Գեղամ Ստեփանյան/Ավազարկղ
 

Աշոտ Գրիգորիի Սարգսյան, () ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ:

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1958թ. հուլիսի 2-ին Ստեփանակերտ քաղաքում, շինարարի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է Ստեփանակերտի թիվ 91 շինվարչությունում` որպես ծեփագործ-ներկարար:

  • 1976-1980թթ սովորել եւ ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը: Մասնագիտությամբ` ֆիզիկոս է: Որպես ուսուցիչ աշխատել է Խնածախի ութամյա դպրոցում:
  • 1981- 82թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
  • 1982-1992թթ. աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում, որպես էլեկտրոնիկայի գծով կարգաբերող:
  • 1986թ. եղել է «Արցախական միություն» կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը:
  • 1987- 1988թթ. եղել է ԽՄԿԿ անդամ, կոնդենսատորների գործարանի կուսկազմակերպության Բյուրոյի անդամ:
  • 1988թ. եղել է Հայոց Ընկերվարական Արցախյան Կուսակցության հիմնադիր անդամներից մեկը:
  • 1989թ. ապրիլի 19-ին, վերաբացված Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կազմակերպության հիմնադիր անդամներից է: Մասնակցել է Արցախի ազգային-ազատագրական պայքարին` ստորագարահավաքների կազմակերպման, մարտական ջոկատների ստեղծման, զինման եւ զինատեսակների պատրաստման աշխատանքներին:
  • 1991թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 1992թ. մայիսի 25-ը եղել է Ստեփանակերտի ինքնապաշտպանության 6-րդ գոտու հրամանատար: Մասնակցել է Ջամիլու գյուղի ազատագրման ռազմագործողությանը:
  • 1991թ. դեկտեմբերի 28-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր:
  • 1993թ. հունվարից աշխատել է ԼՂՀ ԳԽ Մանդատային, մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովում, որպես ավագ փորձագետ:
  • 1995թ. ընտրվել է ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր եւ 1995թ. մայիս-2000թ. հուլիս աշխատել է որպես ԼՂՀ ԱԺ Մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահ:
  • 2002թ. դեկտեմբերի 31-ից մինչեւ 2006թ. դեկտեմբերի 31-ը աշխատել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի Հոգեւոր քարոզչական կենտրոնում, որպես գլխավոր մասնագետ:
  • 2005-2007թթ. աշխատել է «Ազատ հայրենիք» կուսակցության «Ակունք» պաշտոնաթերթում, որպես խմբագրի տեղակալ: 2007-2015թթ. աշխատել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչ:
  • 2015թ. դեկտեմբերի 1-ից աշխատում է ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ: Անկուսակցական է, հայացքներով` ազգայնական: Ամուսնացած է, ունի 4 երեխա:

Այլ տվյալներ. Զինապարտ է, պահեստազորի ավագ լեյտենանտ:

Պարգևներ և շքանշաններ

խմբագրել

Պարգևատրվել է ԼՂՀ «Մխիթար Գոշ», Հայ Կաթողիկե Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Մայրության երախտագիտություն», «ՀՀ Զինված ուժեր, 20-ամյակ» մեդալներով, ԼՂՀ վարչապետի պատվոգրով, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի, ԼՂՀ Պաշտպանության նախարարի, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի, ԼՂՀ «ԱԿԱՀՄ» ՀԿ շնորհակալագրերով: