Բաբայան Լուսինե/1
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԱնաստասիա Վյաչեսլավովնա Իվլեյեվա
Մասնագիտությունբլոգեր, հեռուստահաղորդավար

Անաստասիա Վյաչեսլավովնա Իվլեյեվա (մարտի 8, 1991, Լենինգրադ, ԽՍՀՄ) ռուս հաղորդավար և վիդեոբլոգեր: Ավելի շատ հայտնի որպես Ինստագրամի աստղ (7 մլն հետևորդ), ինչպես նաև «Орёл и решка. Перезагрузка»-ի հեռուստահաղորդավար:

Կենսագրություն խմբագրել

Անաստասիա Իվլեյեվան ծնվել է 1991 թվականի մարտի 8-ին Սանկտ Պետերբուրգում (Լենինգրադում): Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է համալսարան ՝ գովաղդ և հասարակայնության կապեր ֆակուլտետը: Որոշ ժամանակ աշխատել է որպես մատնահարդար և ադմինիստրատոր՝ ժամանցային հաստատություններում: 2015 թվականին Անաստասիան տեղափոխվել է Մոսկվա, աշխատանքի է ընդունվել ավտոսրահում որպես մենեջեր, ընդունվել Օլգա Սպիրկինայի «Օստանկինո» հեռուստաընկերության դպրոցը[1][2]։

2018 թվականի հունիսի 13-ին հայտարարել է, որ հանդիպում է երաժիշտ Ալեքսեյ Կոնստանտինովիչ Ուզենյուկի հետ՝ ավելի հայտնի որպես Էլջեյ[3]:

Կարիերա խմբագրել

Անաստասիա Իվլեյեվայի կարիերան սկսվել է 2013 թվականից, երբ նա ստեղծեց իր սեփական բլոգը Ինստագրամում, որի առաջին նյութերը սպորտային թեմայով էին:

Վիդեոբլոգ վարելու գաղափարը նրան խորհուրդ տվեց «Челси» խմբի մենակատար Արսեն Բորոդինը, ում հետ նա այդ ժամանակ հանդիպում էր[4][5]: Հետագայում Անաստասիան նկարահանեց իր առաջին հումորային կարճամետրաժ տեսահոլովակը, որտեղ նա նստած սրճարանում՝ խմում է մեծ բաժակից՝ միանգամից երկու ձողիկներով[1]: 2018 թվականի մայիս ամսվա դրությամբ, նրա բլոգ՝ _agentgirl_-ը ունի 7 մլն հետևորդ: 2016 թվականին աշնանը Իվլեյեվան, բլոգեր Էլդար Ջարախովն ու «This is Хорошо» համացանցային հաղորդաշարի հաղորդավար Ստաս Դավյովը դարձան «Ю» հեռուստաալիքի «Можно всё» ռեալիթի շոուի հաղորդավարներ[1][6]: 2017 թվականի գարնանը Անաստասիան դարձավ «Пятница!» և «Ինտեր» հեռուստաալիքների «Орёл и решка. Перезагрузка» թրավել շուի հաղորդավարուհի: Նաստիայի գործընկերը դարձավ ուկրաինացի դիջեյ և շոումեն Անտոն Փթուշկինը[7][8]: Հեռուստահաղորդավարուհու խոսքերով հենց Ինստագրամում հայտնի լինելն օգնեց նրան մտնել հեռուստատեսություն[9]: 2017 թվականի սեպտեմբերի վերջին Անաստասիա Իվլեյեվան Իդա Գալիչի հետ միասին վարեցին Реальная премия MusicBox-2017-ի 5-րդ մրցանակաբաշխության արարողությունը[10]: 2018 թվականին МУЗ-ТВ երաժշտական մրցանակաբաշխության հաղորդավարներից մեկն էր՝ Լեռա Կուդրյավցևայի փոխարեն:

Նկարահանումներ գովազդում և տեսահոլովակներում խմբագրել

Անաստասիա Իվլեյեվան մասնակցել է «Билайн» կապի օպերատորի[11] և MAC կոսմետիկա արտադրողի [12] տեսահոլովակի նկարահանմանը: 2016 թվականին Նաստիան մասնակցել է «Maxim» ամսագրի նկարահանմանը[13]։ 2016 թվականին Նաստիա Իվլեյեվան մանակցել է նաև Արսեն Բորոդինի «Родная» երգի տեսահոլովակի նկարահանմանը[14][15]։ 2017 թվականին հաղորդավար և բլոգեր Նաստիան նկարահանվել է նաև HammAli & Navai խմբի «Хочешь, я к тебе приеду» երգի[16], և Օլեգ Մայամիի «Если ты со мной» երգի տեսահոլովակներում[17]։ Ինչպես նաև նկարահանվել է Էլջեյի "360" ալբոմի շապիկի համար։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Արդյունք
Նոյեմբերի 13, 2017 «Glamour» ամսագիր Տարվա կին (Преображение года)[18] Հաղթանակ
Դեկտեմբերի 12, 2017 NeForum Awards Instagram-ի ամենավառ վայներ[19] Հաղթանակ
Փետրվարի 27, 2018 «Леди Mail.Ru» Լավագույն վայներ («Истина в вайне»)[20] Հաղթանակ

Վարկանիշներ խմբագրել

Ամսաթիվ Վերնագիր Տեղ
2017 Վարկանիշ «Maxim»: 2017 թվականի Ռուսաստանի 100 սեքսուալ կանայք[21] 9րդ տեղ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «10 фактов о новой ведущей "Орла и решки" Насте Ивлеевой». Hello. Վերցված է 2018-02-09-ին.
  2. «Настя Ивлеева — биография, фото, последние статьи и новости | Журнал OK!». Журнал OK! (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-02-09-ին.
  3. «Настя Ивлеева объявила об отношениях с известным рэпером - 7Дней.ру» (ռուսերեն). 7Дней.ру. Վերցված է 2018-06-14-ին.
  4. «Арсений Бородин и Настя Ивлеева: «Приходится ругаться из-за работы» | StarHit.ru» (ռուսերեն). Վերցված է 2018-02-09-ին.
  5. «Арсений Бородин расстался со звездой шоу «Орел и Решка» - 7Дней.ру» (ռուսերեն). 7Дней.ру. Վերցված է 2018-02-09-ին.
  6. «Анастасия Ивлеева, Ведущая: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ» (անգլերեն). Вокруг ТВ. Վերցված է 2018-02-09-ին.
  7. «Настя Ивлеева призналась, как попала в «Орел и решка»». Woman's Day. 2017-11-01.
  8. «В шоу "Орел и решка" - новые ведущие: парень-ди-джей и девушка-видеоблогер». КП в Украине. 2017-03-06.
  9. «Жизнь ради лайков: Как устроен российский инстаграм». Wonderzine. Վերցված է 2018-02-09-ին.
  10. «Провал! Кристина Орбакайте и Настя Ивлеева вышли на красную дорожку в одинаковых нарядах». PeopleTalk. 2017-09-23.
  11. «Как «Билайн» меняет представление о своем бренде у молодежи с помощью технологий и конкурса блогеров». 2016-12-23.
  12. Евдокимов, Никита (2017-11-15). «Самые популярные рекламные ролики в российском YouTube в октябре». vc.ru. Վերցված է 2018-02-09-ին.
  13. «Смех ей к лицу! Звезда «Инстаграма» Анастасия Ивлеева». Maxim. 2017-03-09.
  14. Арсений Бородин оправдался за скандальное видео
  15. «Настя Ивлеева сделала предложение Арсению Бородину». PEOPLETALK (ռուսերեն). 2016-12-02. Վերցված է 2018-02-09-ին.
  16. «Эксклюзив PEOPLETALK: Настя Ивлеева снялась в клипе HammAli & Navai». PEOPLETALK (ռուսերեն). 2017-12-13. Վերցված է 2018-02-10-ին.
  17. «Олег Майами сгорает от любви к Насте Ивлеевой | StarHit.ru» (ռուսերեն). Վերցված է 2018-02-09-ին.
  18. «У меня никогда не было цели набрать миллионы подписчиков»: интервью с Настей Ивлеевой
  19. «Премия NeForum Awards 2017: Самый яркий вайнер Instagram». 2017-11-14.
  20. «Результаты премии «Леди Mail.Ru»». 2018-02-28.
  21. «Анастасия Ивлеева — девушка из 100 самых сексуальных женщин России». Maxim.