ԱրմինեՄնիկ/Ավազարկղ 701

Տուկարամ , հինդուիստացի պոետ, որը գրել է մարաթի լեզվով։ Տուկարամը ծնվել և ապրել է իր կյանքի մեծ մասը մահարաշտրայում գտնվող Դեհու քաղաքում, որը գտնվում է Պունայից ոչ հեռու: Նրա ծնողների անուններն էին՝ Բոլհոբա և Քանակայ Մորայ: Այնուամենայնիվ, Տուկարաման հայտնի չէր իր ազգանունով, հնդկաստանում նա առավել հայտնի է որպես «Սանտ Թուկարամ»: Տուկարամի ծննդյան տարեթվի հետ հստակ ոչ մի տեղեկություն չկա։ Գիտնականները տարբեր հնարավոր տարբերակներ են ասում 1577 թվական, 1598 թվական 1608 և1609 թվական: Միևնույն ժամանակ, նրա մահվան տարվա վերաբերյալ գրեթե ոչ մի կասկած չկա[1] ։ Հայտնի է, որ Տուքարամի առաջին կնոջը անունը Ռախումաբայ էր, նա մահացել է վաղ երիտասարդության տարիներին: Տուկարամը երկրորդ անգամ ամուսնացել է Ջիջաբայ անունով մի աղջկա հետ, որը հայտնի է Ավալի անունով, որը երեք որդի է ունեցել Շանթին, Վիտհոբին և Նարայանին։

Հայտնի է, որ Տուկարամը նվիրված էր Վիտհոբային, Կրիշնայի ձևերից մեկը, որի երկրպագությունը լայնորեն տարածված է Մահարաշտրայում: Տուկարամը մարաթի բանաստեղծական ավանդույթի շարունակողն էր, որի սկիզբը դրեց Նամդևը։ Ըստ ավանդույթի Տուկարաման և Նամդևը մեծարվել են շատ հայտնի բանաստեղծների կողմից։ Այս սրբերի կյանքի մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը Մահիպատիի աշխատանքներն են՝ «Բհակտի-վիժայա» և «Բհակտի-լիամրիտա»:

Հանրային քննարկումների ընթացքում Տուկարամը, ավանդույթի համաձայն, իր ելույթների մեջ ավելացրել են պոեզիա ևասմունք: Տուկարամը իր ստեղծագործության մեջ շատ տարբեր թեմաներ է շոշափել։ Նա ընդգծել է, որ դավանանքի իրական պահանջն է մարդկանց սերը դեպի իրենց երեխաները այլ ոչ թե ծիսական կանոնները, կամ կրոնական կանոնները։ Թուքարամին է վերագրվում մարաթի լեզվի հնագույն ձևով 4500 բանաստեղծությունների ժողովածու (որոնք կոչվում են աբհանգներ): Տուկարամի ստեղծագործությունները ներառվել են սիկհների Սուրբ գրքում ՝ «Գուրու Գրանթհ Սահիբ»։

1936 թվականին Տուկարամի կյանքի մասին ֆիլմ նկարահանվեց «Սանթ Թուկարամ»: Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել Հնդկաստանում և մրցանակ ստացել Վենետիկի 5-րդ կինոփառատոնում [2][3][4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. A Social History of the Deccan, 1300—1761: Eight Indian Lives By Richard M. Eaton ISBN 0-521-71627-6, 9780521716277
  2. 'Sant Tukaram' film still a topic of interest Anurag Basu — Televisionpoint.com, Dec 26, 2007.
  3. Lost & found: A piece of classic cinema history(չաշխատող հղում) Indian Express, March 26, 2004.
  4. Gokulsing, K.; Wimal Dissanayake Indian popular cinema: a narrative of cultural change. — Trentham Books, 2004. — С. 24. — ISBN 1858563291

Գրականություն

խմբագրել
  • Ayyappapanicker, K.; Akademi, Sahitya Medieval Indian Literature: An Anthology. — Sahitya Akademi, 1997. — ISBN 8-126-00365-0
  • Starr, Chester G. A history of the ancient world. — Oxford [Oxfordshire]: Oxford University Press, 1991. — ISBN 0-19-506629-4
  • Ranade, Ramchandra D. Tukaram. — New York: State University of New York Press, 1994. — ISBN 0-7914-2092-2

Արտաքին հղումներ

խմբագրել