Գայանե Սիմոնյան/Ավազարկղ

Ռոուզ Հոբարտ (անգլ.՝ Rose Hobart, ), ամերիկյան դերասանուհի:

Կենսագրություն խմբագրել

Ռոուզը ծնվել է 1906 թվականի մայիսի 1-ին Նյու Յորքում: Նրա հայրը Նյու Յորքի սիմֆոնիկ նվագախմբում թավջութակահար էր: Նա իր դերասանական կարիերան սկսել է թատերական բեմում 15 տարեկանում: Նրա ամենահայտնի թատերական դերը Գրացիայի դերն է «Մահն արձակուրդ է վերցնում» բեմադրության մեջ 1929 թվականին:

Մեկ տարի անց՝ 1930 թվականին կայացավ Ռոուզ Հոբարտի դեբյուտը կինոյում: Նա Ֆրեդրիկ Մարչի և Միրիամ Հոփկինսի հետ նկարահանվեց «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» ֆիլմում, որտեղ խաղում էր դոկտոր Ջեքիլի հարսնացուի՝ Մյուրիելի դերը: 1931 թվականին Ռոուզը նկարահանվում էր «Արևելյան Բորնեո» կինոնկարում, և սյուռեալիստ նկարիչ Ջոզեֆ Քորնելը նկատեց նրան: Նկարիչը հիացած էր Ռոուզով և նա, նախապես կտրելով այդ ֆիլմի այն կադրերը, որոնցում Ռոուզը չկար, նեգատիվները կապույտ ներկեց՝ այդպիսով ձգձգելով ֆիլմի ցուցադրումը, և 1936 թվականին վերջինիս հիման վրա նկարահանեց իր սեփական «Ռոուզ Հոբարտ» կինոնկարը:

1949 թվականին Ռոուզը նկարահանվեց իր վերջին՝ «Վրեժի հարսնացուն» ֆիլմում: 1950-ական թվականներին նա հայտնվեց Հոլիվուդի «սև ցուցակում», ինչից հետո նա այլևս մեծ էկրաններին չերևաց: 1960-ական և 1970-ական թվականներին Ռոուզը փոքրիկ դերերով հանդես եկավ հեռուստասերիալներում:

1994 թվականին Ռոուզը հրապարակեց «Ֆիքսված կետից հաստատուն շեղում» ինքնակենսագրությունը:

Ռոուզ Հոբարտը մահացավ 2000 թվականի օգոստոսի 29-ին 94 տարեկան հասակում Վուդլենդ Հիլզի դերասանների տանը, Կալիֆոռնիա:

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

  • Ֆերմերի դուստրը (1947)՝ Վիրջինիա Թետչեր
  • Բախում (1945)՝ Քեթրին Մեյսոն
  • Բժիշկ Ջիլիսպեի նոր ասիստենտը (1942)՝ միսիս Բլեք
  • Լեդի, եղեք ավելի լավը (1942)՝ միսիս Կարտեր Վարդլի
  • Զիքֆիլդի աղջիկները (1941)՝ միսի Ֆրենկ Մերթոն
  • Սյուզենն ու Աստվածը (1940)՝ Այրին
  • Մահվան աշտարակը (1939)՝ Էնն Նեվիլ
  • Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը (1931)՝ Մյուրիել Կերյու

Արտաքին հղումներ խմբագրել