Բաբայան Լուսինե/2
Անվանվել էTo All the Boys I've Loved Before
Լեզուանգլերեն
Էջեր388
Հրատարակում(ներ)Simon & Schuster
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակման տարեթիվ15 Ապրիլ 2014

«Բոլոր այն տղաներին, ում սիրում էի», ամերիկյան հեղինակ Ջենի Հենի դեռահասների ռոմանտիկ վեպ, առաջին անգամ հրապարակված Simon & Schuster-ի կողմից ապրիլի 15, 2014[1]։ Հանին գրեց գիրքը ոգեշնչվելով իր սեփական սովորությունից՝ նամակներ գրել այն տղաներին, ում նա հավանում էր դեռահաս տարիքում[2]։ Այն ունեցավ 2 շարունակություն՝ «P.S. Ես դեռ սիրում եմ», հրապարակված մայիսի 26, 2015[3] և «Միշտ և Հավիտյան», հրապարակված մայիսի 2, 2017[4]։

Սյուժե խմբագրել

Լարա Ժան Սոնգ Քավին 16 տարեկան կիսակորեացի, կիսակովկասյան աղջիկ է։ Նա շատ մտերիմ է իր ավագ քույր՝ Մարգոտի և կրսեր քույր՝ Քիթիի հետ։ Լարա Ժանը՝ փոքրիկ տուփում, որը նրան տվել էր հանգուցյալ մայրը, պահում է սիրային նամակներ, որոնք նա գրել էր բոլոր այն տղաներին, ում նա երբևէ սիրել է։ Մարգոտը, մինչ Շոտլանդիա մեկնելը, վերջ տվեց իր հարաբերությունները Ջոշ Սանդերսոնի հետ, ով նրանց հարևանն է։

Լարա Ժանը, ով մի ժամանակ սիրահարված էր Ջոշին, Մարգոտի հեռանալուց հետո կասկածում է, որ նորից զգացմունքներ ունի Ջոշի հանդեպ, իսկ Ջոշը զրույցի ընթացում ընդունում է, որ նա առաջին անգամ լուրջ հրապուրվել է Լարա Ժանով։ Իր զգացմունքները հաղթահարելու համար, Լարա Ժանը գրում է երկար հետգրություն նամակին՝ որը նա գրել էր 14 տարեկանում, երբ Ջոշը Մարգոտին էր առաջարկություն արել, ոչ թե նրան։

Պիտեր Կավինսկին՝ տղաներից մեկը, ում Լարա Ժանը նամակ էր գրել, մոտենում է Լարային և ասում, որ չունի սեռական ճանապարհով փոխանցվող վարակ։ Լարան շփոթվում է, բայց հասկանում է, որ Պիտերը նկատի ունի այն նամակը, որ նա գրել էր տարիներ առաջ։ Սարսափած, նա ասում է, որ դա վաղուց էր։ Նա Պիտերին բացատրում է նամակ գրելու պատճառը, երբ 7-րդ դասարանում Պիտերը մի խումբ ընկերների մոտ, համբուրեց նրան։

Լարա Ժանը չի կարղանում գտնել իր տուփը տանը։ Այդ գիշեր նա լսում է, որ Ջոշը եկել է իրենց տան մոտ և թաքնվել ծառի վրա տնակում ։ Հաջորդ առավոտյան՝ դպրոցում Ջոշը հարցնում է նրան նամակի մասին։ Լարան խաբում է ասելով, որ նա այլևս զգացմունքներ չունի և ժամադրվում է ուրիշի հետ։ Երբ Ջոշը հարցնում է, ով է այդ տղան, առաջինը մտքին Պիտերն է գալիս, ով այդ ժամանակ քայլում էր միջանցքում։ Լարա Ժանը ինքնաբերաբար ընկնում է Պիտերի գիրկը և համբուրում նրան՝ Ջոշի դիմաց։ Դպրոցում Լարա Ժանը բացատրում է Պիտերին իր վիճակը, ով համաձայնվում է ստել Լարա Ժանի հետ հարաբերություններ ունենալու մասին, քանի որ նա նոր խզել էր իր երկարաժամկետ հարաբերությունները Ջենևիվի հետ:

Լարա Ժանը և Պիտերը ստեղծեցին մի ցուցակ՝ մի շարք կանոններով՝ միմյանց նկատմամբ վարվելակերպի վերաբերյալ։ Որքան ավելի շատ ժամանակ են նրանք միասին անցկացնում, այդքան շատ Լարա Ժանը շփոթվում է իր զգացմունքներում։ Ջոշը սկսում է խանդել Պիտերին, և երբ Լարա Ժանը դիմակայում է նրան, նա համբուրում է նրան և ասում, որ ուզում է լինել նրա հետ, որը պատճառ է դառնում, որ Լարա Ժանը հասկանա, որ նա այլևս չի համակրում Ջոշին և ուզում է իրականում ժամադրվել Պիտերի հետ։

Պիտերը` դպրոցի լեռնադահուկային ուղևորության ժամանակ, ասում է Լարա Ժանին, որ ցանկանում է ժամադրվել նրա հետ և նրանք համբուրվում են տաք ջրով լցված լողավազանում։ Հաջորդ օրը Ջենևիվը պատմում է Լարային, որ լուրեր են պտտվում, որ նրանք սեռական հարաբերություն են ունեցել լողավազանում, և Պիտերը չի հերքել դա։ Նվաստացված Լարա Ժանը խուսափում է Պիտերց Սուրբ Ծննդյան տոների ժամանակ։ Քիթին հրավիրում է Պիտերին ընտանեկան ընթրիքի։ Երբ Պիտերը փորձում է խոսել Լարա Ժանի հետ, Ջոշը միջամտում է և պաշտպանում նրան, իսկ այդ ընթացքւմ Մարգոտը լսում է, որ Ջոշն ու Լարան համբուրվել են ու լացելով հեռանում։

Մարգոտը և Լարա Ժանը վերջիվերջո հաշտվում են, բայց Լարա Ժանը դեռ բարկացած է Պիտերի վրա, մինչև Քիթին խոստովանում է, որ ինքն է գողացել քրոջ տուփը և ուղարկել նամակները։ Քիթին ասում է Լարային, որ Պիտերն իրոք սիրում է նրան և վերադարձնում է նրան տուփը լի գրառումներով, որոնք Պիտերը տալիս էր, երբ նրանք կեղծ հարաբերություններում էին։ Կարդալով դրանք, Լարա Ժանը մտափոխվում է, վերցնում իր գրիչը և թերթ՝ Պիտերին իսկական սիրային նամակ գրելու համար։

Ընդունում խմբագրել

Վեպը՝ 40 շաբաթ եղել է Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցանկում՝ «Գեղարվեստական գրականություն երիտասարդության համար» բաժնում[5]։ Այն տպագրվել է 30 լեզուներով:


Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմ խմբագրել

2014 թվականի հունիսին հաղորդվել է, որ դերասան Ուիլ Սմիթի Overbrook Entertainment ռեժիսորական ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի իրավունք և Անի Նիլի հետ էկրանավորում են գիրքը։ Այն ներկայացրեցին Սմիթը և Overbrook-ի Ջեյմս Լասիտերը[6]։ «Քերրի Փիլբի» ֆիլմի ռեժիսոր Սյուզան Ջոնսոնը նկարահանեց ֆիլմը դերասաններ՝ Լանա Կոնդոր, Ջանել Փերիշ, Աննա Կաթքարտ, Նոա Սինտինո, Իսրայել Բրուսսարդ և Ջոն Քորբեթի մասնակցությամբ։ Նկարահանումը սկսվել է 2017 թվականի հուլիսին՝ Վանկուվերում[7], և թողարկվել է Նեթֆլիքսի կողմից 2018 թվականի օգոստոսի 17-ին[8]։ Այն դրական է գնահատվել[9][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «To All the Boys I've Loved Before». Simon & Schuster. Վերցված է August 4, 2017-ին.
  2. «Author interview: Jenny Han». RonReads.com. Վերցված է May 20, 2015-ին.
  3. «P.S. I Still Love You». Simon & Schuster. Վերցված է May 20, 2015-ին.
  4. «Always and Forever, Lara Jean». Simon & Schuster. Վերցված է July 12, 2017-ին.
  5. «THIS WEEK YOUNG ADULT». The New York Times. Վերցված է May 21, 2015-ին.
  6. Yamato, Jen (June 26, 2014). «Overbrook Sets Annie Neal To Pen YA Adaptation 'To All The Boys I've Loved Before'». Deadline Hollywood.
  7. Spangler, Todd (July 21, 2017). «Lana Condor to Star in 'To All the Boys I've Loved Before' Movie Based on Jenny Han Novel». Variety.
  8. Kroll, Justin (March 21, 2018). «Netflix Acquires Rights to Adaptation of YA Novel 'To All the Boys I've Loved Before' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է March 21, 2018-ին.
  9. «To All the Boys I've Loved Before (2018)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է August 21, 2018-ին.
  10. «To All the Boys I've Loved BeforeReviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է August 21, 2018-ին.