Մասնակից:Դալլաքյան Հայկուշ/Ավազարկղ

ՎԱՀԱՆ ԳՅՈՒՂ

խմբագրել

Հիմնադրումը

խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1925թ. և կոչվել է Ռուբենակերտ` Ռուբեն Դաշտոյանի անունով, որը այդ ժամանակ Հայաստանի կենտգործկոմի առաջին տեղակալն էր:1937թ. գյուղը վերանվանվել է Ս. Օրջոնոկիձեի անունով: 1991թ. նորընտիր ղեկավարության նախաձեռնությամբ վերանվանվեց << Վահան>>` սահմանամերձ դիրքի և պաշտպանիչ դեր կատարելու համար:

Գյուղի բնակիչները եկել են հարևան Արծվաշեն (Բաշքենդ) գյուղից և բնակություն են հաստատել Գետիկ գետի աջ ափին:

Քոչի կազմակերպիչը եղել է Մամիկոն Ապրեսյանը, որի ղեկավարությամբ ներկայիս տարածքում բնակություն էր հաստատել 85 ընտանիք` 571 շնչով:

Գյուղի հատակագիծը կազմել է հողժողկոմատի գլխավոր մասնագետ, գյուղատնտես Սարուխանյանը, որը հետագայում ենթարկվել է փոփոխությունների: Ըստ նրա հատակագծի` գյուղը պետք էր ունենար մեկ կենտրոնական և չորս երկրորդական ճանապարհներ: Ճանապարհների աջ և ձախ կողմերում հավասար հեռավորության վրա տեղադրվում են առանձնատները`օժանդակ շինություններով գոմ, մարաք կարտոֆիլի հոր և տնամերձ հողամաս: Հետագա տարիների ընթացքում այդ համաչափությունը խախտվում է ` բնակչության ավելացման պառճառով:

Նախապատմությունը

խմբագրել

Գյուղի ներկայիս տարածքը մ.թ.ա 3-րդ դարից մինչև 4-րդ դարը մտել է Մեծ Հայքի Արցախև Այրարատ նահանգների կազմի մեջ (որոշ աղբյուրներում համընկնում է Գարդման գավառի սահմանների հետ):5-10-րդ դարերում եղել է Սասանյան Իրանի և Արաբական խալիֆայության տակ: 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին եղել է հայ Բագրատունիների, ապա նաև Կյուրիկյան թագավորության մեջ: Իսկ 11-13 դարերում` Զաքարյանների իշխանության տակ:

1785-1825թթ. մմտել է Երևանի խանության մեջ, իսկ 1828թ-ից Ելիզավետապոլի նահանգի Ղազախ գավառի մեջ:

1920-1937թթ. գյուղը շրջանի հետ միասին մտել է Դիլիջանի շրջանի մեջ: 1937թ. դեկտեմբերի 31-ին Կարմիրի շւջանըառաձնանում է , որի մեջ է ,մտնում նաև Օրջոնոկիձե գյուղը, իսկ 1972թ. Կարմիրի շրջանը վերականգնվում է Կրասնոսելսկի շրջան:

Պատերազմ
խմբագրել

15 տարեկան էր գյուղը, երբ սկսվեց ամենադաժան պատերազմը` Մեծ հայրենականը: Վահան գյուղից զորակոչվեցին 242 հոգի, որոնցից 87 չվերադարձան:

1988թ փետրվար ազգային վերազարթոնք, Հայաստանի ողջ սահմանով ձգվեց հակամարտության գոտին: Նենգ թշնամու վայրագությունների դեմ ոտքի կանգնեց ողջ շրջանի սովետական ողջ ժողովուրդը, երիտասարդությունը:


1992թ. շրջանի և հատկապես Վահան գյուղի համար ճակատագրական տարի էր, օգոստոսի 8-ին ընկավ շրջանի ամենամեծ գյուղը` Արծվաշենը: Թալանի և ավերի մատնվեց ժողովրդի երկարամյա քրտինքով վաստակածը, ժողովուրդը մազապուրծ եղավ ահեղ կոտորածից: Ռազմի տարբեր ճակատամարտերում 87 հոգի իրենց կյանքը զոհաբերեցին մեր մեծ հայրենիքին:

Նրանց հիշատակը վառ պահեկու համար գյուղի դիմաց, թոք լանջին 1980թ. կառուցեցին << Անհայտ զինվորի>> հուշարձան կոթող կից թանգարանով, որտեղ հանգրվանել են նահատակների հավերժ ժպտադեմ , սակայն թախծալից նկարները: Թանգարանում հետագայում դրվեցին նաև Արցախյան գոյամարտում Վահան գյուղի սահմանների պաշտպանության ժամանակ քաջի մահով նահատակված վահանցի 15 քաջազնունիների կյանքի ու սխրանքների մասին պատմող հուշերն ու հուշագրությունները: