Կանաչ քարտ, մրցադատավորական նշան ֆուտբոլում, որը հաստատում է, որ այն ստացող խաղացողը հետևում է fair play-ի կողմից սահմանված խաղի կանոններին: Ի տարբերություն կարմիր և դեղին քարտերի այն չի ցուցադրվում, բայց նշվում է մրցախաղի արձանագրության մեջ:

Մրցավարների կողմից կանաչ քարտերի օգտագործման փորձը սկսվել է Իտալիայի ֆուտբոլի առաջնության Բ սերիայում` միայն 2016-2017 մրցաշրջանում:

Սերիա Բ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ այն խաղացողը, որը մրցաշրջանի վերջում կստանա առավելագույն թվով կանաչ քարտեր կարժանանա հատուկ մրցանակի:

Լիգայի նախագահ Անդրեա Աբոդին The Sun թերթին տված հարցազրույցում նշել է, որ ժամանակակից ֆուտբոլում կարևոր է ընդունել, երբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը կատարում է օրինակելի արարք, քանի որ սպորտը դրական գաղափարների կարիք ունի:

Ոչ միայն կանաչ քարտը կարող է լրացնել ավանդական դեղին և կանաչ քարտերին, քանի որ ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին առաջարկում էր մցնել սպիտակ քարտ, որը կնշանակեր, որ խաղացողը 10 րոպե դուրս է հանվում խաղադաշտից (Հոկեյի հետ համեմատությամբ կհայտնվեր տուգանքի ենթարկվածների նստարանին)[1]:

Առաջին կիրառում խմբագրել

2016 թվականի հոկտեմբերի 1-ին, Սերիա Բ-ի յոթերորդ մրցաշրջանի (Իտալիայի երկրորդ ուժեղագույն առաջնություն) մրցաշարի 59-րդ րոպեին «Վիչենցա» - «Վիրտուս Էնթելա» հանդիպումների միջև, «Վիչենցա» ակումբի հարձակվող Քրիստիան Գալանոն (իտալ.՝ Cristian Galano) ֆուտբոլի պատմության մեջ ստացել է առաջին կանաչ քարտը` արդար խաղի կանոններին (fair play) հետևելու համար:

Գալանոն հարվածեց դարպասին, որից հետո մրցավարը անկյունային նշանակեց՝ հաշվի առնելով, որ գնդակը դիպել էր մրցակիցներից մեկին, բայց «Վիչենցա» -ի հարձակվողը հենց ինքը ցույց տվեց մրցավարի սխալը: Անկյունը չեղարկվեց, իսկ խաղացողը քարտ ստացավ: Խաղը ավարտվեց «Վիրտուս էնթելա»-ի հաղթանակով` 4:1 հաշվով:


Փորձագետների ​​մեկնաբանությունները խմբագրել

Ռուսաստանի ֆուտբոլային միության (RFU) տեսուչ և հայտնի մրցավար Իգոր Եգորովը RT- ին տված հարցազրույցում քննադատել է նոր քարտի ներդրումը: Միևնույն ժամանակ, RFU-ի տեսուչը հավելեց, որ ֆուտբոլում միշտ էլ առկա էին երկու քարտ՝ դեղին և կարմիր, ինչը ամբողջովին ճիշտ չէ. Քարտերը ներառվել են միայն 1970 թվականին:

1966 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում Արգենտինայի և Անգլիայի միջև կայացած խաղում բուռն մթնոլորտ է առաջացել այն պատճառով, որ արգենտինացի խաղացող Անտոնիո Ռատինը չի հասկացել կամ չի ցանկացել հասկանալ մրցավարի կողմից բանավոր ասած հեռացումը մրցավարի կողմից և մնացել է դաշտում ևս 9 րոպե:

Այդպիսի իրավիճակներից խուսափելու համար անգլիացի իրավարար Կեն Աստոնը առաջարկել է մտցնել կարմիր և դեղին քարտեր` ելնելով միջազգայնորեն հայտնի լուսացույցի գունային սխեմայի հիման վրա: 1970 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում քարտերը նախ գործածվեցին, որից հետո դրանք արագորեն դարձան ստանդարտ:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Зеленая карточка за fair play впервые была показана футболисту в Италии». ТАСС. 2016-10-09.
  • «Итальянский футболист получил первую в истории зеленую карточку». Lenta.ru. 2016-10-09.
  • «Инспектор РФС прокомментировал введение зеленой карточки в Серии В». ИА REGNUM. 2016-10-09.