Մասնակից:Էմմա Դանիելյան/Գրքի շաբաթ

Գրքի շաբաթ խմբագրել

1943 թվականին, պատերազմական շրջանում, երբ պարենը տրվում էի քարտերով և ուտելիք չկար, Մոսկվայի Միությունների տան սյունազաևրդ դահլիճում հավաքվել էին ցնցոտիներով, հնամաշ շորերով, կարկատած թաղիքի կոշիկներով (ոտնամաններով) մոսկվացի պատանիներ ու աղջիկներ: Նրանք լույսերից կկոցած աչքերով լսում էին քրքերիով իրենց քաջ ծանոթ գրողների ու բանաստեղծների ելույթները: Առաջին անգան այսպես էր նշվում մանկական «գրքի շաբաթը»: Այդ օրվանից սկսած ամեն տարի դպրոցականների գարնանային արձակուրդների ժամանակ մանկագիրները մեկ շաբաթով մի կողմ են դնում իրենց ապագա գրքերի ձեռագրերը և հյուր լինում պիոներների ու դպրոցականների պալատներում, դպրոցներում, մանկական գրադարաններում, մեկնում ուրիշ գյուղեր ու քաղաքներ: Եվ ամենուր նրանց սպասում են երեխաները: Գրողներն ու բանաստեղծները ընթերցում են իրենց ստեղծագործությունները, պատմում նոր գրքերի մասին: Գրքի շաբաթն առանձնապես հետըաքրքրական է անցնում Մոսկվայի Միությունների տան սյունազարդ դահլիճում և Լենինյան բլուրներում գտնվող Պիոներների պալատում: Այնտեղ բացվում են նոր գրքերի ցուցահանդեսներ: Գրքի շաբաթվա օրերին երեխաներին հյուր էին գալիս նաև երաժիշտներ ու արտիստներ. Հայրենական մեծ պատերազմի հերոսներ, գիտնականներ, գործարաններում ու դաշտերում աշխատող անվանի մարդիկ: Նրանք պատմում էին իրենց կյանքի ու աշխատանքի մասին։ Այդ օրերին կինոթատրոններում ու թատրոններում ցուցադրվում են մանկական կինոնկարներ ու ներկայացումներ։ Մանկական գրքի համամիութենական շաբաթը մեծ տոն էր Սովետական Միության բոլոր երեխաների համար։ Նրանք նախապատրաստվում էին, ձգտում ավելի շատ գրքեր կարդալ, շատ բան իմանալ սիրելի գրողի և հերոսի մասին։ Այս տոնից հետո գրքի հավատարիմ բարեամների թիվն ավելի է շատանում։ Կարելի է ասել որ «Գրքի շաբաթը» տևում է ամբողջ տարին, որովհետև տարին բօլոր մենք անբաժան ենք գրքից։ 1982թվականի մարտի 24—30-ը մանկական գրքի համամիութենական շաբաթն անցկացվեց Հայաստանում։