Հայկական սովետական հանրագիտարան,հատոր 9,էջ 447 խմբագրել

Պրոտոն խմբագրել

Սիմվոլը` p, հադրոնների դասի տարրական մասնիկ. ջրածնի ատոմի միջուկ: Ունի դրական էլեկտրական լիցք, որը բացարձակ անժեքով հավասար է էլեկտրոնի լիցքին:Բոլոր հայտնի փոխազդեցություների նկատմամբ պրոտոնը կայուն է, մի բան որ բարիոնային լիցքի պահպանման օրենքի դրսևորումն է:Պրոտոնները նեյտրոների հետ կազմում են քիմիական տարրերի միջուկի լիցքը, այնպես որ տվյալ միջուկի լիցքը հավասար է իր կազմի մեջ մտնող պրոտոնների թվին:

Պրոտոնի հայտնագործումը խմբագրել

Պրոտոնների մասին պատկերացում ստեղծվել է 1910-ական թվականերից ատոմային միջուկների և ռադիոակտիվության ուսումնասիրության փորձերից:1919-20-ականերին Ռեզերֆորդը փորձով դիտել է որոշ տարրերի միջուկներից α-մասնիկներով պոկված ջրածնի միջուկներ. նա էլ հենց 20-ական թվակաների սկզբին ներմուծել է <պրոտոն> տերմինը: Պրոտոնի համապատասխան հակամասնիկը` հակապրոտոնը է, որը հայտնաբերվել է 1955 թվականին:

Որպես լիցքավոված մասնիկ Պրոտոնը ենթարկվում է էլեկտրամագնիսական փոխազդեցության, իսկ այդ մասնիկների ատոմային միջուկներում շաղկապող ուժերը Պրոտոնների ուժեց փոխազդեցության դրսևորումներից են: Բացի ուժեղ և էլեկտրամագնիսական փոխազդեցություներից Պրոտոնը մասնակցում է նաև թույլ փոխազդեցությունների. օրինակ β-տրոհաման պրոցեսներում:Կայունության և ստացման պարզության շնորհիվ արագացնող Պրոտոնների փնջերը տարրական մասնիկների փորձարարական ֆիզիկայի հիմանական գործիքներից են: Խոշորագույն պրոտոնային արագացուցիչները գտնվում են Բատավիայում(ԱՄՆ), Սերպուխովում(ՄՄՀՄ) և Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում: Պրոտոնները նաև տիեղերական ճառագայթների առաջնային բաղադրիչի հիմնական բաղկացուցիչ մասնն են:

Պրոտոնի քվանտային մոդելը խմբագրել

Ըստ քվանտային մոդելի Պրոտոնը երեք քվանտներից կազմված համակարգի որոշակի էնեգետիկ վիճակ է: Դաշտի միասնական տեսությամբ բոլոր տեսակի փոխազդեցություների միավոման փորձերը հիմք են տալիս կանխագուշակելու նոր գերթույլ փոխազդեցություների գոյությունը, որոնց դեպքում խախտվելու է բարիոնային լիցքի պահպանման օրենքը և պրոտոնը տրոհվելու է լեպտոնի ու մեզոնի` շատ փոքր կարգի ժամանակամիջոցում:Փորձեր նախատեսվում են այդ տրոհումների անմիջական հայտնաբերման համար: