2019 թվականի փետրվարի 12-ի դրությամբ՝ 26,335 հոդված[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sci-Fi Site of the Week». Sci-Fi.com. 28.11.2005. Արխիվացված է օրիգինալից 2006-03-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. List of Star Wars Wikis in other languages — Wookieepedia, the Star Wars Wiki

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել