Ֆրանսու Ժիրարդոն

Ֆրանսու Ժիրարդոն (ֆր.՝ François Girardon; 17 մարտ 1628 — 1սեպտեմբեր 1715) — Ֆրանսիացի քանդակագործ

Կենսագրությունը խմբագրել

Ֆրանսու Ժիրարդոն Լ․ Մակսերայի և Ֆ․ Անգեի աշակերտն է: 1648-1650թթ. ավարտել է իր արվեստի ուսումը Հռոմում ՝ Բերնինիի մոտ։ 1651 թ.-ից այնտեղից վերադառնալով Փարիզ, նա ձեռք է բերում ֆրանսիացի արվեստի գործերում ամենաազդեցիկ նկարիչ Ս. Լեբրունի հովանավորությունը, որի արդյունքում նա շատ պատվերներ ուներ , որը կատարել էր մեծ տեխնիկական հմտություններով եւ ազդեցիկ արտաքինով, բայց առանց ներքին արտահայտչականության, նկարված էր թատերական ճաշակով, որը գերիշխում էր Լյուդովիկ XIV-ի դրարաշրջանում։ Նրա առաջին գործերը, Իտալիայի վերադարձից հետո, Վոու լե Վիկոմտի ամրոցում: 1663-1664 թվականներին Ֆրանսու Ժիրարդոն կատարում է Լուվրի պատկերասրահում գտնվող Ապոլոնի քանդակը: 1666 թվականից ի վեր շատ բան է անում Վերսալում: Այստեղ ստեղծվեց քանդակագործական խումբ «Պլուտոյի առևանգումը» (1677 թ. Թագավորական պալատում Մանսարի գաղութը), քանդակագործական խումբ «Ապոլլոնն ու Նիմֆերը» (1666-1673 թթ.), «Ֆրանսիայի հաղթանակը Իսպանիայի նկատմամբ»» (1680-1682), «Ձմեռ» քանդակ (1675-1683) եւ այլն: Քանդակագործի լավագույն ստեղծագործություններից է Լյուդովիկ XIV-ի թագավորի հուշարձանը (1683 թ.), որը զարդարում է Փարիզի հրապարակը եւ փլվում է 1789-1799թթ. Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ (բրոնզե մոդել փոքրիկ ձեւով պահվում է Փարիզում, Լուվրում):

 
«Ֆրանսիայի հաղթանակը Իսպանիայի դեմ» (1680-1682), Վերսալյան պալատը

Աղբյուրներ խմբագրել

https://ru.wikipedia.org/wiki/%D0%96%D0%B8%D1%80%D0%B0%D1%80%D0%B4%D0%BE%D0%BD,_%D0%A4%D1%80%D0%B0%D0%BD%D1%81%D1%83%D0%B0

Գրականություն խմբագրել

А. С—в. Жирардон, Франсуа // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1894. — Т. XII. — С. 9—10.