Երկիր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Քաղաք՝ Կոլումբիա

Հիմնադրվել է 1974 թվականին Ջեյմս Ռոուսի կողմից

Town Center Քաղաքի կենտրոն, Կոլումբիա, Մերիլենդ

Քաղաքի կենտրոնը (Town Center) Միացյալ Նահանգներ, Կոլումիբիա, Մերիլանդի  տասը գյուղերից մեկն է, որն առաջին անգամ գրավվել է 1974 թ.-ին: Քաղաքի կենտրոնը (Town Center)  ոչ սահմանամերձ  տարածք է,որի մեծամասնությունը քաղաքային վայրեր են, բարձրահարկ բնակարաններով, տներով, գրասենյակային շենքերով և այլն:  

Գյուղի  6 բնակելի թաղամասերն են՝  

Amesbury Hill-Էյմսբերի Հիլլ

Banneker- Բանեկեր

Creighton's Run- Քրեյթնս Րան

Lakefront- Լեյկֆրանթ

Vantage Point-  Վենթիջ Փոինթ

Warfield Triangle – Վորֆիլդ թրայանգլ

Քաղաքի կենտրոնը կառուցվել է Օքլենդ Մանորանվամբ հողե տարածքում, որը նախկինստրուկների պլանտացիան էր: Շինարարությունը սկսվել է 1966 թ.-ին, իսկ մայթերը միացվել են հիմնական կառույցին 1984 թ.-ին:


Յուրօրինակ տեսարժան վայրեր Կոլումբիայի ցուցահանդես-կենտրոնը ունի բոլոր հարմարությունները այցելուների ուշադրությունը գրավելու համար: Շենքը նախագծվել է Գերի, Ուոլշ և Օ'Մալլի ընկերությունների կողմից: Այն իր առաջին տարում հյուրընկալել է 215,000 մարդ: Vantage Point - Վենթիջ Փոինթը արտոնագրվել է Ջոն Դորսեի կողմից, որպես Դորսեի արկած1688 թվականին: Անունը ծագում է Ռոբերտ Ֆրոստի բանաստեղծությունից , փողոցները նույնպես Ֆրոստի և ՈՒիլիամ Բրայնթի անուններով են: Այն ներառում է մի տուն ՝ պատկամական Օկլանդը, որը կառուցվել է 1811 թ.-ին , Չարլզ Ստերետ Ռիջլի կողմից: Քաղաքի կենտրոնը (Town Center)- ի գյուղական գրասենյակները գտնվում են Historic Oakland- ում: Ռոբերտ Օլիվերի կոմից կառուցված կայուն վագոն-տունը ժամանակավոր կացարան էր ՛՛ Kittamaqundi ՛՛ համայնքի համար, որը ոչ աղանդավորական կրոնական միաբանություն էր: Amesbury Hill- ը ի սկզբանե առանձնացվել էր Rouse ընկերության ղեկավարների համար նախատեսված կալվածային տարածքում և կազմում էր Mercer Tract- ի մի մասը: Mercer Tract-ը պատկանում էր Լյուսի Մերսերի ծնողներին՝ Ֆրանկլին Ռուզվելտի անձնական քարտուղարին: Creighton's Run- ը զարգացում է ապրել 1979 թ.-ին, և անվանվել է շինարարական ընկերության տնօրենի անունով: Banneker- ը առաջին անգամ գրավվել է 1992 թ.-ին և անվանվել է Բենեկեր՝ Բեննեկեր Ճանապարհի անվամբ: Vantage House- ը 13 հարկանի << Օգնության և կարմիր խաչի>> համայնքը՝ կառուցված 18-րդ դարի պատմական նստավայրի նույն տեղում, բացվել է 1990թ.-ի հոկտեմբերին:

Վերակառուցման փորձերը Շնորհիվ իր կենտրոնական դիրքի, քաղաքի կենտրոնը (Town Center) հիշատակվում է որպես Դաունթաուն Կոլումբիա (Downtown Colombia) անվամբ, ինչպես նաև 2010թ.-ից ի վեր կառուցված քաղաքաշինության զարգացման նոր ձև ստացած նախագիծ: Նոր նախագծի զարգացման արդյունքում առաջացել են չորս նոր տարածքներ. • Crescent-ը, որը գտնվում է Merriweather-ի հարավային հատվածում • Lakefront-ը, որը գտնվում է Kittamaqundi լճի արևմտյան հատվածում • Symphony Overlook- գտնվում է Փայտերի Սիմֆոնիա այգու և Կոլումբիա Մոլի հարավային հատվածում • Warfield-ը գտնվում է Broken Land և Governor Warfield ծառուղիների միջև: 1998 թ.-ին առաջին բնակարանները գրավվել են Warfield Triangle –ում, որը անվանվել է Governor Warfield ծառուղու անվամբ, այն էլ իր հերթին անվանվել է Edwin Warfield- անվամբ:

Ծառայությունները և զվարճությունները

Լիճ Kittamaqundi –ի (110,000 m2) երեք սրբապատկերների արձաններով գյուղի և ամբողջ քաղաքի սիրտն է: Լճի անունը հնդկական է, որը բնիկ ամերիկացի հետազոտողների կողմից բնութագրվել է որպես ,<<Հանդիպման վայր>> կամ ,, <<Հնագույն վայր>>: Կոլումբիայի ասոցիացիան ամռան տաք եղանակին առաջարկում է ամենօրյա դիտման համար ֆիլմեր կամ թատրոններ բաց երկնքի տակ:

Կոլումբիայի մոլը հսկայական առևտրային կենտրոն է, որը գտնվեւմ է Թաուն Սենթրում: Հոուարդ վարչական շրջանի կենտրոնական գրադարանը բացվել է 1981 թվականին: Գտնվում է Little Patuxent ծառուղու և հարավային ճանապարհի խաչմերուկում:

Հասարակական տրանսպորտ

Կոլումբիայի Թաուն Սենթրը կենտրոնական Մերիլենդի ավտոբուսային տրանսպորտի գլխավոր կայանն է: Կենտրոնական կայանը տեղակայված է Կոլումբիա Մոլի մոտ: 2016 թվականին Հոուարդ վարչական շրջանը միացել է առաջին հեծանվային արշավային ծրագրին: