Карта регионов с режимом языковых льгот
Լեզվական արտոնություններ ունեցող համայնքները

Լեզվական արտոնությունները Բելգիայում (ֆր.՝ facilités linguistiques, հոլ.՝ (taal)faciliteiten, բառացիորեն՝ «հեշտացված լեզվական ռեժիմ»), Բելգիայի հատուկ լեզվական ռեժիմով վարչատարածքային միավորների անվանումը։ Լեզվական արտոնություններով համայնքներ այն նահանգներում, որտեղ պաշտոնական լեզուներ են հոլանդերենը, ֆրանսերենն ու գերմաներենը։

2010 թվականի դրությամբ՝ լեզվական արտոնություններ կան Բելգիայի 25 համայնքներում։

Պատմություն

խմբագրել

19-րդ դարավերջի և 20-րդ դրասկզբի ֆլամանդական ազգայնականությունը հասավ երկրի երկու հիմնական պաշտոնական լեզուների խիստ տարածքային հավասարեցմանը և Ֆլանդրիայում ֆրանսերենի օգտագործման խիստ սահմանափակումների ներդրմանը:

Ֆլամանդացիների ծնելիության բարձր մակարդակի և խառն ամուսնությունների ցածր տարածվածության պատճառով՝ նրանց ձուլումը ֆրանսախոս միջավայրին տեղի ունեցավ ոչ թե ժողովրդագրական, այլ սոցիալ-տնտեսական հարթության վրա, հիմնականում՝ ֆրանսալեզու կրթության միջոցով, որը հաճախ ծնողները նախընտրում էին իրենց երեխաներին տալ որպես ավելի հեղինակավոր կրթություն:

Ֆլանդրիայի ֆրանկոֆոնները պարտավորվեցին պաշտոնական հարցերում օգտագործել միայն հոլանդերենը։ Իրենց թվային գերազանցության (60%) և աճող տնտեսական բարգավաճման շնորհիվ՝ ֆլամանդացիները 1962-1963 թվականներին ստացան այն, ինչ ցանկանում էին՝ բելգիական լեզվական սահմանը երաշխավորում էր, համենայն դեպս դե յուրե, Ֆլանդրիայի հիմնական մասի լեզվական միատարրությունը։ Բայց ֆրանկոֆոնների ճնշման արդյունքում՝ լեզվական սահմանի երկայնքով բազմաթիվ խառը լեզվական գոտիներում զիջումներ արվեցին: Արդյունքում, երկրի այն շրջաններում, որտեղ, ըստ 1947 թվականի վերջին լեզվական մարդահամարի, պաշտոնական լեզվական փոքրամասնությունները (ֆրանկոֆոններ, ֆլամանդներ կամ գերմանախոս բելգիացիներ) կազմում էին բնակչության ավելի քան 30%-ը, 1962 թվականի օգոստոսի 8-ի և 1963 թվականի օգոստոսի 2-ը օրենքները հռչակեցին նրանց հիմնական լեզվական իրավունքների պաշտպանության սկզբունքը: Այս խմբերը ստացան մի շարք խիստ սահմանափակ լեզվական իրավունքներ, որոնք հետագայում քաղաքական գործիչները և մամուլը սկսեցին անվանել «լեզվական արտոնություններ», թեև այս տերմինն օրենքում չկա:

Բնութագիր

խմբագրել

«Արտոնություններ», «բարեհոգի վերաբերմունք» և «թեթևացում» տերմինները չեն գործածվում օրենքներում. դրանք ավելի ուշ են ներմուծվել այս շրջանների բնակչության իրավունքները նկարագրելու համար.