Ժան Ժակ Պրաֆյե

Ժան Ժակ Պրադյե խմբագրել

( ֆր. Jean-Jacques Pradier; ծնվել է 1790 թ-ի 23 մայիսի, Ժնև, Շվեցարիա — մահացել է 1852 թ-ի հունիսի 4-ին` Բուժիվալ , Ֆրանսիա) — շվեյցարական ծագումով ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ:

Կենսագրությունը խմբագրել

 
Երեք հմայքները

Ժան Ժակ Պրադյեն 1807 թ-ի մեկնել է Փարիզ , նկարել սովորել է Ֆրանսուա Ժերարայի մոտ, հետո քանդակագործություն սովորել Ֆրեդերիկ Լեմոյի մոտ: 1813 թվականին արժանացել է Հռոմեական մրցանակի և հաջորդ հինգ տարին անցկացրել է Հռոմում: Փարիզ վերադառնալով Ժան Ժակ Պրադյեն դարձել է նշանավոր գործիչ Ֆրանսիայի գեղարվեստի աշխարհում: 1827 թվականին նա եղել է պրոֆեսոր Գեղեցիկ արվեստի դպրոցում, պարբերաբար մասնակցել է փարիզյան սալոնում: Ժան Ժակ Պրադյեի բարեկամների մեջ էին մտնում Մյուսեն, Հյուգոն, Գյոթեն: