19-րդ դարի – 20-րդ դարասկզբի հայկական կերպարվեստ։ 19-րդ դարի սկզբին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին արգասավոր պայմաններ է ստեղծել ազգային նոր կերպարվեստի ծավալման ու զարգացման համար։ Առանձնապես մեծ է եղել Պետերբուրգի ու Մոսկվայի դերը ձեռնհաս կադրեր պատրաստելու գործում։ Դարասկզբին հայ արվեստի զարգացման կենտրոններից է դարձել Թիֆլիսը։ Ս․ Ներսիսյան․ Հ․ Բեհբութովի դիմանկարը (1857, ՀՊՊ, Երևան) Դիմապատկերի ժանրը, որպես ուրույն բնագավառ նկատելիորեն ամբողջականացել է Մկրտում Հովնաթանյանի (1779–1845) արվեստում։ Նրա որդին՝ Հակոբ Հովնաթանյանը (1806–1881), արդեն բացառապես դիմանկարիչ էր և այդ ժանրը հայկ․ գեղանկարչության մեջ ակնառու մակարդակի հասցնողը։ Մինչև 1830-ական թվականները նրա արվեստում դեռևս նկատվում են մի կողմից՝ հայկական ու իրան, ուշ միջնադարյան ավանդույթներին հարող գծեր (որոշ սխեմատիզմ, հարթայնություն, ոճավորում), մյուս կողմից՝ բնական աճի հետ միասին՝ արդվածքի նոր միջոցների տիրապետելու ձգտում։ Ավանդույթայինի և նորի փայլուն զուգորդումն է Նատալյա Թեումյանի դիմապատկերը, որտեղ առկա էին թույրային անբասիր հարաբերություններ, ուրվագծի նուրբ արտիստականություն և, որ գլխավորն է, գեղարվեստական մտածողության ու կերպարային մարմնավորման ազգային անվրեպ բնորոշում։ Նկարչի հետագա տարիների ստեղծագործությունները ինչպես ծավալային արդվածքներով, այնպես էլ կերպարային շեշտված բնութագրումներով գտնվում են եվրոպական պրոֆեսիոնալիզմի մակարդակի Ե․ Նազարյան․ Հովհաննես Շալամյանի դիմանկարը (1897, ՀՊՊ, Երևան) վրա և ստեղծագործական անուղղակի աղերս ունեն նույն ժամանակաշրջանի ռուս, ռոմանտիկական դիմապատկերի հետ։ Հայ նոր գեղանկարչության մյուս առաջնեկը Ատեփանոս Ներսիսյանն էր (1815–1884), ակադեմիական կրթություն ստացած նկարիչ, որի ստեղծագործություններում դիմապատկերների կողքին հրապարակ է եկել հայ կերպարվեստի կենցաղային ժանրի անդրանիկ նմուշը՝ «Խնջույք Քուռ գետի ափին» կտավը։ Ներսիսյանի ստեղծագործություններով որոշակիորեն հայկ․ կերպարվեստ է ներմուծվել ռոմանտիզմը՝ ինչպես կոլորիտի կազմակերպման սկզբունքներով, այնպես էլ կերպարային մեկնաբանություններով։ Սակայն ռոմանտիզմի ամենակարկառուն ներկայացուցիչը հայ կերպարվեստում Հովհաննես Այվազովսկին էր (1817–1900), որն իր հաստատուն տեղն է գրավել թե՝ ռուս, թե՝ հայ արվեստներում, վերջինում լինելով ոչ միայն ծովանկարչության,այլև ընդհանրապես բնանկարի ժանրի հիւհւադիր։ Նրա արվեստում հայկական թեմաները դրսևորվել էին դիմապատկերներում, հայաստանյան բնանկարներում, հայկական սյուժեներով հորինվածքներում,անուղղակիորեն՝ հույների ազատագր․ պայքարին նվիրված կտավներում։ Այվազովսկու ազդեցությունը հատկապես նշանակալից և տևական է հայ արվեստում, ուր նա առ այսօր ունի բազմաթիվ հետևորդներ՝ հետևապես և ազգային շարունակվող ավանդույթ։

Հայ նկարիչներ խմբագրել

Առաջին հայ նկարիչը, որ բնականից է պատկերել հայաստանյան տեսարաններ, և որի ստեղծագործությամբ հայկական գեղանկարչության մեջ իր ավարտուն կազմավորումն է գտել ռեալիստ բնանկարի ժանրը, Դևորգ Բաշինջաղյանն էր (18571925)։ Մերթ քնարական, մերթ էպիքական մեկնաբանումով, մեծ վարպետությամբ ու հայրենասիրական տոգորումով նա պատկերել է հայրենի բնության տեսարաններ, պատմական հուշարձաններ։ Նկարչի արվեստում նշանակալի տեղ են գրավել Վրաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի տեսարանները։ Բաշինջաղյանը հայտնի է նաև որպես արվեստի դասական ժառանգությունը պաշտպանող տեսաբան։ Համեմատաբար ուշ է ասպարեզ եկել և նախահեղափոխական կերպարվեստում դեռևս լայն տարածում չի ունեցել թեմատիկ պատկերը։ Ստ․ Ներսիսյանից հետո Հարություն Շամշինյանն է (1856–1914) դիմել թեմատիկ ստեղծագործությանը (մանրագիր կենցաղային պատկերներ, որոնք ավելի շուա Թիֆլիսի արհեստավորական միջավայրից քաղած կենդանի դիտումներ են, քան բառի ակադեմիական առումով կոմպոզիցիոն հորինվածքներ)։ Հեղինակն ունի նաև անմիջականությամբ շնչող ռեալիստական բնապատկերներ ու դիմապատկերներ։ Ե․ Ոսկանյան «Զինվորը թուրը սրել տալիս» (թուղթ, ջրաներկ, ՀՊՊ, Երևան) Հայկական կերպարվեստում թեմատիկ պատկերի կուլտուրան միջազգային մակարդակի է բարձրացրել Վարդգես Սուրենյանցը (1860–1921)։ Նա ստեղծել է հայ ժողովրդի պատմությանը, 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հայկական կոտորածները պատկնող թեմատիկ կոմպոզիցիաների բարձրարվեաո շարք։ Նրա արվեստում հարազատորեն մարմնավորվել է նաև հայ գեղջուկը՝ հայ ժողովրդական հեքիաթների նորամտորեն ստեղծված նկարազարդումներում, ինչպես նաև 1915 թվականի օրհասից փրկվածների պատկերաշարում։ Լինելով Պերեդվիժնիկների ընկերության անդամ ու համոզված գաղափարակից, նա առաջնորդվել է դեմոկրատ, արվեստի սկզբունքներով, որոնք իրենց ուժը պահպանել են նաև 1900-ական թվականներին, երբ Սուրենյանցի արվեստում սկսել էին տեղ գտնել մոդեռնի ոճական որոշ հնարներ։ Նա նաև փայլուն դիմանկարիչ ու բնանկարիչ է, արևելահայ կերպարվեստի խոշորագույն գրաֆիկն ու առաջին թատերանկարիչը։ Սուրենյանցի կողքին Ռուսաստանում ստեղծագործական ասպարեզ են մտել մի շարք հայ նկարիչներ, որոնք, սակայն, չունեին անմիջական ու լայն կապեր հայ իրականության հետ։ Դրա հետևանքով նրանց արվեստում հազվադեպ է դրսևորվում հայկակա թեմատիկան, իսկ երբեմն բոլորովին բացակայում։ Նրանք էին՝ Այազովսկու աշակերտ ծովանկարիչ Մանուկ Մահտեսյանը (1857–1908), Խաչատուր Տեր–Մինասյանը (1870–1906), որի «Նախիր»-ը ռեալիստ, արվեստի բարձրարժեք նմուշ է և արժանացել է Ի․ Ե․ Ռեպինի դրվատանքին, ռուս, բնության երգիչ Մանուկ Ալաջալովը (1862–1934), նկարիչ և մշակութային գործիչ Դավիթ Օքրոյանցը (1874–1943), Կարապետ Չիրախյանը (1873–1913)։ Այս շարքում բացառություն է Դրիգոր Դաբրիելյանը 1862–1898, որի մեզ հայտնի սակավաթիվ ստեղծագործություններում որոշիչը հայ գեղջկական թեմաներն են։

Կերպավեստը Կ. Պոլսում խմբագրել

19-րդ դարի արևմտահայության մշակութային գլխավոր կենտրոնը Կ․ Պոլիսն էր։ Սակայն, եթե Թիֆլիսում ազգային զարթոնքի պայմանները համեմատաբար բարեպատեհ էին, և տարբեր վայրերից այստեղ էին հաստատվում մասնագիտական կրթություն ստացած հայ նկարիչները, ապա թուրք բռնապետության խավարամտության, ազգային խտրականության պայմաններում Կ․ Պոլիսը վանում էր նկարիչներին, ինչը առանձնապես մեծ չափեր է ընդունել 19-րդ դարի վերջերից։ 19-րդ դարի արևմտահայ կերպարվեստը դեռևս հարկ եղած չափով չի ուսումնասիրված, այդ շրջանի գործերից ՀԽՍՀ պատկերասրահներում գրեթե ոչինչ չկա։ Հայտնի է, որ 19-րդ դարի Կ․ Պոլսում ստեղծագործել է Մանաս նկարչատոհմը, որի ներկայացուցիչները հիմնականում մանրանկարիչներ էին (նաև մանրանկարային դիմապատկեր ողներ)։ Գեղարվեստական արժեք է ներկայացնում Ումեդ (Հովհաննես) Պեյզատի (1809–1874) ստեղծագործությունը, որը վրձնել է դիմապատկերներ ու բնապատկերներ, կրոն, ու պատմական թեմաներով կոմպոզիցիաներ։ Դիմանկարչական ու կրոն, թեմաներով պատկերներ վկայված են նաև Աբրահամ Սաքայանից (1821-1876) և Պետրոս Սրապյանից (1833-1898)։ Նրանց հաջորդող սերնդի ստեղծած Հ․ Հակոբյան․ «Անհայտ կնոշ դիմանկար» (1892, ՀՊՊ, Երևան) գործությունն արդեն աշխարհիկ է։

Մկըր– տիչ ճիվանյանը (1848–1906) Այվազովս– կու ավանդույթին հարող համբավավոր ծովանկարիչ էր, Շվեյցարիա տեղափոխ– ված ժորժ (Հակոբ) Տամադյանը (1839– 1920)՝ բնանկարիչ։ Լայն ընդգրկում ուներ Սիմոն Հակոբյանի (1857–1921) արվես– տը․ դիմապատկերների կողքին ակն– հայտ քանակ են կազմում աշխատանքա– յին ու մարտանկարչական սյուժեները։ Դասական բնանկարի վարպետ էր Աս– լան դ’Աբրոն (Աբրոյան, 1848–1928)՝ Իտալիայում։ Այս ու հաջորդ սերնդի նկարիչների մի հոծ խմբի գործունեություն գերազանցո– րեն բաժին է ընկնում XX դ․։ 1920-ից հետո նրանց մի մասը դառնում է սովետահայ կերպարվեստի սկզբնավորողներից, մյուս մասը՝ կազմում սփյուռքահայ կերպար– վեստի կորիզը։ 1916-ին Թիֆլիսում ստեղծ– վել է Հայ արվեստագետների միություն, որի ցուցահանդեսներում ներկայացվել են Ռուսաստանում ստեղծագործող գրեթե բո– լոր հայ նկարիչները և արտասահմանյան հայ նկարիչներից մի քանիսը։ Լինելով ինտերնացիոնալ դիրքորոշման միություն, 1Г․ Մահտես յան․ «Ծովային տեսարան առագաստանավով» (1898, ՀՊՊ, Երեան) իր կազմում ու ցուցահանդեսներում ընդ– գրկել է նաև ռուս և վրաց նկարիչներ։ Այս սերունդը հարուստ է անհատականու– թյուններով, ունի ընդհանուր առմամբ գեղարվեստ, ու բովանդակային ավելի լայն ընդգրկում։ Ռեալիստ, գեղանկար– չության մեծ վարպետ է Ստեփան Աղա– ջանյանը (1863–1940), որի ստեղծագոր– ծությամբ հայկ․ կերպարվեստը հարստա– ցել է հոգեբանական խոր բնութագրում– ներով օժտված դիմապատկերներով։ Որպես նկարիչ Կ․ Պոլսում է ձևավորվել, կյանքի երկրորդ կեսին Թիֆլիսում և Ալեքսանդրապոլում ստեղծագործել Ենոք Նազարյանը (1868–1928), որի կավճա– ներկ դիմանկարներն անթերի պրոֆե– սիոնալիզմի հետ, որոշ դեպքերում նկա– տելիորեն նատուրալիստական են, կեր– պարային լուծումների ոչ մեծ խորությամբ։ Դիմանկարչական ժանրի վարպետ էր Ռոստովում սպիտակգվարդիականների կողմից սպանված Հմայակ Արծաթպան– յանը (1876–1919), որի արվեստում գնա– հատելի են նաև հայ կյանքից քաղված ան– միջական ու անպաճույճ կենցաղային պատկերներ։ Դիմապատկերներ է վըրձ– նել Փանոս Թերլեմեզյանը (1865–1941), որի ստեղծագործական ուժը առանձնա պես դրսևորվել է կենցաղային («Բանվո– րուհին ջրհորի մոտ», «Սանահինի վան– քի գավիթը») և բնանկարի («Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց») ժանրե– րում։ Թիֆլիսի հայ և վրաց արհեստավո– րական շրջանների հմուտ կենցաղագիր է Հմայակ Հակոբյանը (1871 – 1939), որի ոչ միայն դիմապատկերներն ու կենցաղա– յին տեսարանները, այլև բնապատկեր– ներն ու նատյուրմորտներն աչքի են ընկ– նում թեմատիկ միասնականությամբ ու ռեալիստ, արտահայտչամիջոցների հե– տևողական կիրառումով։ Նկարչի հետա– քրքրություններում զգալի տեղ ունեն նաև գյուղն ու գեղջուկը։ Իր ստեղծագործական կյանքի մի մասը Պետերբուրգում ու Անդրկովկասում է անց– կացրել, այնուհետև ԱՍՂ» տեղափոխվել նկարիչ ու արվեստի պատմաբան Արշակ ․ Արծաթպան յան․ «Աղջիկը դաշնա– մուրի մոտ* (1899, ՀՊՊ, Երևան) Ֆեթվաճյանը (1866–1947), որի ստեղծա– գործություններում շահավետորեն առանձ– նանում են հայաստանյան բնապատկեր– ներն ու Անիի հուշարձանների ջրաներկա– յին շարքը։ XX դ․ սկզբից արտասահմանյան հայ արվեստի գլխ․ կենտրոնը դառնում է Ֆրանսիան, որտեղ հաստատվել և ստեղ– ծագործել է մի ստվար շարք տաղանդա– վոր հայ արվեստագետներ, որոնցից շա– տերը մասնագիտական կրթություն են ստացել Փարիզի ժյուլիան ակադեմիա– յում, ընդսմին, ոմանք այստեղ են եկել Վենետիկի մխիթարյանների Մուրատ– Ռափայհլյան վարժարանում նկարչական տարրական կրթություն ստանալուց հե– տո։ Ֆրանսահայ նկարիչներից առանձնա– պես նշելի տեղ են զբաղեցնում շարդեն– յան տիպի նատյուրմորտների ինքնուս վարպետ Զաքար Զաքարյանը (1849– 1923), որը նմանահանությունների օգնու– թյամբ հաււել է կատարելության, ծովա– նկարիչ և կենցաղանկարիչ Արսեն Շա– պանյանը (1864–1949), որի գործերում պատկերված մարդիկ ու բնությունը հա– ճախ տեղադրված են ակտիվ լուսա–օդա– յին (բայց ոչ իմպրեսիոնիստական) միջա– վայրի մեջ։ Դարասկզբի խոշորագույն ծո– վանկարիչներից է Վարդան Մախոխյանը (1869–1937), որի ստեղծագործական վաղ փուլն անցել է Դերմանիայում, ապա՝ Ֆրանսիայում և Միջերկրականի ափին։ Նրա ռեալիստ, ծովապատկերները տրա– մադրության առումով ունեն ռոմանտիկա– կան երանգավորում, իսկ որոշ դեպքերում էլ՝ հարևանցի աղերս սիմվոլիզմի հետ։ Ինչպես Շապանյանը, այնպես էլ Մախոխ– յանը շփվել են Հ․ Այվազովսկու հետ և նրա արվեստից քաղել ներշնչանք ու ստեղծագործական ձևեր։ Հիմնականում բնանկարչությամբ են զբաղվել նաև Հը– րանդ Ալյանաքը (1880–1938) և Հերան Շապանը (Շապանյան, 1888–1939)։

Ֆրան– սահայ կերպարվեստում ուրույն աեղ է զբաղեցնում կենցաղանկարիչ Լեոն Քյուրք– ճյանը (1872–1924), որի արվեստում ճշմարտացի արտացոլում են գտել հա– սարակ մարդկանց կյանքն ու կերպարնե– րը։ Լեհահայ դիմանկարիչ և կոմպոզի– ցիոնիստ Թեոդոր Աքսենտովիչի (1859– 1938) գեղարվեստ, գործունեությունը սկսվել է Փարիզում, շարունակվել Կրա– կովում, ուր նա, սերտորեն կապված հայ համայնքին, վրձնել է հայկ․ թեմաներով կտավներ։ 1910–15-ի արտասահմանյան հայ ար– վեստի կենտրոններից է դարձեւ նաե Եգիպտոսը, որտեղ ազգ․ գեղանկարչու– թյան առաջնեկներն էին կենցաղանկարիչ Երվանդ Դհմիրճյանը (1870–1938) և նրա աշակերտ, կերպարվեստի գրեթե բոլոր ժանրերում իր ձիրքը դրսեորւսծ Տիրան Կարապետյանը (1882–1963)։ Վերոհիշյալ նկարիչներն իրենց ստեղ– ծագործություններում առաջնորդվել են գեղանկարչության դասական, մանավանդ XIX դ․ ռեալիզմի սկզբունքներով։ Միա– ժամանակ, բազմաթիվ նկարիչների ստեղ– ծագործություններում դրսեորվել են իմ– պրեսիոնիզմի և հաջորդող ուղղություն– ների գեղարվեստական մտածողությունն ու արտահայտչամիջոցները։ Այդպիսին է հայկ․ գեղանկարչության խոշորագույն դեմքերից մեկը՝ Եղիշե Թադեոււրսնը (1870–1936)։ Նրա ստեղծագործության մեջ ազգ․ թեմատիկայի մարմնավորումը սկզբնական շրջանում զգալիորեն կրել է Վ․ Սուրենյանցի ազդեցությունը։ 1900- ական թթ․ նրա արվեստում տեղի է ունե– ցել ակնհայտ շրջադարձ, մի շարք գործեր հակված են դեկորատիվության, կատար– ված իլքպրեսիոնիստական, պուանտիլիս– տական արտահայտչամիջոցներով, իրա– կան սյուժեների, բնանկարների, դիմա– պատկերների հետ պատկերվել են սիմվո– լիստական տեսիլներ։ Այդուհանդերձ Թա– Ա․ Ֆեթվաճյան․ «Անիի Փրկչի եկեղե– ցին» (1901, ^ՊՊ, Եբեան) Ս․ Խ ա չ ա տ ու ր յ ա ն․ «Գաղթականներ* (ՀՊՊ, Երևան) դևոսյանի ստեղծագործությունը միշտ մնում է ռեալիստական։ Իմպրեսիոնիզմին մոտ էին կանգնած Փարիզի գեղարվեստական շրջանակնե– րում լայն ճանաչում վայելող բնանկարիչ և դիմանկարիչ Կարապետ (Շարլ) Ադամ– յանը (1872–1947) և Վրաստանում ստեղ– ծագործող Վահրամ Դայֆեճյանը (1879– 1960), որի մանրադիր ու հաճախ էտյու– դային բնապատկերներում, նատյուր– մորտներում ու կենցաղային դրվագնե– րում շեշտակիորեն ակտիվացված է օդա– յին միջավայրը։ Բնանկարի վարպետ Ս․ Աղաջան– յան․ Ինքնանը– կար (1909, ՀՊՊ, Երևան) Հովհաննես Ալխազյանի (1881 –1958) լու– սեղ բնապատկերները հակված են որոշ դեկորատիվության։ Դեկորատիվության հակումներն առավել ակնհայտ են Սար– գիս Խաչատուրյանի (1886–1947) գունեղ կտավներում, որոնցում դիմապատկերի ու բնապատկերի կողքին գեղարվեստ, ու փաստական լուրջ արժեք են ներկայաց– նում ժող․ կյանքի, Մեծ եղեռնի ու գաղթի տեսարանները։ Նախահեղափոխ․ ժամանակաշրջանի հայ արվեստում նկատելի տարածում է գտել սիմվոլիզմը, որի ամենահետեողա– կան կրողը դիմապատկերի ու