եփած սնունդ

Մրգերի ու բանջարեղենների թարմ հյութերը ամենաարդյունավետ եղանակով ապահովում են օրգանիզմը նրա բոլոր բջիջներին անհրաժեշտ տարրերով։

Մենք պետք է լավ հիշենք , որ չնայած մշակված , եփված մթերքները պահպանում են մեր գոյությունը, դա չի նշանակում ,որ նրանք ի վիճակի են վերականգնել ատոմները։ Ընդհակառակը՝եփված ու մշակված սննդի մշտական օգտագործումը բերում է բջիջների ու հյուսվածքների այլասերման։ Աշխարհում չկա այնպիսի դեղամիջոց ,որը կարողանա օրգանիզմը ապահովել վերականգնման համար անհրաժեշտ նյութերով։ Հնարավոր է ,որ դուք լավ սնվեք օրական 4-5 անգամ և այնուամենայնիվ օրգանիզմը սննդի մեջ անհրաժետ տարրերի բացակայության պատճառով սովահարության ենթարկվի։

Մրգահյութերը օրգանիզմը մաքրելու հատկություն ունեն , եթե հասուն են ։ Մրգերը պետք է ուտել սոված ժամանակ, առանց խառնելու այլ մթերքների հետ ։

Մրգերի բազմազանությունը ապահովում է օրգանիզմը բոլոր անհրաժեշտ ածխաջրերով և շաքարներով։

Բանջարեղենի հյութերը օրգանիզմի համար վերակառուցողական, վերականգնողական նշանակություն ունեն,նրանք պարունակում են բոլոր ամինաթթուները, հանքային աղերը,ֆերմենտները,վիտամինները, միայն այն պայմանով ,եթե օգտագործվում են հում վիճակում։ Բոլոր մարդիկ չէ , որ ի վիճակի են անմիջապես արմատախիլ անել մանկուց արմատավորված սխալ սննդառությունը և անցնել հում բուսական սննդի։ Նաև չափազանց արագ կատարվող սննդի փոփոխությունը կարող է տարբեր անհանգստություններ առաջացնել ։

Բավական մեծ կամքի ուժ է անհրաժեշտ ունենալ այդպիսի անցում իրագործելու համար , բայց օրգանիզմը դրանից միայն կշահի ։

Բոլոր դեպքերում բանջարեղենի թարմ հյութերը ամեն տեսակի սննդի համար բացառիկ անհրաժեշտություն են հանդիսանում ։ Սա հենց խառը,եփված սննդով սնվողներին է անհրաժետ, քանի որ նրանց մոտ է, որ օրգանիզմը տարբեր տարրերի,վիտամինների խիստ կարիք է զգում։