Մասնակից:Արևիկ Սոֆյան/Ավազարկղ31
Ֆայզաբադ (դարի՝ فيضآباد Fayzābād), Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բադախշան նահանգի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը։
Աշխարհագրություն և տնտեսագիտություն խմբագրել
Քաղաքը գտնվում է Կոկչա գետի աջ ափին։ Ֆայզաբադը պատմականորեն մեկուսացված է ասֆալտապատ ճանապարհների բացակայության պատճառով։ Քաղաքում երկու շուկա կա, որտեղ դեռ վաճառում են բուրդ, բրդյա հագուստ, աղ, շաքար, թեյ։
Նահանգում կան հացահատիկային մշակաբույսերի որոշ տեսակներ, ինչպիսիք են գարին, ցորենը և բրինձը: Քաղաքի անմիջական հարևանությամբ կա աղի հանք։ Բերիլը գտնվում է քաղաքի մոտ։ Նաև Ֆայզաբադում կա բրդյա իրերի արհեստագործական արտադրություն։ Քաղաքում գործում է հիդրոէլեկտրակայան։
Կլիմա խմբագրել
Բնակչություն և պատմություն խմբագրել
Բնակչության մեծ մասը տաջիկներ և ուզբեկներ են։ Շատ են նաև թուրքմենական փոքրամասնությունները։
Ջաուզ Գուն անունով քաղաքը գոյություն է ունեցել մինչև 1680 թվականը։ Նրա անունը փոխվել է Ֆայզաբադով, որը կարելի է թարգմանել որպես «աստվածային առատաձեռնության, օրհնության և ողորմության բնակավայր»։ Քաղաքն անվանափոխվել է այն ժամանակ, երբ քաղաք է բերվել Մուհամմադի պատմուճանը։
Քաղաքի անմիջական շրջակայքում կան յոթ հին ամրոցներ, որոնցից մի քանիսը ավերակ են։