Մասնակից:Արևիկ Պռազյան/Ավազարկղ

Նաիրա Թումայան  - ( Մարտի 31, 1968, Երևան,  Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ ժամանակակից դիզայներ, նկարչուհի և արվեստի տեսաբան։

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի կինն է։


Նաիրա Թումանյանը ծնվել է 1968թվականի մարտի 31-ին Երևանում։

-1991 թվականին ավարտել է Արվեստի պետական ​​ինստիտուտը՝ ստանալով արվեստաբան-տեսաբանի որակավորում։

«Ամպլիտուդ» 2015 ստվ., յուղ.

- 1992 թվականին վերապատրաստվել է Գ. Սունդուկյանի անվան Հայկական ակադեմիական թատրոնում՝ մասնագիտանալով թատերարվեստում։

Նաիրա Թումանյանի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում ժամանակակից ավանգարդ արվեստը։ Զբաղվում է ձևավորման նախագծերի իրականացմամբ և գեղանկարչությամբ՝ գերադասելով վերացական ուղղությունները։


Ցուցահանդեսներ

2014, 2017, 2019, 2021 թթ Աստանայի օպերայի թատրոն և պետական ազգային գեղարվեստի թանգարան

2015թ Ղազախստանում Ռուսաստանի դեսպանատուն

2017- 2019թթՂազախստանում Հայաստանի   դեսպանատուն

2017 թ «Հանդիպում» անհատական ցուցահանդես Աստանայում գտնվող Մոսկվայի տան «ARTROOM-21» պատկերասրահում

2017 թվականին Աստանայի համաշխարհային ցուցահանդեսին Բելառուսիայի ազգային տաղավարը ներկայացրեց «Լիսաբոնից նինչև Վլադիվոստոկ» համաշխարհայի ցուցահանդեսը, որտեղ  ցուցադրվել են Նաիրա Թումանյանի աշխատանքներից երկուսը։

2019 թ։ Ղազախստանում Ամերիկայի   և Չինաստանի դեսպանատուն

2022 թվականի մարտի 5-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել անհատական ցուցահանդեսը։ Տպագրվել է ցուցահանդեսի պատկերագիրքը։

Մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների, փառատոնների, դիզայներական ցուցադրությունների և բարեգործական նախաձեռնությունների։

Մասնակցել է  «Այթմատովյան ընթերցումներ» միջազգային սիմպոզիում-ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանը։  

Վենետիկի ժամանակակից արվեստի Բիենալեի մեդալակիր է:  

2023թվականի  հուլիսի 25-ին Միացյալ թագավարությունում կայացած  “Golden Time Talent” Միջազգային Մրցույթի “Painting over 50 years old” անվանակարգում արժանացել է երրորդ մրցանակի։


Նաիրա Թումանյանը նաև հեռուստատեսային հաղորդումների սցենարների և բալետի լիբրետոների հեղինակ է:

Եվրասիայի դիզայներների միության  և  Լոնդոնի եվրասիական  դիզայներների գիլդիայի անդամ է, Եվրասիական դիզայներական ակադեմիայի ակադեմիկոս, Ղազախստանի «Կոմեդ» պատվո մեդալակիր։

Արժանացել է նաև ոսկե մեդալների «Դիզայնի զարգացման համար» և «Դիզայնի ասպարեզում ներդրում ունենալու համար»։

Նրա ստեղծագործություններին անդրադարձել են «OCA MAGAZINE» «EURASIAN URAZIAN CREATIVE GULIT LONDON» միջազգային ամսագրերը։

Նաիրա Թումանյանը 2014 թվականից բնակվում է Երևանում։


Այլ հղումներ՝

  1. Նաիրա Թումանյանի աշխատանքների առաջին ցուցահանդեսը
  2. Առավոտ Լուսո․ Նունե Ավետիսյան, Նաիրա Թումանյան
  3. Արմենպրես- Նկարչուհի Նաիրա Թումանյանն առաջին անգամ հայրենիքում ցուցադրել է իր կտավները
  4. Նկարել, մաքրվել և․․․ մաքրել կտավը դիտողի աչքերը․ Նաիրա Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանում
  5. «Նա իմ Լեոնարդո դա Վինչին է»

Կատեգորիա:Նկարչուհիներ Կատեգորիա:Դիզայն Կատեգորիա:Արվեստաբաններ