Գոռ Ղալայան/Ավազարկղ7

«100 ֆուտ», ամերիկյան «Asylum Home Entertainment» կինոստուդիայի սարսափ ֆիլմ՝ թողարկված 2008 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Էրիկ Ռեդն է, որը հայտնի է նաև «Ուղեկից», «Գրեթե լիքը խավար», «Կոհեն և Թեյթ» և այլ ֆիլմերի սցենարներով։

Սյուժե խմբագրել

Մարնի Ուոթսոնն, ով սպանել է իր ամուսնուն՝ իրեն ծաղրող ոստիկանին, դատապարտված է տնային ժամանակավոր կալանքի։ Շենքսը, հանգուցյալ Մայք Ուոթսոնի գործընկերն ու ընկերը, հետևում է, որպեսզի համոզվի, որ պատիժը կատարվի առավելագույն չափով, և որ Մարնին իրեն տանը ավելի լավ զգա, քան բանտում:

Սկզբում Մարնին ուրախ էր բանտարկությունից խուսափելու պատճառով, բայց շուտով հասկանում է, որ տսնն իրեն հետապնդում է իր հանգուցյալ ամուսնու ուրվականը՝ վրեժ լուծելու նպատակով:

Դերերում խմբագրել

  • Ֆամկե Յանսեն - Մարնի Ուոթսոն
  • Բոբի Կանավալե - Լուի Շենկս
  • Էդ Վեստվիկ - Ջոյ
  • Մայքլ Պարե - Մայք Ուոթսոն
  • Պատրիշա Շարբոնո - Ֆրենսիս

Թողարկում խմբագրել

Ֆիլմը ցուցադրվել է Syfy-ում 2009 թվականի ապրիլի 26-ին[1]։ DVD տարբերակը սահմանափակ քանակով թողարկվեց երկու օր անց[2]: Այն ամբողջ երկրում թողարկվել է 2009 թվականի հոկտեմբերի 6-ին «The Asylum»-ի միջոցով:

Ընկալում խմբագրել

«Bloody Disgusting»-ի Բրայան Քոլինզը ֆիլմը գնահատեց 4/5 և ասաց. «Ինչպես ես նախկինում ասել եմ, ես սովորաբար չեմ գտնում, որ ուրվականները կամ գերբնական տիպի բաներն առանձնապես սարսափելի են, բայց այս մեկն աշխատում է: «Dread Central»-ի Սթիվ Բարտոնը ֆիլմը գնահատել է 3,5/5 և այն անվանել «զարմանալի սարսափելի փոքրիկ ֆիլմ»[3]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Miska, Brad (2009-02-27). «TV: Eric Red's '100 Feet' to Premiere on Sci Fi Channel». Bloody Disgusting! (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-05-25-ին.
  2. «Horror Archives». ComingSoon.net. Վերցված է 2022-05-25-ին.
  3. «100 Feet (DVD)». Dread Central (ամերիկյան անգլերեն). 2010-06-21. Վերցված է 2022-05-25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել