'Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան'



Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան , հուշարձան՝ տեղակայված Պսկով քաղաքում, Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի տարում, նվիրված՝ ռուսական զինվորի և սպայի,այդ պատերազմի մարտերում ընկածների հիշատակին։

Հուշարձանի մասին խմբագրել

Հուշարձանը ստեղծվել է Ռուսական ռազմա-պատմական ընկերության նախաձեռնությամբ [1]։Ընկերության անցկացված կոնկուրսի հաղթող դարձավ Ռուսական Ֆեդերացիայի Ժողովրդական նկարիչ Սալվատ Շչերբակովը։ Հուշարձանի պատրաստման և տեղեկայման համար ուղղորդվել է 12,5միլլիոն ռուբլի։ 2014 թվականի օգոստոսի 22 ին Պսկովի ավտոբուսների և երկաթուղային կայարանների միջև բուլվարում տեղի ունեցավ հուշարձանի հանդիսավոր բացումը։ Բացման հանդիսակարգությանը մասնակցել են Ռուսական ֆեդերացիայի կառավարության նախագահի տեղակալ Օլգա Գոլոդեցը, Ռուսաստանի օդադեսանտային զորքերի հրամանատար Լադիմիր Շամանովը, Պսկովի երկրամասի նահանգապետ Անդրեյ Տրուչակը [2]։

Հուշարձանը որոշված էր կանգնեցնել այն նույն տեղում, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բնակավորվել էր 24-րդ հետևազորային դիվիզիան։ Երկաթուղային կայարանի շրջանում հուշարձանի տեղեկադրման այլ պատճառ դարձավ այն, որ հենց այստեղ կայսր Նիկոլայ II գահից հրաժարվեց, ի հիշատակ այդ իրադարձությանը, ոչ հեռու գտնվում է մատուռ[2]։ Հուշարձանը իրենից ներկայացնում է հրացանով հարձակման գնացող ռուսական զինվորի քանդակ։ Քանդակի հետևում ծածանվում Պսկովյան հետևազորային գնդի դրոշը[2]։ |

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «В Пскове открыт памятник героям Первой мировой войны» (ռուսերեն). Российское военно-историческое общество. Վերցված է 2014-10-19-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 «В Пскове открыли памятник героям Первой мировой войны» (ռուսերեն). Regnum. Վերցված է 2014-10-19-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)

==

Категория:Памятники Пскова Категория:Памятники Первой мировой войны Категория:Российское военно-историческое общество героям Первой