Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Մոնոքրոմատոր

 Մոնոքրոմատոր օպ տ ի կ ա յ ու մ, մեներանգիչ, սպեկտրային սարք, որն օգտագործվում է ճառագայթումը մոնոքրոմատիկ դարձնեւու (տես Մոնոքրոմատիկ լույս, այսինքն՝ լայն սպեկտրից նեղ տիրույթ անջատելու համար։ 

Կառուցվածք

խմբագրել

Մոնոքրոմատորի հիմնական մասը լույսն ըստ հաճախականությունների տարրալուծելու հարմարանքն է՝ պրիզմա, դիֆրակցիոն ցանց կամ որևէ ինտերֆերենցիոն գործիք։ Պարզագույն մոնոքրոմատոր (նկ․1), բացի դիսպերսիոն հարմարանքից (օրինակ, պրիզմա), պարունակում է նաև L1 կոլիմատորային օբյեկտիվ, որի գլխավոր կիզակետում գտնվում է մուտքի a1 ճեղքը։ Երկրորդ՝ L2 օբյեկտիվը, տարբեր հաճախականության ճառագայթները կիզակետում է a2 եւքային ճեղքի որոշակի կետերում։ Մոնոքրոմատորի որակը բնութագրվում է դիսպերսիայով, լուծունակությամբ և այլն։ Սպեկտրալուսաչափության մեջ հաճախ կիրառում են կրկնակի մոնոքրոմատորներ․ դրանց դասավորությունն այնպիսին է, որ մոնոքրոմատորներից առաջինի ելքի ճեղքը երկրորդի համար ծառայում է որպես մուտքի ճեղք:

Գրականություն

խմբագրել

ՀՍՀ հատոր 8, էջ 15

Այցելեք նաև

խմբագրել

http://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%BE%D1%85%D1%80%D0%BE%D0%BC%D0%B0%D1%82%D0%BE%D1%80