Մեծ Բրիտանիայի ֆիզիկայի ազգային լաբորատորիա (անգլ.՝ National Physical Laboratory (NPL)), չափագիտության և նյութագիտության լաբորատորիա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա, տեղակայված է Բուշի զբոսայգում, Ռիչմոնդ - ապիոն - Թեմս, (անգլ.՝ London Borough of Richmond upon Thames, արտասանությունը , տառացի Ռիչմոնդը Թեմզայի վրա), Լոնդոն, Մեծ Բրիտանիա : Այն պատասխանատու է երկրի ազգային չափագրումների համակարգի և տեխնիկական ասպեկտների ֆիզիկական ստանդարտների համար[1]. Հանդիսանում է խոշորագույն կազմակերպություն, որը զբաղվում է կիրառական ֆիզիկայով:

Պատմություն, նկարագրություն խմբագրել

1900 թվականին Մեծ Բրիտանիայում կազմավորվել է ֆիզիկայի ազգային լաբորատորիան, նրա գտնվելու վայրում հայտնաբերվել է Բուշի -հաուս[en]՝ Նախկին թագավորական բնակավայր կառուցված 1663 թվականին: Այժմ այնտեղ մնացել է միայն մի քանի լաբորատորիա, երկու փոքրիկ թանգարաններ, որոնք ներկայացնում են հին գիտական սարքավորումներ (Scientific instrument) և հանդիպումների ու կոնֆերանսների համար նախատեսված մի քանի սենյակ: Ի սկզբանե Ֆիզիկայի ազգային լաբորատորիան եղել է կառավարական կազմակերպություն, իսկ նրա աշխատակիցները համարվում էին քաղաքացիական ծառայողներ (Her Majesty's Civil Service): Այդպես շարունակվել է մինչև 1995 թվականը, երբ կառավարման համակարգը փոխվեց «Կառավարությունը տնօրինում է, կապալառուն աշխատում» -ի, Ֆիզիկայի ազգային լաբորատորիան անցավ աութսորսինգ կազմակերպությանը Serco Group[en][2], որը ամենից զատ լրջորեն զբաղվում էր ռազմական պաշտպանության պատվերներով:

Այժմ ֆիզիկայի ազգային լաբորատորիան կատարում է ինչպես մասնավոր, այնպես էլ կարավարական պատվերներ, մասնավորապես լաբորատորիայի ատոմային ժամացույցները [[|ապահովում են]][en] պետությանը ճիշտ ժամի ազդանշաններով: Ֆիզիկայի ազգային լաբորատորիայի մասնաշենքների մեծ մասը տեղակայված են Թեդինկտոնում (Teddington), բայց կան նաև մասնաճյուղեր Հադերսֆիլդում, որտեղ զբաղվում են տարածական չափագիտությամբ (Dimensional metrology)[3] իսկ Վրեյսբերիում(Wraysbury), համանուն ջրամբարի մոտ զբաղվում են ստորջրյա ակուստիկայով[4].

2013 թվականի դրությամբ NFL -ն ուներ 650 աշխատակից: Հենց այդ թվին հայտարարվեց լաբորատորիայի նոր ժամանակակից մասնաշենքի կառուցման մասին, 25 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ[5][6]. 2014 թվականից NFL -ն իրականացնում է հետբուհական մասնագիտական կրթություն[7]: ինչպես նաև 2014 թվականին Ֆիզիկայի ազգային լաբորատորիան պայմանավորվեց 5 տարով համագործակցել Տոմսկի պետական համալսարանի հետ[8]:

Մասնաշենքեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Национальная физическая лаборатория (ռուս.) на сайте dic.academic.ru
  2. Labs under the microscope (անգլ.) на сайте ethosjournal.com, 2 февраля 2012
  3. NPL Huddersfield (անգլ.) на официальном сайте НФЛ
  4. Calibration and characterisation of sonar transducers and systems (անգլ.) на официальном сайте НФЛ
  5. Advanced Metrology Laboratory to be built at the National Physical Laboratory (անգլ.) на сайте gov.uk, 25 января 2013
  6. Site work for an Advanced Metrology Laboratory at NPL (անգլ.) на официальном сайте НФЛ, июль 2013
  7. Future operation of the National Physical Laboratory (NPL) (անգլ.) на сайте gov.uk, 27 ноября 2012
  8. ТГУ и Национальная физическая лаборатория Великобритании договорились о сотрудничестве (ռուս.) на сайте baikal24-nauka.ru, 22 июля 2014

Արտաքին հղումներ խմբագրել