Արսեն Մանուկյան, ՀՀ փոխվարչապետ Մ.Գրիգորյանի խորհրդական Ծնվել է 1968թ. հունվարի 14-ին, Երևանում, ՀՀ քաղաքացի, անկուսակցական: Կրթությունը 1985թ. ավարտել է Երևանի թիվ 168 միջնակարգ դպրոցը: 1989-1994 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է <<ՄՅՈՒԴ>> իրավաբանական ինստիտուտը, Երևան: 1994-1997թթ. սովորել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր՝ Օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում (առկա ուսուցում), Մոսկվա: 1998թ. պաշտպանել է գիտական թեզ և ստացել Ռուսաստանի Դաշնության իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, տպագրվել է Մոսկվայում, Մինսկում, Երևանում: Աշխատանքային գործունեությունը 1998թ. մայիսից մինչև 2002թ. սեպտեմբեր՝ աշխատել է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ: 2002-2005թթ աշխատել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրում, որպես իրավաբան և օրենսդրության նախագծման փորձագետ: 2005-2006թթ. աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության խմբի ղեկավար: 2007-2009թթ. աշխատել է ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական պաշտպանության համակարգի հզորացման ծրագրում՝ որպես իրավաբան-կենսաթոշակային հարցերով փորձագետ: 2009-2010թթ. աշխատել է ԱՄՆ ՄԶԳ Մրցունակ Մասնավոր հատված Հայաստանում ծրագրում՝ որպես Իրավական և քաղաքականության մշակման հարցերով խորհրդատու: 2010-2012թթ աշխատել է ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումներ և աշխատանքի շուկա ծրագրում, որպես՝ իրավական և սոցիալական պաշտպանության քաղաքականության հարցերով խորհրդատու: 2012-2013 թթ. աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում որպես իրավաբանական վարչության պետ: 2013-2016թթ. Աշխատել է ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրում, որպես՝ կենսաթոշակային և սոցիալական պաշտպանության քաղաքականության հարցերով խորհրդատու, խմբի ղեկավար: 2017թ. ընթացքում եղել է ՀՀ Արդարադատության նախարարության՝ Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն հիմնադրամի փորձագետ: 2018թ. մինչև հունիս եղել է ՄԱԿ Զարգացման Ծրագրի՝ <<Մարդու իրավունքների պաշտպանությունը և առաջմղումը Հայաստանում>> փորձագետ:

2018թ. հունիսի 11-ին՝ ՀՀ Վարչապետ Ն. Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ: 2019թ. փետրվարի 20-ին՝ ՀՀ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ նշանակվել է Փոխվարչապետի խորհրդական:

Այլ տեղեկություններ 1998թ. սկսած մինչ օրս դասավանդում է Հայաստանի Հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երում՝ ՀՀ ոստիկանության ակադեմիա, Հայաստանի Կառավարման ակադեմիա, Հայաստանում Ֆրանսիական համալսարան, Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան և Հայ Ռուսական (Սլավոնական) համալսարան: 2006թ. Եռամսյա հեռակա դասընթաց Օքսֆորդի համալսարանում՝ Կոնֆլիկտների կանխարգելում թեմայով, 2007թ. մեկ ամսյա վերապատրաստման դասընթաց՝ <<Կենսաթոշակային բարեփոխումներ. Կայուն որոշումներ>>, Ստոկհոլմ, Շվեդիա: 2014թ. մեկ շաբաթյա դասընթաց՝ Միջազգային մարդասիրական իրավունքի ինստիտուտում, Սան-Ռեմո, Իտալիա: 2017-2018թ. չորս ամսյա դասընթաց Եվրոպայի Խորհրդի իրավաբան պրոֆեսիոնալների կարողությունների հզորացում ծրագրով՝ <<Երեխաների իրավունքների պաշտպանություն>> թեմայով: 2006թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է: Ամուսնացած է, ունի երկու որդի: