ԵԳԻՊՏՈՍ 

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Ք. ա. I V հազարամյակի կեսերին Եգիպտոսի տարածքում ձևավորվեցին 40-ից ավելի քաղաք-պետություններ: Ժամանակի ընթացքում քաղաք-պետությունները միավորվեցին կազմելով երկու թագավորություն` Հյուսիսային և Հարավային :Միավորման համար պայքար ավարտվեց միայն Ք.ա.4-րդ հազարամյակի վերջին: Մ. թ. ա. 3100թ. հարավի տիրակալ Մենեսը գրավեց Հյուսիսային թագավորությունը` սկիզբ դնելով Եգիպտոսի միասնական թագավորությունը: Հին եգիպտացիները իրենց երկրի տիրակալին անվանում էին “ Փարավոն” : Փարավոնի անձը աստվածացվում էր, նրա խոսքը օրենք էր բոլոր հպատակների համար :