նատյուր– մորտի ակնառու վարպետ Հովսեփ Փուշ– մանն էր (1877–1966)։ 1910-ական թթ․ իր հաստոցային կտավներում, գրքի գրաֆի– կայում ու թատերանկարչական ձևավո– րումներում սիմվոլիզմին զգալի տուրք է տվել նաև Դեորգի 6ակուլովը( 1884–1928)։ Սիմվոլիստական փուլից սկսեց դրսևոր– վել Մարտիրոս Սարյանի (1880–1972) հզոր արվեստը, որի վաղ փուլի հեքիաթ– ներ ու երազներ պատկերող ստեղծագոր– ծությունները հանգրվանել են ռուս սիմ– վոլիստների «Դոլուբայա ռոզա» և «Զոլո– տոյե ռունո» ցուցահանդեսներում։ Այնու– հետև, մի կողմից Մերձավոր Արևելք ու Հայաստան կատարած ուղևորություննե–րից քաղած ճշմարտացի պատկերացում– ները, մյուս կողմից՝ ֆրանս․ նորագույն գեղանկարչությունը (հատկապես Դոգենի և Մատիսի) հանդիսացան այն հողը, որի վրա Սարյանը ձևավորեց իր 1910-ական թթ․ և 1920 թ․ սկգբների սեփական և միան– գամայն ինքնատիպ ոճը՝ հենված մաքուր ու լոկալ թույրերի հնչեղ հակադրություն– ների, առարկայական ձևերի ու մակերես– ների լայն ընդհանրացումների, ինչպես նաև դեկորատիվ արտահայտչականու– թյան վրա։

1846-ին Կ․ Պոլսում ստեղծված Արամյան կրկես–թատրոնում գործել են աչքի ընկ– նող բեմանկարիչներ (Հ․ Պաղտատլյան, Հ․ Հեքիմյան)․ թատրոնն ուներ ժամանա– կի պահանջներին համապատասխան դե– կորացիոն արվեստ։ ժամանակակիցնե– րը բարձր են գնահատել արևմտահայ թատրոնի նկարիչ Ս․ Շիշեճյանին, ինչ– պես և Թիֆլիսում ստեղծագործող արևե– լահայ թատրոնի նկարիչ Ս․ Աբամելիք– յանին։ Հ․ Այվազովսկին Թեոդոսիայում իր արվեստանոցին կից մշտական դեկոր– ներով մասնավոր թատրոն է պահել, ուր առիթ է ունեցել հանդես գալու նաև Պ․ Ադամյանը։ Հայ բեմանկարչության առաջին հանրահայտ վարպետը Վ․ Սու– րենյանցն է, որը ստեղծել է մի շարք ներ– կայացումների ձևավորումներ, հիմնա– կանում Մոսկվայի և Պետերբուրգի թատ– րոններում։ Հայ բեմանկարչության մեջ փորձեր են կատարել նաև Գ․ Բաշինջաղյանը, Ե․ Թադևոսյանը, Հ․ Շամշինյանը։ Առաջին ուշագրավ աշխատանքները երևան են եկել 1910-ական թթ․, հայ թատրոնի պրո– ֆեսիոնալ ռեժիսուրայի հաստատման շրջանում։ Լ․ Շանթի «Հին աստվածներ» պիեսի (1913, Թիֆլիս, ռեժ․ Ա․ Արմեն– յան) բեմադրության համար նկարիչ Գ․ Շարբաբչյանը ստեղծել է դրամատուր– գիայի ոգուն համապատասխան դեկոր– ՆՆր ь․ զգէատՕԱւր։ 1916-ին Օ․ Սևումյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում բեմադրված Լ․ Շանթի «Կայսր» և Դ․ Դեմիրճյանի «Դա– տաստան» պիեսների դեկորները պատ– րաստվել են Ա․ Ֆեթվաճյանի էսքիզներով։ Հայ նոր քանդակագործ ու– թ յ ու ն ը հանդես է եկել մեծ հապաղու– մով և առանց որևէ ավանդույթային կա– պի Հայաստանի հին և միջնադարյան քանդակագործության հետ։ Ի թիվս այլ պատճառների, վերջինս բացատրվում է նաև նրանով, որ միջնադարյան հայ ար– վեստում, ընդհուպ XVIII դ․, ճարտարապե– տությունից անկախ ինքնուրույն բոլորա– քանդակ գրեթե չի ստեղծվել, իսկ բարձրա– քանդակը, համադրված ճարտ–յանը, կրել է բացառապես դեկորատիվ բնույթ։ Նոր ժամանակների առաջին հայ քան– դակագործը Երվանդ Ոսկանն էր (1855– 1914), որը եղել է Կ․ Պոլսի Գեղարվեստից վարժարանի հիմնադիրներից և թուրք քանդակագործների առաջին սերնդի ուսուցիչը։ Նրա քչաքանակ պահպանված գործերը (գտնվում են Թուրքիայի հավա– քածուներում) մարմնավորում են դիցա– բանական կամ կենցաղային կերպար– ներ, որոնցում դրսևորվում է հեղինակի՝ Իտալիայում ուսման տարիներին յուրաց– րած ակադեմիզմը։ Ա․ Տ և Ր–Մ UI- ր ու р յ ա ն․ Ղևոնդ Ալիշանի դիմաքանդակը (1903, բրոնզ, ՀՊՊ, Երևան) Ազգ․ թեմատիկային դիմող առաջին քանդակագործը Անդրեաս Տեր–Մարուք– յանն էր (1871 –1919), որի դեմոկրատ, արվեստը կերպավորել է հայ գյուղացուն, մտավորականության ներկայացուցիչնե– րին (Մ․ Նալբանդյանի, Ռ․ Պատկան յանի, Ղ․ Ալիշանի, Պ․ Ադամյանի կիսանդրինե– Մ․ Միքայել–1 յան․ «Ասեղ թե– լող պառավը» (1906, երանգա– վորված գիպս, ՀՊՊ, Երևան) րը)։ Խաչատուր Աբովյանի արձանը իր ժամանակի հայ իրականության հասարա– կական նշանակալից երևույթներից էր։ Թեմատիկ առումով, ինչպես դիմաքան– դակի, այնպես էլ կենցաղային ժանրերում Ա․ Տսր–Մարուքյանին մոտ է Միքայել Միքայելյանը (1879–1943), որին բնորոշ է սուր դիտողականությունը։ 1910-ական թթ․ ստեղծագործական ձևավորման վւուլ են ապրել ապագա ականավոր քանդակա– գործներ Մորիս Սարկիսովը (Սարգի, 1882–1947)՝ Շվեյցարիայում, Հայկ Բա– տիկյանը (1876–1950), Հակոբ Փափազ– յանը (1878–1957), Նշան Թուրը (1888– 1967)՝ ԱՄՆ–ում, Սերգեյ Մերկուրովը (1881 – 1952), Հակոբ Գյուրջյանը (1881 – 1948), Գրիգոր Քեպինյանը (Կեպինով, 1886–1966)՝ Ռուսաստանում։ XIX դ․ հայկ․ գրաֆիկան դրսե– վորվել է գրեթե բացառապես գրքերի ձևա– վորումներում, տառագրություններում, նաև նկարազարդումներում, մեծ մասամբ եղել է եվրոպ․ գրավյուրների կրկնություն։ Հաստոցային գրաֆիկան սկզբնավորվել է XIX դ․ 1-ին կեսին, Աղաթոն Հովնա– թանյանի (1816–93) և Հովհաննես Քա– թանյանի (1824–94) գրավյուրներով։

Հա– րություն Շամշինյանի ստեղծագործու– թյան մեջ նկատելի քանակ են կազմել օֆորտը, մատիտանկարն ու գրչանկարը (1904-ին ռուսերեն հրատարակել է գծա– գրության և հեռանկարի՝ Անդրկովկասում առաջին դասագիրքը)։ Գրաֆիկայի խո– շորագույն վարպետ էր վ․ Սուրենյանցը, որը ստեղծել է հաստոցային կոմպոզի– ցիաներ, հրատարակչական ձևավորում– ներ, գրքի նկարազարդումներ, մատենա– նիշեր ևն։ Հարուստ է նկարչի ոճական ընդգրկումը, ռեալիստ, նկար («Բախչի– սարայի շատրվանը», հայկ․ ժող․ հեքիաթ– ների նկարազարդումներ), մոդեռն (Օ․ Ուայլդի, Մ․ Մետեռլինկի գործերի ձևավորումներն ու նկարազարդումները) զարդանախշային ոճավորումներ ևն։ Փարիզում ստեղծագործել են XX դ․ օֆորտի խոշոր վարպետներ էդգար Շա– հինը (1874–1947) և Տիգրան Պոլատը (1874–1950)։ Առաջինի արվեստում նա– խամեծար տեղ ունեն դիմանկարն ու փա– րիզյան բնանկարը, աշխատանքային ու կենցաղային տեսարանները, երկրորդի արվեստում՝ գեղարվեստ, գրականության նկարազարդումները։ Նույն սերնդին պատկանող արևմտահայ նկարիչներից են ջրաներկի նուրբ վարպետ Տիգրան Եսա– յանը (1874–1921), պատմ․ հուշարձան– ներից բազմաթիվ ջրաներկ գործեր ու մա– տիտանկարներ կատարած, ինչպես նաև թղթադրամների էսքիզների հեղինակ Ար– շակ Ֆեթվաճյանը, մանրանկարչական ոճավորումների ու գրքի ձևավորման բնա– գավառներում ստեղծագործող Մելքոն Քեպապճյանը (1880–1949)։ Մեծատաղանդ ինքնուս նկարիչ Վանո խոջաբեկյանի (1875–1922)՝ Թիֆլիսի կյանքն ու կենցաղը վերարտադրող մա– տիտանկարները աչքի են ընկնում սուր դիտողականությամբ, նուրբ հումորով, գրոտեսկային գծի արտահայտչականու– թյամբ։ Վ․ Սուրենյանցի հետ ու նրանից հետո, մոդեռնի գիծը անհատական դրսե– վորումներով շարունակել են Միքայել խունունցը (1883–1931), Գիգո Շարբաբչ– յանը (1884–1942), Լևոն Հազարապետ– յանը (1881 –1946), Վահրամ Գայֆեճյա– նը , Գեորգի Ցակուլովը, արվեստաբան Գարեգին Լևոնյանը, որը 1907-ին Թիֆլի– սում ստեղծել է գեղարվեստ, ստուդիա և Վ․ խոջաբեկյան․ «Նորափեսի պարը հոր գերեզմանին» այնտեղ դասավանդել գրաֆիկական փո– րագրություն։ Հայկ․ միջնադարյան մանրանկարներից բխող ոճավորումներ է կատարել Գևորգ Մինասյանը (1881 – 1959)։ Ավանդական ռեալիստ, ձևերն իրենց կիրառումն են գտել Վրթանես Ախիկյանի (1873–1936) ձևավորումներում ու նկա– րազարդումներում, Վասիլի Փիրադովի (1865–1918) դիմանկարներում, Ս․ Խա– չատուրյանի՝ ռազմի ու գաղթի տեսարան– ներ ու տիպեր պատկերող նկարներում, Հայաստանում ցինկոգրաֆիայի առաջին կիրառող Սողոմոն Սողոմոնյանի նկարա– զարդումներում ու ինքնուրույն կոմպոզի– ցիաներում։ Փարիզում բազմաթիվ գրքեր է նկարազարդել Կարապետ Ադամյանը։ Հայկ․ երգիծանկարչության սկզբնա– վորումը և առաջին հաջողությունները կապված են Կ․ Պոլսի XIX դ․ հայկ․ մամու– լի, հատկապես Հ․ Սվաճյանի և Հ․ Պարոն– յանի հրատարակած պարբերականների հետ։

Արեելահայ երգիծանկարչական վաղ նմուշները հրապարակ են եկել 1880-ա– կան թթ․, և այստեղ էլ առաջինը Վ․ Սու– րենյանցն էր, որն իր երգիծանկարները տպագրել է Մյունխենի «Fliegende Blat– ter» («Թռչող թերթիկներ») պարբերակա– նում։ Արլ․ Հայաստանում այս ժանրի բուռն զարգացումն ընթացել է XX դ․ 1-ին տասնամյակում և կապված է ռուս, առա– ջին հեղափոխության ժամանակաշրջանում տեղի ունեցած դեմոկրատ, զարթոնքի հետ։ 1906-ին Թիֆլիսում լույս տեսնող հայկ․ յոթ պատկերազարդ երգիծահան– դեսներից առանձնապես մեծ քաղ․ ու հայրենասիրական գործ է կատարել առա– ջադիմական կողմնորոշում ունեցող «Խա– թաբալան», որին երգիծանկարներով աշ– խատակցել են Դարեգին Երիցյանը (1879– 1966), Ալեքսանդր Միրզոյանը (1868– 1928), Գարեգին Լեոնյանը։ Առաջին ծաղ– րանկարիչներից էր Դավիթ Օքրոյանցը (Խրյուսսի), որը սկզբում աշխատակցել է հայկ․ և վրաց․ մամուլին, իսկ 1906–07-ին Պետերբուրգում նկարազարդել և հրատա– րակել «Սափրիչ» երգիծական հանդեսը (նաե ստեղծել է ածխանկար ու ջրաներկ հաստոցային գործեր)։