Մասնակից:Էմմա Դանիելյան/Ավազարկղ

Դատվածություն խմբագրել

Դատվածություն, դատապարտված անձի իրավունքները սահմանափակող իրավական հետևանք։ Դատվածությունը նոր հանցագործություն կատարած անձի համար, որպես կանոն, պատիժը ծանրացնող հանգամանք է, օրենքով նախատեսված դեպքերում նաև անձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելու հիմք։ Դատվածություն ունոցող անձը կրկին դատապարտվելիս, որպես կանոն պատիժը կրում է խիստ ռեժիմի գաղութներում։ Դատվածության հետևանքով սահմանափակվում է անձի որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու, կամ ինչպես նաև բնակավայր ընտրելու իրավունքը։ Տասը տարուց ավելի ժամկետով ազատագրված անձի դատվածությունը վերացվում է դատարանի որոշմամաբ, մյուս դեպքերում՝ օրենքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո՝ ինքնաբերաբար։ Դատարանն իրավահասու է հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ դատվածությունը վերացնել, նախքան օրենքով սահմանված ժամկետներն անցնելը, դրա համար համապատասխան հիմքերի առկայության դեպքում։ Դատվածության վերացվելուց կամ մարվելուց հետո անձի իրավունքները վերականգնվում են։


Գրականություն խմբագրել

Հայկական սովետական հանրագիտարան էջ 311