Մասնակից:Արսեն 2009/Ավազարկղ 9
Ֆիլիպ Էմանուել Մաքսիմիլիան Մարիա Էդ դ'Օռլեանս, Վանդոմի դուքս, Ալենսոնի և Օռլեանի դուքս Ֆերդինանդի որդին, Լուի Ֆիլիպ I-ի ծոռը։
Կյանք
խմբագրել1896 թվականին Էմանուելը ամուսնացել է Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ի զարմուհու և Բելգիայի թագավոր Ալբերտ I-ի քրոջ՝ Հենրիետի հետ: Այս ամուսնությունից ծնվեց չորս երեխա.
- Մարիա Լուիզա (1896 թվականի դեկտեմբերի 31 - 1973 թվական)
- Սոֆիա (1898 թվականի հոկտեմբերի 19 - 1928 թվական)
- Ժենեվեվա (1901 թվական - 1983 թվական)
- Շարլ (1905 թվական - 1970 թվական)
Հենրիետի հետ ամուսնությունից առաջ դուքսը, հավանաբար, գաղտնի ամուսնացած է եղել Լուիզա դե Մայլե դե լա Տուր Լանդրիի (1873-1893) հետ [1], ով մահացել էր իր որդու՝ Ֆիլիպի (1893-1955) ծնվելուց անմիջապես հետո։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին դքսական զույգը ունեցվածք ուներ Բելգիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում, սակայն պատերազմի ավարտից հետո նրանց ֆինանսական վիճակը վատթարացավ, և նրանք ստիպված եղան վաճառել իրենց ունեցվածի որոշակի մասը։ 1914 թվականին դուքսը դարձավ Ոսկե ռունա իսպանական շքանշանի 1143-րդ ասպետը [2]։
1931 թվականին սովորական մրսածության ընթացքում Էմանուել դ'Օրլեանի սիրտը անսպասելի կանգ է առնում։ Նա թաղված է Դրյոյում գտնվող Օռլեանի տան ընտանեկան դամբարանում։
- ↑ «bborleans». Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին. Վերցված է 2010-03-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Knights_of_the_Golden_Fleece