ԳոհարԽաչԱր/Ավազարկղ5
Բարրի Ֆիցջերալդ (անգլ.՝ Barry Fitzgerald,իռլանդացի դերասան, «Օսկար»-ի մրցանակակիր։

Կենսագրություն խմբագրել

Բարրի Ֆիցջերալդը՝ ծննդյամբ Վիլյամ Ժոզեֆ Շիլց (անգլ.՝ William Joseph Shields)[1], դերասանական կարիերայով լրջորեն սկսել է զբաղվել միայն 1929 թվականին՝ մինչ այդ զբաղեցնելով պետական ծառայության պաշտոններից մեկը [2]։Նրա եղբայրը՝ Արթուր Շիլցը, նույնպես իր կյանքը կապել էր դերասանական գործունեության հետ՝ բեմում հանդես գալով Բարրիից մի քանի տարի շուտ։ Ֆիցջերալդը մի քանի տարի իռլանդացի հայտնի դրամատուրգ Շոն Օ’Քեյսիի հարևանն էր [3], ինչի շնորհիվ հայտնվեց նրա որոշ պիեսներում, այդ թվում նաև «Յունոնան և սիրամարգը» ֆիլմի նկարահանումներում:

1936 թվականին Բարրի Ֆիցջերալդը կատարեց իր հոլիվուդյան դեբյուտը նույն Շոն Օ'Քեյսիի «Գութանն ու աստղերը» պիեսի էկրանավորման մեջ, որի ռեժիսորն էր Ջոն Ֆորդը։ Դրան հաջորդեցին նոր հաջողված դերեր ամերիկյան այնպիսի ֆիլմերում, ինչպես «Երկար ճանապարհ դեպի տուն»(1940), «Որքան կանաչ էր իմ հովիտը» (1941),«Եվ ոչ ոք չմնաց»(1945),«Մերկ քաղաքը» (1948) և «Լուռ մարդը»(1952)։ Դերասանին ամենամեծ հաջողությունը բերեց Ֆիցջիբբոնի հոր դերը «Գնալ քո իսկ ճանապարհով» ֆիլմում (1944), ինչի շնորհիվ նա դարձավ առաջին և միակ դերասանը, ով «Օսկար»-ում նույն դերակատարման համար առաջադրվեց` որպես լավագույն դերասան և որպես երկրորդ պլանի լավագույն դերասան[1]։ Այդուհետև Ամերիկյան կինոակադեմիան թույլ չտվեց այլևս նման անվանակարգեր:

Լինելով գոլֆի սիրահար ՝ Ֆիցջերալդը խաղերից մեկի ընթացքում կոտրեց «Օսկար»-ի[4] իր արձանիկի գլուխը։ Նվիրական պարգևը, պարզվեց, այդքան փխրուն էր այն պատճառով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արժեքավոր մետաղի սղության պատճառով այն պատրաստվել էր գիպսից, ոչ թե բրիտանիումից։

1950-ականների կեսերին դերասանը կատարում էր մի քանի դերեր «Թատրոն «Գլխավոր էլեկտրիկ» և «Ալֆրեդ Խիչկոկը ներկայացնում է» հեռուստասերիալներում։ 1959 թվականին Բարրի Ֆիցջերալդը վերադառնում է Դուբլին[1], որտեղ երկու տարի անց մահանում է սրտամկանի ինֆարկտից 72 տարեկան հասակում։ Ֆիլմի և հեռուստատեսության մեջ դերասանի նվաճումները նշանավորվեցին Հոլիվուդյան փառքի ճեմուղու երկու աստղերով։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Boylan 1999, p. 130.
  2. Fitzgerald, Barry — International Dictionary of Film and Filmmakers, (2000) by Anthony Slide
  3. Allmovie Barry Fitzgerald biography
  4. Barry Fitzgerald at The Hollywood Walk of Fame.com

Կաղապար:Премия «Оскар» за лучшую мужскую роль второго плана 1941—1960 Կաղապար:Премия «Золотой глобус» за лучшую мужскую роль второго плана — Кинофильм 1943—1960








https://ru.wikipedia.org/w/index.php?title=%D0%98%D1%80%D0%BB%D0%B0%D0%BD%D0%B4%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9_%D0%B2%D0%B8%D1%81%D0%BA%D0%B8&stable=1 վիսկի